Պատասխանում է հոգեբան Վարդան Պապիկյանը
Հարցը՝ «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի ընթերցողից:
-Երբեմն խոսում են կեղծ ինքնասպանության փորձի մասին: Կա արդյո՞ք նման երեւույթ:
- Ինքնասպանությունը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` իրական եւ ցուցադրական (կեղծ սուիցիդ): Որպես կանոն, կեղծ սուիցիդն իրագործվում է աֆեկտի վիճակում եւ ավելի շատ հանդիսանում է ոչ թե կյանքից զրկելու փորձ, այլ «օգնության կոչ»: Անձն այսպես փորձում է իր խնդիրների վրա շրջապատի ուշադրությունը գրավել: [...]



