Նշումների արխիվ` Հրապարակախոսություն

Մարտուն Գրիգորյանի արձագանքը Գյումրիի իրադարձություններին

Հեղինակ` |
martun

ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել ապրիլի 23-ին Գյումրիում կատարված աղմկահարույց սպանության դեպքի հետ կապված:

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. Այս ապրիլի 23-ին Գյումրիում կատարվեց մի դեպք, որը որակվեց և պատմության մեջ կմնա որպես աղմկոտ սպանություն: [...]

Չեբուրաշկա-3

Հեղինակ` |
Cyun maqrox

Գյումրու թատերական հրապարակը դառել էր Ստալինգրադը 1943 թվի. նենգ ձյունը գալիս էր ու գալիս, իսկ պլացդարմի պաշտպանները` պայքարում էին ձյան դեմ ու պայքարը տեւեց մինչեւ վերջին րոպեն, հաղթեցին իհարկե, կարմիրները միշտ հաղթում են:

Սերժ Սարգսյանին Գյումրիում ընդունելու իմաստնությունը մի ամբողջ շարք պաշտոնյաների համար Թատերական հրապարակը ձնից ու կեղտից մաքրելու մեջ էր ամփոփված, չհաշված իհարկե վարչական մատերիալը գաղտնի բանավոր հրամաններով հանդիպման քշելը: [...]

Հրանտ Բագրատյանը`բանակի բարեփոխման մասին

Հեղինակ` |
bagratyan

«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը ստացել է նախագահի թեկնածուներից առաջին պատասխանը՝ հայկական բանակի բարեփոխման մասին իրհարցմանը: Այն ուղարկել է նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը: Նրա պատասխանները` ստորև.

«Ես ՀՀ զինված ուժերի բարեփոխումները դիտարկում եմ որպես երկրում սահմանադրական կարգի վերականգնման եւ երկրի արմատական բարեփոխումների կարեւոր մաս: Ուստի` իշխանափոխությունից հետո կկազմեմ փորձագիտական խումբ՝ քաղաքացիական հանրության ներկայացուցիչների ներգրավմամբ եւ կմշակեմ ու կիրականացնեմ ՀՀ զինված ուժերի բարեփոխումների արմատական ծրագիր, որը կնպաստի բանակի մարտունակության բարձրացմանը եւ զինծառայողների իրավունքների պաշտպանությանը: [...]

Վանդալիզմ` մշակույթ զարգացնելու սոուսով

Հեղինակ` |
DSC07055

ՀՀ կառավարությունը 2012 թվի սեպտեմբերի 13-ին N1169-Ա որոշումն է ընդունել, որով նախատեսել է Երեւանում ցուցահանդես կազմակերպել ու այնտեղ հավաքել Հայաստանի մարզերից եւ անգամ Երեւանից … 63 անշարժ հուշարձան, այդ թվում` քարե դարի ժամանակներից. վիշապներ, խաչքարեր, տապանաքարեր, կոթողներ, առյուծաքանդակ, արեւի ժամացույց, անգամ Աստվածածնի քանդակ:  [...]

Թե ուրիշ ձեւ գիտեք` ասեք իմանանք. Թե ինչու որոշեցի Գյումրու Ավագանու անդամ դառնալ

Հեղինակ` |
Levon-Barsexyan00-e1346170289709

Ես տեղյակ եմ, որ իմ մերձավոր եւ հեռավոր ընկերների ու գործընկերների մեծ մասը դժգոհ է իմ` Գյումրու Ավագանու անդամ դառնալու որոշումից: Դժգոհությունը նոր չէ, դեռ այն ժամանակներից, երբ նախաձեռնեցինք «Քաղաքը մերն է» շարժումը եւ հայտարարեցինք, որ քաղաքացու կյանքի բարելավման համար Ավագանու անդամությունը գործիք ենք նկատում եւ առաջադրվելու ենք:

Խոսքը պարզունակ դժգոհությունների մասին, չէ, թե` բա ափսոս չե՞ք: Խոսքն այն մասին է, որ մարդիկ արդարացիորեն կարծում են, թե իմ Ավագանու անդամ դառնալուց տուժում է քաղաքացիական հասարակությունը, Գյումրիում թուլանալու է այն, [...]

