Նշումների արխիվ` Ռեպլիկ

Բնության զայրույթը՝ կարկուտի տեսքով

Հեղինակ` |
bnutyan zayruyty 1 (2)

Բնության անակնկալները շարուանկվում են: Անձրեւներն ու կարկուտը Հայաստանի տարբեր շրջաններում չեն դադարում. եթե դեռեւս մի քանի շաբաթ առաջ դա կապում էին«

«Պառավի ուլերի» հետ, ապա այժմ որեւէ բացատրություն չկա: Բնության հերթական անակնկալը գյուղացիական տնտեսություններին կարկուտի տեսքով կլինի։ [...]

Պաղ հետքերով հետաքննություն Երեւանում

Հեղինակ` |
Levon Barseghyan

Երեկ` մայիսի 6-ի երեկոյան` 18:40-ին զանգում է ինձ մի քաղաքավարախոս ոստիկան Արաբկիրից մեր մայրաքաղաքի, եւ հարցնում.-Ճի՞շտ է, որ քվեարկության օրը ձեր կայքում լուր եք դրել, թե Երեւանի այսինչ շենքի նկուղում (կայքում կա հասցեն, հիմա բերանացի չեմ հիշում, ոստիկանը կարդում է լուրը.-Լ.Բ.) բնակիչներից մեկը իր մերձավորներով կաշառք էր բաժանում:

Ասում եմ.-ճշմարիտ է, այդպիսի լուր հրապարակել եմ, ես եմ հրապարակել` անձամբ:

Հարցնում է.-Ասացեք, խնդրեմ` ո՞վ է Ձեզ հաղորդել այդ տեղեկությունները: [...]

Պատասխանատվությունը ցրելու մասին

Հեղինակ` |
_IGP1233

Մի անգամ մի գործով դատարանում վկա էինք կանչել, դատարանը պատշաճ որոշում էր կայացրել էդ վկային դատարան կանչելու, ու վկան երեք նիստ շարունակ ծանուցագիրը պատշաճ ստանում, դատարան չէր գալիս, ինչ-որ մի շատակեր պաշտոնյայի ենթական էր, երեւի շեֆն ասել էր` չգնաս, ինքն էլ դատարան չէր գալիս: Դատավորը հոգնել էր արդեն, բանը հասել էր ԴԱՀԿ-ով դրան դատարան քարշ տալու մասին որոշման կայացմանը, մի անգամ նիստերից մեկի փակելուց հետո, զզված դատավորն ընկերական ասաց ինձ.-Լեւոն, չեք կարո՞ղ էդինչին դատարան բերել …,-մոտավորապես: Մազ մնաց` հռհռայինք, ասացի.-Հարգելի դատարան, միանգամից կառավարություն կազմելու իրավունքն էլ տվեք, նայեք ի~նչ կառավարություն եմ կազմում:-Խնդացինք, խելացի մարդ էր, հասկացավ: [...]

Քաղաքական մոլախոտերը շատանում են, իսկ ծառերը՝ ոչնչանում

Հեղինակ` |
Kilikia-car

Գարեգին Նժդեհ փողոցի վերջնամասում՝ «Կիլիկիա բիստրո»-ի դիմաց, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի դիմացի մայթին, քաղաքապետարանի թույլտվությամբ եւս մեկ հաստաբուն ծառ անցավ պատմության գիրկն ու ծոցը:

Դեռեւս մի քանի տարի առաջ բնակիչները ծառի պատճառած անհարմարությունների մասին բողոքով դիմել էին Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Ծառի արմատներն ու ճյուղերը մասնակիորեն վնաս էին հասցնում բնակելի շենքի տանիքին եւ հիմքին: [...]

Լեւոն Բարսեղյան. «462. Ծանր խոհեր կոնցլագերից»

Հեղինակ` |
_IGP2419

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը իր ֆեյսբուքյան էջում «Լուրեր կոնցլագերից» շարքում գրել է.

