Նշումների արխիվ` Հարցախույզ

Ժողովրդի գլխին կեղտոտ խաղ խաղացին

Հեղինակ` | ,
qaxaqapetaran (1)

Գազի գնի հնարավոր թանկացման եւ դրա հետեւանքների վերաբերյալ հարցախույզ անցկացրինք գյումրեցիների շրջանում: Մեր համաքաղաքացիներից ոմանք մեզ հետ զրույցում նշեցին, որ գազի գների բարձրացման պարագայում Հայաստանից արտագաղթը ավելի մեծ չափերի կհասնի՝ կառավարության քաղաքականությունը սեփական ժողովրդի հանդեպ որակելով, որպես լկտի եւ ապաշնորհ քաղաքականություն, որը նպատակաուղղված է Հայաստանը հայաթափելուն: [...]

Վերնագրային արժեքով ուղեկցվող կուսակցության մասին

Հեղինակ` |
hakobyan

Հարցազրույց քաղաքագետ Արամ Հակոբյանի հետ

-ՀՅԴ գերագուն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հետընտրական օրերին Երեւանում կազմակերպված հանրահավաքին մասնակցելով՝ ի աջակցություն Րաֆֆի Հովհաննիսյանի, ելույթ ունեցավ, դուք՝ անձամբ, վստահու՞մ կամ կիսու՞մ եք նրա ելույթի բովանդակային իմաստը:

-Ես ինչպե՞ս կարող եմ չկիսել Ռուստամյանի կարծիքը, երբ նա, որպես ժողովրդական, սոցիալիստական կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ, հայտարարում է, թե մենք ժողովրդի կողքին ենք, իսկ ե՞րբ դաշնակցությունը չի եղել ժողովրդի կողքին: ՀՅԴ-ն իր ստեղծման պահից, մինչ օրս, իր ժողովրդի կողքին է եղել: Բայց թե դաշնակցությունը պահի տակ ինչպե՞ս է ընկալել, թե ժողովուրդն իր կողքին է, դա արդեն խոսակցության լրիվ ուրշ թեմա է: [...]

«Հաստավզերը էս երկիրը մոնապոլիա են սարքել»

Հեղինակ` |
harcaxuyz

Թե ընտրություններից մի քանի օր առաջ ինչպիսի տրամադրվածություն եւ մթնոլորտ է տիրում քաղաքում, արդյոք մարդիկ կողմնորոշվել են ում եւ ինչի համար են իրենց ձայնը տալու՝ փորեցինք  պարզել հարցախույզի միջոցով: Հարցվածների մեծ մասը նշում էր, որ մասնակցելու է ընտրություններին, բայց հույս չունի, որ դրանից հետո երկրում ինչ-որ բան փոխվելու է: Շատերը, լսելով, թե ինչ հարցերի շուրջ են խոսելու՝ պատասխանում էին. «Ընձի բացարձակ հետաքրքիր չէ էս ընտրությունները», «Իրանք որոշում, իրանք ընտրում են, էլ մեր խոսալն ի՞նչ իմաստ ուն», «Էդ թեկնածուների անունը լսել չեմ ուզում» ու անմիջապես հեռանում էին: [...]

100 օրվա «ոդիսականը»

Հեղինակ` |
harcazruyc

«Կուզենայի այս «բայց»-երը չլինեին»

Հունվարի 19-ին լրացավ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի պաշտոնավարման 100 օրը` հաշված հոկտեմբերի 11-ից:  Առաջին 100 օրն արդեն անցյալ է: Ի՞նչ է փոխվել քաղաքում, նախընտրական խոստումների ո՞ր մասն է կատարվել, ո՞րն է իրականացվում` այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ մեր համաքաղաքացիներից: Հիմնական կարծիքն այն է, որ որոշ փոփոխություններ կան, բայց դրանք դեռ անհամեմատելի են նախընտրական քարոզարշավի ծրագրերի ու խոստումների հետ: [...]

