Հայաստանում իշխող հակամարդկային իշխանական ռեժիմի հախից գալ նույն ռեժիմի համակարգում անհնարին է: Սա հայտնի բանաձեւի տեղայնացումն է, ես չեմ հորինել: Սրանից հետեւում է, որ էս ռեժիմի հախից գալու համար հարկ է նոր գործիքներ ունենալ, որոնք համակարգը չունի, կամ` ունենա էլ` ետ է մնալու մեզնից:
Այդ գործիքները պիտի լինեն ոչ անօրինական, ռեժիմը կսկսի օրենքով խեղդել այդ գործիքները, սեփական կլոնների միջոցով դուբլ անել, անպատվել եւ ոչնչացնել նոր գործիքները կիրառողներին: Բայց դա ստիպելու է, որ մեր գործիքները նորացվեն ու միշտ մի քանի քայլ առաջ լինեն իրենց ունեցածներից: [...]



