Դպրոցներին անհրաժեշտ է բուժքրոջ օրինական հաստիք
Գայանե Աբրահամյանը Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի բուժքույրն է, աշխատում է արդեն մոտ 16 տարի, նրան որպես բուժքույր ընտրել ու դպրոց ուղղորդել է Գյումրու«Բեռլին» համաբուժարանը: Շարունակաբար եւ սահմանված կարգով նա անցնում է մասնագիտական վերապատրաստում, ատեստավորում: Դպրոցում նա դասավանդում է նաեւ «Բժշկական գործ» առարկան: Աշխատանքային ժամը՝ առավոտյան ժամը 9-ից մինչեւ ժամը 15-ն է: [...]



