ԷկոԼաբ ծրագրի, նրա համագործակից կազմակերպությունների և դոնորների անունից հայտարարում ենք, որ վերը նշված ռեպորտաժը համարում ենք ծրագրի, նրա համագործակիցների և դոնորների անունների չարաշահում` հօգուտ Վալլեքս ընկերության կողմից ՀՀ Լոռու մարզում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի ծրագրի շահագործման:
Մենք շնորհակալ ենք ս.թ. ապրիլի 30-ին ԷկոԼաբ ծրագրի մասնակիցների ճանաչողական այցելությունը Թեղուտում հյուրընկալելու համար: Այցը ներառում էր էքսկուրսիա հանքի տարածքում և հանքարդյունաբերական ծրագրի մանրամասն ներկայացում: Այնուամենայնիվ, հայտարարում ենք, որ ԷկոԼաբի համագործակից և ֆինանսավորող կազմակերպությունները իրազեկ են Թեղուտի խնդրի շուրջ գոյություն ունեցող լայնածավալ քաղաքացիական բողոքի մասին Հայաստանում և աշխարհի տարբեր սփյուռքահայ համայնքներում: [...]



