Նշումների արխիվ` Մեկնաբանություն

Նյու Վասյուկիի հանգույն

Հեղինակ` |
ham (13)

Այսօր ԱԺ-ում մեկնարկած քառօրյայի առաջին նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագիրը:

Սա Տիգրան Սարգսյանի հերթական հեքիաթաբանությունն է, համահունչ Գյումրին Նյու Վասյուկի սարքելու ծրագրի երազախաբությանը, երբ տարիներ շարունակ թմբկահարում էր Գյումրու Տեխնոպարկի, քաղաքը արդյունաբերական կենտրոն դարձնելու մասին, սական վերջում, ըստ էության, սառույցի վրա գրեցին այդ ծրագիրը՝ դա մատուցելով իբր անվան, նպատակների, թիրախային խմբերի փոփոխություն, մի խոսքով ծրագրի ձախողումը ներկայացվեց նմանակերպ փաթեթավորմամբ … [...]

Ձեր լապշան ձեր ականջների համար պահեք, այլեւս հերիք է

Հեղինակ` |
h (4)

Եթե եվրոպական երկրներում կառավարությունները իրենց ժողովրդի, հասարակության հետ վարվեին այնպես, ինչպես Հայաստանի կառավարությունն է երկար տարիներ վարվում հայ հանրության ու քաղաքացիների հետ, ապա այդ երկրներում կառավարություններն արդեն 100 անգամ հրաժարական տված կլինեին ու 10 անգամ սոցիալական բունտ ու հեղափոխություն եղած կլիներ տվյալ երկրում…

Նորմալ երկրների նորմալ կառավարությունները իրենց ձախողումների, արտառոց ու աղմկահարույց դեպքերի պարագայում հրաժարական կտային կամ ինքնակամ՝ հետեւելով բարոյականության ու հասարակության առաջ ունեցած պատասխանատվության, հարգանքի սկզբունքներին, կամ էլ հրաժարական կտային հասարակության պարտադրանքով՝ բողոքի ակցիաների, ընդվզման, ցույցերի արդյունքում… [...]

«Ապահով» Հայաստանի «հիմնարկեքը»

Հեղինակ` |
ham (12)

«Ապահով» Հայաստանի ստեղծման գործընթացը սկսված է, հիմնարկեքն ու առաջին քայլն արդեն իրողություն են՝ թանկացնում են գազի սակագինը, հետեւաբար կթանկանան՝ էլեկրաէներգիայի, լայն սպառման ապրանքների ու ծառայությունների գները:

Առանց այն էլ ժողովրդի մեծ մասը հիմա մեծ դժվարությամբ է վճարում կոմունալ ծախսերի համար, իսկ սակագների բարձրացումից հետո ՀՀ «ապահով» քաղաքացիները պետք է էլ ավելի լայն ձգեն գոտիները, կրճատեն հիմնական սնունդ համարվող հանապազօրյա հացի չափաքանակը, մոռանան հագուստի, հանգստի եւ այլ ծախսերի մասին: Շատերն էլ ադեն չուզենալով՝ մտածում ու խոսում են երկիրը լքելու մասին, որովհետեւ գոտիները ձգելու տեղ այլեւս չունեն: Սա արդեն «ապահով» Հայաստանի տեսլականն է՝ լայնքով ու խորքով: [...]

Փեսան Վատիկանից ու թագավոր ախպերը

Հեղինակ` |
pesa

Լուսանկարում Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը (Միշիկ) եւ Գագիկ Ծառուկյանն են: Վայրը` Աբովյան, օրը` ապրիլի 14, առիթը` Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման արարողությունը:

Այդ օրը Աբովյանում էր հավաքվել հայոց քաղաքական ու հոգեվոր դասի ողջ «ընտրանին»`իրենց թաշախուստով. երկրորդ ու երրորդ նախագահները, կաթողիկոսը, խորհրդարանի խոսնակը, վարչապետը, նախարարներ, կուսակցությունների ներկայացուցիչներ` դիմադիր ու ընդդիմադիր: Այդ դասերի աչքի ընկնող դեմքերից քչերն էին բացակայում` տարբեր պատճառներով: [...]

ՀՀԿ-ի իշխանությունը եւ Փոքր Մհերի ժայռից դուրս գալու ժամանակը

Հեղինակ` |
ham (11)

«ՀՀԿ-ին իշխանությունից հեռացնելու գաղափարը կլինի, եթե Փոքր Մհերը դուրս գա  ժայռից». այս մտքի հեղինակը ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն է, ով ժամանակ առ ժամանակ բացում է ամբաղ-զամբաղության իր զինանոցը, էքսցենտրիկ մտքեր արտահայտում, նաեւ մեկ-մեկ էլ նրա շուրթերով խոսում է ինքը՝ անմեղությունը, այսինքն՝ ազնվությունը: Գրիգորիչի արտաբերած մտքերի ցինիկության արանքից հաճախ դուրս են հորդում անկեղծության նոտաներ՝ կարեւոր չէ, իրենից անկախ, չհասկանալով` ինչ է ասում, թե լավ էլ գիտակցելով իր ասածի բովանդակությունը եւ հատուկ նպատակադրումով անելով դա: ՀՀԿ-ին իշխանությունից հեռացնելը եւ Մհերի ժայռից դուրս գալու զուգորդությունը այդպիսի նոտաներից է: [...]

