Նշումների արխիվ` Վերլուծություն

Հրանտ Բագրատյան. «ՀՀ արտաքին պետական պարտքը ոչ թե 4,1, այլ 7,5 մլրդ դոլար է»

Հեղինակ` |
Hrant Bagratyan

Հայաստանում ապրող յուրաքանչյուր զբաղված մարդ պարտք է 3465 ԱՄՆ դոլար

Ըստ «ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2012-2014 թվականների ռազմավարական ծրագրի», մեր երկրում տնտեսական աճը  2007 թվականին կազմել է 13,7 %: Սակայն տարիների ընթացքում այս ցուցանիշը գնալով նվազել է: Օրինակ, այս տարի նախատեսված է 4,5 % տնտեսական աճ ունենալ, սակայն դատելով նախորդ ցուցանիշից` տնտեսական անկումն անցած տարիների համեմատ ակնհայտ է: Արտագաղթի ահագնացող ծավալի պայմաններում Հայաստանում բնակվող յուրաքանչյուր քաղաքացու վրա արտաքին պարտքի մարման  ավելի մեծ բեռ է ընկնելու, քան նախկինում էր: [...]

Ինչ է լինում, երբ սպան հրաժարվում է կրակել քաղաքացիների վրա

Հեղինակ` |
02

lragir.am կայքը մի ուշագրավ պատմություն է ներկայացրել ընթերցողներին որ ստորեւ ներկայացնում ենք ձեր ուշադրությանն ամբողջությամբ »»»

2008-ի մարտի 1-ի նախօրեին նախապատրաստական աշխատանքները բանակում, հրամանատարի հրահանգը` ոչ մի դեպքում քաղաքացու վրա չկրակել, ճակատագրական նշանակություն ունեցան Վարդենիսի զորամասի հրամանատար Փարուխի Խաչիկի՝ Խաչիկ Ավետիսյանի համար: 2008-ից իր դեմ սկսված հալածանքների, իր դեմ հարուցված քրեական գործի մասին նա պատմում է մանրամասներ:

2008 թ. փետրվարի 23-ին Վարդենիսի զորամասը տագնապ-ազդանշան եւ ապա զենք է ստանում Երեւան տեղափոխվելու համար: Հրամանատար Խաչիկ Ավետիսյանը հրահանգում է Երեւանում զենք չկիրառել: Նրա տեղակալ, մայոր Ցոլակ Խաչատրյանը շարքի մեջ բարձրաձայն գոռում է, որ ինքը կրակելու է: Հրամանատարը նրան որոշում է չթողնել Երեւան գալ եւ  խիստ զրույց ունենում վերջինիս հետ: [...]

Գեղի կլուբի դիրեկտորը խոստացել էր նարդու նոր զառեր

Հեղինակ` |
hamazgayin

Բայց զառերը փոխելուց հետո էլ՝ խաղի կանոնները չփոխվեցին

Հայաստանում նախագահ ընտրվելու շրջանակային ձեւաչափ է ստեղծվել: Իշխանության թեկնածուն ու իր թիմը եթե ցանկանում են վերարտադրվել, անկախ քաղաքական առկա ֆոնից, դա նրանց հաջողվում է: Եւ այստեղ բնավ որոշիչ չի կարող լինել ժողովրդի ընդվզումն ու անհամաձայնությունը այդ վերարտադրման գործընթացում: [...]

«Նամակ ես ուղարկել, որ ի՞նչ անեմ» կամ ես` տանձից, դու` գանձից

Հեղինակ` |
Serj_Sargsyan_2

Նախագահական ընտրությունների արդյունքների միակողմանիորեն ձեռնտու ամփոփումը, դրա հետեւանքով Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրողների բարձրացրած բողոքն ու այսօրվա ներքաղաքական անկայուն վիճակը մտահոգում է նաեւ հայազգի մեծագույն երաժիշտ Սերժ Թանգյանին: Սերժը Սերժին փետրվարի 26-ին նամակ է ուղարկել, որում նախեւառաջ շնորհավորել է գործող եւ իր տեղը ոչ մի կերպ ոչ մեկին զիջել չցանկացող նախագահին հաղթանակի առթիվ ու նշել, որ նույնիսկ Սերժ Սարգսյանը ներքուստ համոզված չէ, որ ինքն է ժողովրդի ընտրած ղեկավարը. «Անձնապես ես կվրդովվեի նման պարագայում: Եթե ես ուզենայի ղեկավարել իմ ժողովրդին, ես շատ կուզենայի, որ նրանք ինքնուրույն կատարեն այդ ընտրությունը»,- գրել է Սերժ Թանգյանը: [...]

Ի՞նչ սցենարներ կան

Հեղինակ` |
_IGP0022

Հայաստանի ներքաղաքական դրության զարգացման ի՞նչ սցենարներ կարող են լինել.

ա. Րաֆֆին անցնում է ԱԽՔ-ի ճամփով, պաշտոնական ստատուսն էական չէ: Ոչ ոք, ոչ մի քաղաքական ուժ կամ դրանց միավորում չի կարողանում պատասխանատվություն ստանձնել ու կեղծված ընտրություններից դժգոհ մարդկանց պայքարի հանել իշխանափոխության եւ արդարության հաստատման համար:

բ. Րաֆֆին չի գնում ԱԽՔ ճամփով. 
[...]

Լրացուցիչ ապացույց այն բանի, որ ընտրությունները Հայաստանում կեղծվել են

Հեղինակ` |
geghhovit

Գեղարքունիքի մարզի ամենամեծ գյուղերից մեկում` Գեղհովիտում` Մարտունուց մի քանի կիլոմետր դեպի Սելիմի լեռնանցք, որտեղ 4 ընտրատեղամաս է եղել վերջին ընտրություններում, գրանցվել են հետեւյալ արդյունքները.