ՀԱՆՁՆՈՒՄ-ԸՆԴՈՒՆՈՒՄ

Հեղինակ` |
1. Handznum yndunum

Վարդան Ղուկասյանին թերագնահատել չի կարելի, ամեն անգամ համապետական ընտրությունների ձախողումից հետո քաղաքում ու, մանավանդ, քաղաքից հեռու եւ քաղաքից համեմատաբար անտեղյակ մարդիկ սկսում են խոսել, որ վերջ, այլեւս չեն թույլ տալու նրան առաջադրվել (ինչպես 1996-ին եւ 1999-ին ասում էին թե` իշխանությունը չի թողնելու ընտրվել, 1996-ին հաջողվեց չթողնել, 1999-ին իշխանական երկու թեկնածուների վեճը բերեց նրան, որ Վ.Ղուկասյանը առաջ անցավ Միքայել Վարդանյանից էլ, Սուքիաս Ավետիսյանից էլ): Հաճախ խոսում են` ավելի ծածուկ, անստորագիր, այս կամ այն լրատվամիջոցների «ստուգված տեղեկությունների» համաձայն: Մեկ էլ գալիս են նոր ընտրություններն ու մարդն առաջադրվում է, հետո հավաքում է համապատասխան քվեներ ու մնում քաղաքապետ, ու բոլորը, չերչիլացավ կպած, սկսում են մեկնաբանել, թե «…ընչու ըսման չեղավ` ըման էղավ»: [...]

ԲԱՑ ՆԱՄԱԿ

Հեղինակ` |
WASHINGTON - OCTOBER 11:  Catholicos Karekin II, Supreme Patriarch and Catholicos of All Armenians meets with religious leaders of other faiths outside the Jefferson Memorial October 11, 2007 in Washington, DC. During the final day of his tour to the United States, Catholicos Karekin II delivered a speech in front of the memorial on religious freedoms.  (Photo by Win McNamee/Getty Images)

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին

Վեհափառ: Մեր ժողովրդի այսօրվա անմխիթար վիճակը եւ առավել եւս անորոշ ապագան ստիպեցին ինձ գրիչ վերցնել  եւ դիմել Ձեզ: Նախ ասեմ, որ ես ինձ քրիստոնեական ուսմունքին անմնացորդ նվիրված, ջերմեռանդ հավատացյալ անձ չեմ համարում, որը, սակայն չի խանգարել ողջ գիտակցական կյանքում մեր ուսմունքի եւ եկեղեցու նկատմամբ խոր ակնածանք տածելուն: Ինձ միշտ ուղեկցել է խոր հավատը այն բանի, որ ցանկացած օրհասական պահի մեր միակ պատվարը մնում է մեր եկեղեցին: Անցած տասնյոթ դարերն են դա ապացուցել, Ավարայրն ու Սարդարապատ են վայել: Մեր գոյության  կռվում եկեղեցին է եղել այն ոգեշնչող հզոր ուժը, որը պահել է պայքարի եւ ազատության ոգին, իսկ պետականության կորստից հետո եղել է ներքին արդարության հաստատման, արտաքին ոսոխներից պաշտպանվելու կազմակերպիչը: [...]

Իշխանությունը ժողովրդի հավաքական կամքի իրագործումն է

Հեղինակ` |
ashot hakobjan

Խաղաղվեց խորհրդարանական հերթական ընտրությունների հետ կապված անցուդարձը: Հնչեցին գնահատումներ, որոնց քաղաքական արժեքն ընդհանրության մեջ համարում եմ բացասական եւ նույնիսկ վտանգավոր, քանի որ շեղում են ուշադրությունը մեզանում ժողովրդավարության կայացմանը խոչընդոտող իրական հիմնախնդիրներից: Ապացուցողական լինելու համար շատ ջանքեր պետք չեն` բավական է միայն փաստենք, որ հրապարակված դիրքորոշումներն ու քաղաքական վարքագիծն իրար չեն համապատասխանում: [...]

Նիկոլ Փաշինյան. Ցպահանջ արդարադատություն

Հեղինակ` |
251627_214084261957288_100000671477373_698261_1662269_n

«…Արդ, երբ որ մարդու Որդին գայ իր փառքով եւ բոլոր հրեշտակները` իր հետ, այն ժամանակ նա պիտի նստի իր փառքի գահի վրայ, ու նրա առաջ պիտի հաւաքուեն բոլոր ազգերը, եւ նա նրանց միմեանցից պիտի զատի, ինչպէս մի հովիւ, որ զատում է ոչխարները այծերից։ Եւ ոչխարները իր աջին պիտի կանգնեցնի, իսկ այծերը` ձախին։ Այն ժամանակ թագաւորը պիտի ասի նրանց, որ իր աջին են. «Եկէ՛ք, իմ Հօր օրհնեալնե՛ր, [...]