Կարկուտը ծեծած տեղը հա էլ զարկելու է

Հեղինակ` |
lev

Թարմ հուշեր` նվիրված Արմավիրի կարկտին

Կլիներ 2005 թիվը, ՀՀ կառավարության միջգերատեսչական խումբը` ՀՄՀ-Հայաստան ծրագրի հոգաբարձուների խորհուրդը, ամերիկացիների հետ մշակում էր «Հազարամյակի մարտահրավեր-Հայաստանի» լինելիք ծրագրի բովանդակությունն ու անելիքները: Վարչապետը Անդրանիկ Մարգարյանն էր: Ես եւ քաղաքացիական հասարակությունից եւս երկու գործընկեր (Նազելի Վարդանյանը եւ Ջեմմա Հասրաթյանը) էլեկտրոնային քվեարկությամբ նույն քաղհասարակության շահագրգիռ խմբի կողմից ընտրվել էինք այդ Խորհրդում որպես դիտորդներ, ազատորեն իրավունք ունեինք մասնակցել քննարկումներին, առաջարկություններ անել, բայց քվեարկելու իրավունք չունեինք: [...]

Բատկան, իշխանությունը եւ այլընտրանքը

Հեղինակ` |
ham (10)

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Զվարթնոց օդանավակայանում նրան դիմավորել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը,  ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը, դեսպաններ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Այս այցի մասին խոսվում էր դեռ օրեր առաջ՝ նշվելով, որ Լուկաշենկոն մասնակցելու է Ծառուկյան ընտանիքի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ  Աբովյանում կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման հանդիսավոր արարողությանը: Մայիսի 14-ին տեղի ունենալիք այդ արարողությանը մասնակցելու են նաեւ Սերժ Սարգսյանն ու Գարեգին 2-րդ կաթողիկոսը: [...]

Իշխանության քաղած պտուղները շատ դառն են լինելու

Հեղինակ` |
ham (9)

Կա քարերը նետելու ժամանակը եւ կա քարերը հավաքելու ժամանակը: Աստվածաշնչյան այս ճշմատությունը վերաբերում է բոլոր ժամանակներին, բոլոր տարածություններին ու բոլոր երեւույթներին: Սա արարքի, գործի եւ դրանց հետեւանքի, արդյունքի փոխազդեցության, փոխակերպության հարց է, երբ մարդու, մարդկանց խմբերի գործողությունները տալիս են որոշակի պտուղներ (լավ, վատ,) եւ նրանք, այս կամ այն կերպ, քաղելու են այդ պտուղները: Խոսքը պատասխանատվության մասին է, նկատի ունեմ ոչ միայն բարոյական պատասխանատվությունը, այլեւ ֆիզիկական, նյութական, իրավական, հանրային: [...]

Մարդիկ ու օտարները

Հեղինակ` |
h (2)

Քաղաքը պատրաստվում էր գժտության: Քաղաքում այդ բառով անվանում էին մի վիճակ ու իրադարձություն, որը ուրիշ երկրներում ու քաղաքներում կոչում են ընտրություն: Քաղաքում արդեն վաղուց այդ իրադարձությանը ընտրություն չէին ասում, ու մարդիկ արդեն մոռացել էին այդ բառի ու հասկացության բուն իմաստը, որովհետեւ երկար տարիներ զրկված են եղել ձայնի, քվեի, ընտրելու իրավունքից: Նրանք տարիներ շարունակ ընտրել էին իրենց նախընտրած մարդուն ու մարդկանց խմբերին, բայց ընտրվել ու հաղթանակ էին տարել ուրիշները:

Այդ ուրիշները թեեւ ապրում էին իրենց երկրում ու քաղաքում, թեեւ արյունակից ու ազգակից էին իրենց, բայց, մեկ է, ուրիշ էին, մի տեսակ օտար, ասես տարբեր արյուն էր հոսում նրանց ու իրենց երակներում: Մարդիկ ու օտարները, թեեւ խոսում էին նույն լեզվով, նույն բառերով, բայց չէին հասկանում իրար լեզու, չէին սիրում իրար… [...]

Ու՞մ կծառայի Յուրի Վարդանյանը

Հեղինակ` |
jura

Նոր կառավարությունը ձեւավորվեց

Ձեւավորվել է նոր կառավարությունը: Ինչպես եւ սպասելի էր, նոր կառավարության կազմում էական փոփոխություններ չկան: 18 նախարարներից 15-ը վերանշանակվել են իրենց նախկին պաշտոններում: Փոխվել է էկոնոմիկայի նախարարը. նախկին նախարար Տիգրան Դավթյանի փոխարեն նշանակվել է տնտեսագետ Վահրամ Ավանեսյանը: Ֆինանսների նախկին նախարար Վաչե Գաբրիելյանի փոխարեն նշանակվել է կառավարության աշխատակազմի ղեկավոր Դավիթ Սարգսյանը: Իսկ Վաչե Գաբրիելյանը նշանակվել է Կառավարության աշխատակազմի ղեկավար՝ օժտվելով նաեւ նախարարի գործառույթով: Թերեւս ամենաարժանահիշատակ փոփոխությունը վերաբերում է Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը: Նախկին նախարար, ԲՀԿ ներկայացուցիչ կամ այդպիսին համարվող Հրաչյա Ռոստոմյանի փոխարեն նշանակվել է լեգենդար ծանրամարտիկ, օլիմպիական ու աշխարհի բազմակի չեմպիոն Յուրի Վարդանյանը: [...]