24/18 տեղամաս. Ր.Հովհաննիսյան-492, Ս.Սարգսյան-141; մասն.` 45,34%

24/19 տեղամաս. Ր.Հովհաննիսյան-298, Ս.Սարգսյան-634; մասն.` 68,57%

24/20 տեղամաս. Ր.Հովհաննիսյան-149, Ս.Սարգսյան-650; մասն.` 62,14%

24/21 տեղամաս. Ր.Հովհաննիսյան-26, Ս.Սարգսյան-99; մասն.` 67,72%

Ի՞նչ տրամաբանության մեջ է տեղավորվում այն հանգամանքը, որ նույն գյուղի տեղամասերից մեկում մոտ քառապատիկ առավելությամբ հաղթել է Ր.Հովհաննիսյանը, իսկ մյուսներում` նույնապատիկ կշռով [...]

Բոլոր ճանապարհները նորից տանում են Երեւան

Հեղինակ` |
_IGP0022

Իռացիոնալ դաշտում վարունգները միշտ իռացիոնալ են աճում, այսինքն կարող են շիտակ աճել, կարող են կարմիր երկուշաբթի երեկոյան աճել, կամ` սոլ մինորով որեւէ բան երգելով աճել, կարող են ներս աճել, կարող են չաճել, չես իմանա…

Այն բանից հետո, երբ Գագիկ Ծառուկյանին արգելեցին թեկնածություն առաջադրել, արգելեցին թույլ տալ որեւէ մեկին ԲՀԿ-ից թեկնածություն առաջադրել եւ` պաշտպանել որեւէ մեկին, հետո, երբ պարզ դարձավ, որ ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն թեկնածու չեն ունենալու, ակնհայտ եղավ, որ ՀՀ խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքներով հանրության 40 տոկոսը, իսկ իրական արդյունքներով` ավելի քան 60 տոկոսը թեկնածու չի ունենալու, Սերժ Սարգսյանին ու իր շտաբի ականավորներին թվաց, թե հրատենային նախապատրաստությունները բարեհաջող են անցել, քաղլիկբեզը լավ է աշխատել, հետախուզությունն ամեն ինչից տեղյակ է, մեդիան հսկվում է պատշաճ, դրսինները կտած են բավարար, էլ հարց չկա: [...]

Ինչքան մարդ է տեղավորում Ազատության հրապարակը

Հեղինակ` |
_IGP9948

Սովետից սկսած լսում ենք, որ հանրահավաք անցկացնողների կարծիքով Ազատության հրապարակում այսքան մարդ կար, իսկ իշխանությունների կարծիքով` այնքան: Որքան մեծ է այդ երկու թվերի տարբերությունը, այնքան սուր են առկա կամ ակնկալվող քաղաքական առճակատումները:

Բերեք գոնե հաշվենք, թե ինչքան մարդ կարող է տեղավորել Ազատության հրապարակը: Գուգլից քաղած այս լուսանկարում նեւքեւի ձախ անկյունում երեւում է մասշտաբը` այսքան չափը` 20 մ, ես սարքեցի 10 մետր [...]

Ինչու՞ է քաղաքապետարանը խուսափում թեժ գծից

Հեղինակ` |
axb

Հայացքներ Գյումրու աղբահանությանը

Գյումրիում աղբի պակաս երբեւէ չի նկատվում: Տարվա ցանկացած եղանակին ոչ միայն աղբամաններն են լիքը, այլեւ` աղբամանների շուրջբոլորը: Աղբատար մեքենայի կանոնակարգված եւ ժամանակին հասնելու դեպքում դժվար թե ճոխ աղբի ականատես լինենք: Քաղաքի ամենաբանուկ եւ ոչ բանուկ հատվածներում հաճախ աղբամանների թվաքանակը նույնն է: Այնինչ աղբամանների թվաքանակը եւ դրանց տեղաբաշխումը պետք է պայմանավորված լինի տվյալ տարածքի բնակչության եւ օբյեկտների խտությամբ: Էլ չասենք ծակված, իրենց դարն ապրած եւ գարշահոտ աղբամանների մասին: Այս հարցում քաղաքապատերանն ավելի քան հետեւողական եւ վերահսկողական պետք է լինի: Խնդիրը ոչ միայն պատշաճ եւ կանոնակարգված աղբահանության մասին է, այլեւ աղբի տեսակավորման, ընդհանուր աղբավայրի հարցի լուծման: [...]

Անհաղթահարելի խոչընդոտը վնասելու է Անդրեաս Ղուկասյանի առողջությանը

Հեղինակ` |
combain

Կռահում եմ, որ Հայրիկյանն ինքն է որոշելու հաղթահարելի՞, թե՞ անհաղթահարելի խոչընդոտ է իր համար այս մահափորձի առողջական հետեւանքը` որպես թեկնածուի: Իր ձեռքում է լինելու ընտրությունները 2 շաբաթով հետաձգելու կամ չհետաձգելու որոշումը:

Իրեն ակնհայտ է, որ ինքը նախագահ չի դառնալու, առողջական վիճակը բարդացման ոչ մի շանս չունի, ուսի փափուկ հյուսվածքներից գնդակը հանելուց հետո գալու է ժամերով հարցազրույցներ տալու եւ հուշեր գրելու ժամանակը: Իր համար այլեւս` ի՞նչ տարբերություն ընտրությունները փետրվարի 18-ին կլինեն թե՞ մարտի 4-ին: [...]