Ту-154-ի ինքնագիրները սկսել են խոսել

Երեքշաբթի սկսվեց Սեւ ծովում կործանված Ту-154 ինքնաթիռի «սեւ արկղի» վերծանման գործողությունը: Ինքնաթիռը, որն իրականացնելու էր Սոչի-Հմեյմիի ռազմական բազա թռիչքը, տեղափոխում էր ռուսական զինվորական անսամբլին, ինչպես նաեւ լրագրողների եւ օպերատորների, բժիշկների:

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը սեփական աղբյուրների վկայակոչումով` գրում է, որ ինքնագիրների վերծանումից ստացված տեղեկությունները բերում են այն եզրակացության, որ ինքնաթիռում ոչ նորմալ իրավիճակ է եղել անկումից առաջ: Մասնավորապես, հայտնի են դարձել օդաչուներից մեկի վերջին խոսքը, որով նա ասել է ինչ-որ տեխնիկական խնդրի մասին, ապա ահազանգել հրամանատարին, որ ինքնաթիռը ընկնում է: Տեխնիկական խնդրի վերացման համար օդաչուները չափազանց իջեցրել են ինքնաթիռի քթամասը, ինչն էլ հանգեցրել է վթարին: Պարբերականը գրում է, որ ինքնագիրները եղել են ավնաս եւ գտնվել երեսուն մետր խորության վրա, ծովի հատակին: ՌԴ ՊՆ-ն պաշտոնապես դեռեւս չի հրապարակել վերծանման արդյունքները եւ բոլոր վարկածներն այս առնչությամբ կրում են ոչ պաշտոնական բնույթ: Այդուհանդերձ, սակայն լրատվամիջոցի աղբյուրները հաղորդում են, որ ինքնագիր սարքի տվյալների համաձայն՝ գրանցվել է փակվող համակարգերի աշխատանքի խաթարում, որը հավելյալ վերելքի ուժ է ապահովում օդանավի համար թռիչքի ժամանակ: Ըստ օդային կանոնադրության` ինքնաթիռը պետք է բերվեր հավասարակշռության վիճակի եւ վերադարձվեր օդանավակայան` ոչ մեծ արագություն ապահովելով հետդարձի ընթացքում, սակայն, ըստ ամենայնի, հենց դա անելն էլ չի հաջողվել օդաչուներին: Ավիավթարի հետեւանքով զոհվել է իննսուներկու մարդ:

Լուսանկարը` «Կոմերսանտ»-ի

Թարգմանությունը` Արման Գրիգորյանի

Դիտումներ՝ 2

Մեկնաբանել

comments