Հարցազրույց բանաստեղծ Ղեւոնդի (Համլետ Մանուկյան) հետ
-Պարոն Մանուկյան, այսօր ի՞նչպես են «ցնծում ջրերը» (բանաստեղծի վերջին գրքի վերնագիրն է):
-Այսօր ջրերի ցնծությունը երկու մեկնակետ ունի. նախ, որ մի կողմից հոգին կարող է երեւալ ցնծության մեջ՝ բուն իմաստով, մյուս կողմից՝ ցնությունը կարծես թե ջրհեղեղի պահն է: Այսինքն՝ ջրերը ցնծության մեջ են, իսկ մարդկային տեսակը գնում է ողբերգականի ոլորտ: Եւ կա այն իմաստը, որ մարդն է կարողանում այդ ողբերգության տակից դուրս գալ, եւ այդ հույսի ճանապարհին համակվել լավատեսությամբ: [...]



