Կամ ինչու՞ Բիլայնն սկզբից հրաժարվեց արձագանքել
«Ասպարեզ» օրաթերթի նախորդ ամսվա համարներից մեկում եւ asparez.am կայքում անդրադարձել էինք Վանաձորում գործող կրպակներում իրականացվող վճարովի լիցքավորումների խնդրին: Վանաձորի Գր. Լուսավորիչ փողոցում գտնվող խանութներից մեկում «Օրանժ» համարների լիցքավորումը հեռախոսից դարձել էր վճարովի. 30 դրամ՝ 100-1000 դրամ լիցքավորելու դեպքում եւ 50 դրամ՝ 1000 դրամից բարձր լիցքավորելու համար: Ինչպես նշել էր խանութի լիցքավորող վաճառողուհին, դա իրենք անում են, քանի որ «թանկացել է». «Իրանք էլ տոկոս չեն թողնում, բոլոր տեղերում էլ տենց ա, այսինքն՝ հիմա մյուսները չեն անում, ես էլ, ով կուզի, կանեմ, ով չի ուզի՝ չեմ անի: Էսօր ահագին արել եմ, մարդը եթե կարիքը զգում ա, անում ա: Եթե ես 200 լիցքավորեմ՝ 170-ը կնստի, կարաս տաս 230, կնստի 200»,- նշել էր վաճառողուհին: [...]



