ՆԱԽԱԳԻԾ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
16 ապրիլի 2013թվական, սկիզբը ժ. 12:00 [...]
Հանրային հաղորդագրություն
25 մարտի, 2013, Գյումրի
Այսօր` մարտի 25-ին Գյումրիում 5-րդ անգամ հանդիսավորությամբ նշվեց Խոսքի Ազատության օրը: Այդ կապակցությամբ տոնակատարության անցկացման կազմակերպչական խորհուրդը, ուսումնասիրելով հանրությունից ստացված ավելի քան 40 առաջարկ, որոշեց պարգեւատրել մի խումբ լրագրողների, հասարակական գործիչների եւ լրատվամիջոցների: [...]
22 մարտի, 2013, Գյումրի
Գյումրիի մի խումբ հասարակական գործիչներից բաղկացած հանձնախումբը կազմակերպում է Խոսքի Ազատության Օրվա հանդիսությունը, որը տեղի է ունենալու մարտի 25-ին` ժամը 14-ին Գյումրու Կինո «Հոկտեմբերի» դահլիճում:
Խոսքի Ազատության Օրը ավանդաբար նշվում է Գյումրիում մարտի 25-ին` սկսած 2008 թվականից, այն օրվանից, երբ համաժողովրդական հանգանակության եւ զորակցության շնորհիվ հնարավոր եղավ պաշպանել տեղական ԳԱԼԱ հեռուստաընկերությունը իշխանությունների աննախադեպ հարձակումից եւ փրկել եթերազրկումից: [...]
Հետընտրական Վանաձոր
Մարտի 18-ից Վանաձորում մեկնարկեց «Փակ նամակ Սերժ Սարգսյանին» քաղաքացիական նախաձեռնության ակցիան: Ինչպես նշում է «Խաղաղության երկխոսություն» ՀԿ ակտիվիստ Աննա Զաքարյանը, ակցիայի նպատակն է վանաձորցիներին տալ հնարավորություն, որպեսզի նրանք իրենց նամակը հղեն Սերժ Սարգսյանին: Նամակում քաղաքացիներն արտահայտում են իրեն դիրքորոշումը փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում տեղի ունեցած իրավախախտումների, բռնությունների եւ անօրինականությունների վերաբերյալ: [...]
Մամլո հաղորդագրություն
03 մարտի 2013թ., ք.Երեւան: Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը եւ նրա շտաբի ներկայացուցիչ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հանդիպեցին ՀՅԴ ղեկավար մարմնի ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանի եւ Արմեն Ռուստամյանի հետ: Քննարկվեցին երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի հետ կապված հարցեր, դրանից դուրս գալու ուղիները: [...]
Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը որոշում է կայացրել դիմել Սահմանադրական դատարան
03 մարտի 2013թ., ք.Երեւան: Մարտի 4-ին, ժ. 17:30-ին Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները Սահմանադրական դատարան կհանձնեն հայց, որով պահանջվում է վավերացնել եւ ամրագրել ս.թ. փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ընթացքում հայ ժողովրդի կատարած ընտրության իրական արդյունքները եւ չեղյալ ճանաչել ԿԸՀ-ի կողմից փետրվարի 25-ին հրապարակած կեղծ թվերը: [...]
Թվագրված`27 փետրվարի 2013
Այսօր Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը տեղեկության հարցում է ուղարկել Հայաստանի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին:
Հարցման մեջ ասվում է հետեւյալը.
«Առաջնորդվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով, խնդրում եմ ինձ տրամադրել 2013 թվի փետրվարի 18-ին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների բոլոր վավերական եւ անվավեր քվեաթերթիկների պատճենները` էլեկտրոնային տարբերակով, եթե, իհարկե, դրանք տնօրինում է ԿԸՀ-ն:» [...]
Գյումրու կենտրոնական մասում, Շիրակի մարզպետարանի եւ քաղաքային ոստիկանության հարեւանությամբ, Լենինականի երբեմնի գերհզոր թեթեւ արդյունաբերական ձեռնարկությունների կիսախարխուլ հանրակացարանները դեռեւս կիսով չափ բնակեցված են մնում:
Այդ շինություններում բնակվող ընտանիքները հիմնականում նրանք են, ովքեր բնակվելու այլ վայր չունեն, չեն համարվում երկրաշարժի հետեւանքով անօթեւաններ եւ այդ իսկ պատճառով պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն: [...]
Գյումրու կենտրոնական մասում, Շիրակի մարզպետարանի և քաղաքային ոստիկանության հարեւանությամբ, Լենինականի երբեմնի գերհզոր թեթեւարդյունաբերական ձեռնարկությունների կիսախարխուլ հանրակացարանները դեռեւս կիսով չափ բնակեցված են մնում:
Այդ շինություններում բնակվող ընտանիքները հիմնականում նրանք են, ովքեր բնակվելու այլ վայր չունեն, չեն համարվում երկրաշարժի հետևանքով անօթեւաններ եւ այդ իսկ պատճառով պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն: [...]
Վառելափայտի գների տարեցտարի թանկացման պատճառով Գյումրու տնակային ավաններում բնակվող հարյուրավոր ընտանիքների համար ձմռան վառելիքի հայթայթման միակ վայրերը դարձել են աղբանոցներն ու քաղաքի ծայրամասային թփուտները: Բազմաթիվ ընտանիքներ ամբողջ ամառ հավաքում են ձեռքերն ընկած իրերը` պլաստիկե շշեր, թուղթ, հնամաշ կոշիկներ, անվադողեր, շոր և այլն, որպեսզի կարողանան ձմռան ամիսներին մի կերպ տաքացնել վագոն-տնակները:Իսկ տնակներում նորմալ ջերմաստիճան ապահովելը բավական դժվար, կարելի է ասել` գրեթե անհնարին բան է. ձմռանը մշտապես ցուրտ է, իսկ ամռան ամիսներին անտանելի տոթ է: [...]