2013 թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանում սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատներն ի նշան բողոքի փորձում էին մայիսի 18-ին նրա դին տանել ՀՀ Կառավարության շենքի մոտ` պահանջելով լիովին բացահայտել տղայի մահվան հանգամանքները:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ահազանգ է ստացել, որ ոստիկանության աշխատակիցները խոչընդոտում են Ստեփանյանի հարազատների եւ համագյուղացիների երթը դեպի Երևան:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները, ժամը 14:10-ին [...]