«Մեխի գլխին բռունցքով չես խփի»

Հեղինակ` |
azatuhi (2)

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մնացել է ընդամենը երկու օր: Քաղաքապետի 4 եւ ավագանու 71 թեկնածուների քարոզարշավը դեռ շարունակվում է, բայց թե ինչքանո՞վ են մեր համաքաղաքացիները ծանոթ թեկնածուներից յուրաքանչյուրին, նրանց նախընտրական ծրագրերին, փորձեցինք պարզել՝ քաղաքում անցկացնելով փոքրիկ  հարցախույզ: Կարծիքները գրեթե նույնն էին, շատերը քաղաքապետի թեկնածուներից երկուսին էին ճանաչում, իսկ ավագանու թեկնածուների մեծ մասին չէին ճանաչում: Իմ զրուցակիցներից մեծ մասին չէր հետաքրքրում թեկնածուներից եւ ոչ մեկի նախընտրական ծրագրերը, ինչը բացատրում էին այսպես. «Բոլորի ծրագրերն էլ շատ լավն են, շատ լավ է գրված, բայց ասա դրանք իրականություն դարձնեն, ինչին մենք արդեն չենք հավատում»: [...]

Ֆուտբոլն անկանխատեսելի է

Հեղինակ` |
euro2012_logo_full

Հունիսի 8-ից մեկնարկեց 2012-ի ֆուտբոլի եվրոպայի առաջնությունը: 16 թիմեր  արդեն հանդես են եկել 1-ին տուրում: Փոքրիկ հարցախույզ անցկացրեցինք գյումրեցիների շրջանում, փորձելով պարզել խաղերից ստացած նրանց տպավորությունները, կարծիքներ ֆավորիտների մասին եւ, թե ում են ուզում տեսնել հաղթող: [...]

Մայիսի մեկ. տոն առանց տոնակատարության

Հեղինակ` |
Vilik2

Խորհրդային տարիներին մեծ շուքով տոնվող աշխատավորի օրը` մայիսի 1-ը, այսօր կարծես մոռացության է մատնվել: Տոնը նախկինի նման տոնելու հույսով երեկ շատերն էին շտապել քաղաքի կենտրոն, բայց օրվա տոնականության մասին հիշեցնող ոչինչ չտեսնելուց հետո` հուսախաբ գնացել ամենքը մեկ ուղղությամբ: Հին ու բարի ժամանակներում տոնը մեծ շուքով նշող տարեցները տոնի մասին պատմում էին իրենց հիշողությունները թարմացնելով: [...]

«Ստից բան են» էդ ընտրությունները

Հեղինակ` |
2

Ի՞նչ կարող են տալ ընտրությունները հանրությանը, հնարավոր էինչ-որ բան փոխել, ի՞նչ ակնկալիքներ ունեն մարդիկ ընտրություններից, հավատու՞մ են դրանց արդար անցկացմանը: Սպասվող ընտրությունների, երկրի սոցիալ-տնտեսական վիճակի մասին իրենց տեսակետներն են արտահայտում մեր համաքաղաքացիները: [...]

«Մի՞թե մեր քաղաքն անտեր է»

Հեղինակ` |
1

«Ինչպես եք գնահատում մեր քաղաքում կատարվող ձնամաքրման աշխատանքները». այս հարցադրումով հարցախույզ անցկացրեցինք մեր համաքաղաքացիների շրջանում: Ստացված պատասխանները տարբեր էին, բայց ընդհանուրն ու գերակշռողը՝ դժգոհությունն էր՝ չմաքրված փողոցներից ու մայթերից:

-Աղջիկ ջան, ինչ մաքրության մասին է խոսքը, էս մարդիկ նորմալ թիակ էլ չունեն, ավելով ձուն կմաքրեն, էլ ինչ մաքրության մասին կարելի է խոսել,-ասաց մեր համաքաղաքացիներից մեկը: [...]

«Երնեկ մեզի, վայ ձեզի»

Հեղինակ` |
10

Այս տարվա հունվարի թոշակները կենսաթոշակառուները ստացան կառավարության խոստացած ավելացված գումարներով: Սակայն 2500 դրամով ավելացված թոշակներն հիասթափեցրել են ծերերին, քանի որ դա նախկին գումարի 10 տոկոսն էլ չի կազմում: Թոշակառուների հիասթափությունը կրկնապատկվել է, երբ «ավելացված թոշակով» մտել են առաջին պատահած խանութն ու տեսել լայն սպառման ապրանքների բարձրացված գները: [...]