«462. Ծանր խոհեր կոնցլագերից

Ես չգիտեի, որ քթներիս տակ` Գյումրուց 10 կմ, Մարմաշենի հազարամյա վանքային համալիրից 8 կմ հեռավորության վրա, գործող ռազմական պոլիգոնում էս տեսակ բառդակ է: Գիտեինք, որ պոլիգոն կա, կրակում են, վարժվում են, բայց, որբոլոր կողմերից, բացի մեկ ճանապարհից, մուտքը բաց է բացարձակապես ամենեցու համար, չգիտեինք, «մուտքը բաց» ասելը շատ թեթեւ է ասված, բաց է մի խոսքով: Այն, ինչ տեսա էսօր ու նկարեցի, վեր էր իմ երեւակայությունից. արկերի ու նռնականետի նռնակների ու ինձ անծանոթ եսիմինչեր պայթած ու չպայթած անթիվ մնացորդներ ռուսական 102-րդ բազային անհատույց տնօրինման տրամադրված հրաձգարանի երեւի 3-5 քառակուսի կիլոմետրանոց տարածքում` բոլորին մատչելի: Բացի վտանգը` լիակատար ապականություն էր տիրում: Ռազմական կամ ծառայողական գաղտնիք չպիտի՞ լիներ սա, էս տարածքները Շիրակի մարզի Վահրամաբերդ, Մարմաշեն եւ Հովունի գյուղերի արանքում են, [...]

Արթիկ քաղաքի քաղաքապետարանում ընդմիջման ժամերին «ՉԱՍ ՊԻԿ» իրավիճակ է

Հեղինակ` |
Artiki qaxaqapetaran 1

Ապրիլի 2-ին որոշել էի մասնակցել Արթիկ քաղաքում ժամը 13:00-ին կայանալիք Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին: Հանրահավաքի արտոնված լինել-չլինելու հարցով որոշեցի մոտենալ հանրահավաքի ընթացքում բարեխղճորեն ծառայություն կատարող ոստիկաններին՝ պարզելու համար՝ ոստիկանությունը միջոցառման մասին պաշտոնապես իրազեկված եղել է, թե՞ ոչ: Ոստիկանները նշեցին, որ իրենք տեղյակ չեն, չգիտեն, չեն կարող պատասխանել այդ հարցին: [...]

Ուրախ լուր Գյումրուց

Հեղինակ` |
Getnancum

Գյումրու Անկախության հրապարակի՝ Սայաթ-Նովա փողոցի սկզբնամասի գետնանցումներից մեկը, երկար կոմայի մեջ մնալուց հետո տեղափոխվում է վերակենդանացման բաժին: Գետնացումը վերանորոգվում է: [...]

Փոսերի կոլեկցիոներների հերթական ձեռքբերումը

Հեղինակ` |
Ani taxamas

Մի անգամ ինձ հարցրեցին, թե ինչու եմ այդքան լուսանկարում ու շատ խոսում քաղաքի բաց դիտահորերի եւ իջվածքների մասին.

-Նոր ձեւավորվող կառավարության կազմում պորտֆել եմ ստանալու՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոն,-պատասխանեցի: [...]

Շնչադիմակները փրկություն չեն, բայց չեն խանգարի

Հեղինակ` |
Poshot poxocner

 

Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիում փողոցների բարեկարգման, փոսալցման, կանաչ գոտիների ավելացման, թոզ ու փոշու վերացմանն ուղղված ջանքերի եւ աշխատանքների հանդեպ հարգանք ունենալով` առաջարկում եմ քաղաքում շրջել շնչադիմակներով` ալերգիայից պաշտպանվելու համար: [...]

Ականջդ կանչի, Արմեն Աշոտյան

Հեղինակ` |
uxxagrutyun 1

Հերթական անգամ անդրադարձ եմ կատարում պետական, ոչ պետական հաստատությունների, ինչպես նաեւ կրթական համակարգում տեղ գտած տառասխալներին: Նախորդ շաբաթ ահազանգել էի Գյումրու ոստիկանության բաժանմունքներից մեկի մուտքի վրա փակցված ցուցատախտակի «Հ.Հ. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՄՐԻԻ ԲԱԺՆԻ 1-ԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ» գրառման մեջ տեղ գտած ուղղագրական եւ քերականական սխալների մասին: Այս անգամ անդրադառնում եմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի եւ դպրոցական աշխատանքային տետրերում տեղ գտած ուղղագրական սխալներին: [...]