Ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի դեմ պայքարողների ռուսական հետքը. Զեկույց

Ինչպես հայտնի է, Հայաստանում մեծ աղմուկ բարձրացավ՝ կապված «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի հետ: Դրա հետ կապված բազմաթիվ ապատեղեկատվություններ տարածվեցին, ինչը զուգորդվեց արևմուտքի դեմ մեղադրանքներով (առ այն, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն այս օրենքով փորձում են քայքայել հայկական ընտանեկան արժեքները):

Մի կողմ թողնելով օրենքի նախագծի բովանդակային քննարկումը` «Իրազեկ քաղաքացիների միավորումը» որոշեց զեկույցով անդրադառնալ ամիսներ շարունակ այդ օրենքի նախագծի դեմ պայքարած առավել ակտիվ ու նախաձեռնող խմբերին և պարզել այդ խմբերի կապը Ռուսաստանի դեսպանատան և ռուսական պետական հիմնադրամների հետ:

Հետազոտության արդյունքում պարզվեց, որ «Համահայկական ծնողական կոմիտեն», «Stop G7» ռեսուրսը, «Երևանյան աշխարհաքաղաքական ակումբը», ՀԱՍԱԿ կուսակցությունը, «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնը, «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնությունը, որոշ բլոգերներ և թերթեր փոխկապակցված են միմիանց հետ և ունեն ռուսաստանյան սատարում:

Այդ սատարումն արտահայտվում է ոչ միայն ֆինանսապես  («Ռոսսոտռուդնիչեստվո», «Ռուսսկիյ Միր» և «Գորչակով» հիմնադրամներով), այլ, որոշ դեպքերում, անգամ ՌԴ ԱԴԾ-ի (ФСБ-ի) կողմից տեղեկությունների տրամադրմամբ:

Արդյունքում կարելի է նշել, որ չի բացառվում, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին հանրային դաշտում ապատեղեկատվության տարածումը նպատակ է հետապնդել բացառապես հակաարևմտյան տրամադրություններ զարգացնելու:

Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Դիտումներ՝ 10

Մեկնաբանել

comments