Խոշոր վթար՝ Հոռոմի խաչմերուկի մոտ

Տուժածների վիճակը ծանր է

Այսօր՝ ժամը 10:30 սահմաններում, ճանապարհային տրանսպորտային պատահար է տեղի ունեցել Երեւան-Գյումրի մայրուղու 106 կիլոմետրին՝ Հայրենյաց գյուղի մոտակայքում: Միմյանց են բախվել Մերսեդես B եւ Լադա 014 մակնիշի մեքենաները: Վթարի պատճառով տուժել է չորս քաղաքացի, նրանք մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն: Կենտրոնի փոխանցմամբ՝ Մերսեդեսի վարորդ 1967 թվականին ծնված, Գյումրու բնակիչ Անդրանիկ Թ.-ի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի փակ վնասվածք, ձախ կողերի բազմաթիվ կոտրվածքներ, տրավմատիկ շոկ: Մերսեդեսում է եղել նաեւ 1992 թվականին ծնված Արտյոմ Հ.-ն: Նրա մոտ ախտորոշվել են ձախ ոտնաթաթի կոտրվածքներ, գլխի պատառոտված վերքեր, մարմնի տարբեր հատվածների քերծվածքներ:

Լադա 014 մակնիշի մեքենայում եղել են Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ: 1965 թվականին ծնված Գեւորգ Կ.-ի մոտ ախտորոշվել են կրծքավանդակի փակ վնասվածք, աջ եւ ձախ կողերի կոտրվածքներ, մարմնի տարբեր մասերի սալջարդեր: 1984 թվականին ծնված Վահան Ա.-ի մոտ ախտորոշվել են մարմնի տարբեր մասերի սալջարդեր եւ կոտրվածքներ: Տուժածների առողջական վիճակը ծանր է, նրանք գտնվում են բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:


Հ.Վ.

Դիտումներ՝ 8

Մեկնաբանել

comments