ՀՀ վաստակավոր մարզիչ, Գյումրիում մականախաղի, «Սպորտ սիթի» ծրագրի հիմնադիր Հրանտ Պետրոսյանը այսօր ասուլիս էր հրավիրել: Ասուլիսի հիմնական նպատակը, ինչպես նշեց նա, Գյումրիում աղջիկների ֆուտբոլի թիմի ստեղծման մասին խոսելն էր: Նրա տեղեկացմամբ` դպրոցներում արդեն ծնողական ժողովներ անցկացվել են, երեխաներն արդեն ցուցակագրվել են, շատերին ուրախացրել է այն փաստը, որ ի վերջո կանանց ֆուտբոլի թիմ է բացվելու Գյումրիում:
-Շատ աղջիկներ կան, որոնց տանը փակցված են Ռոնալդոյի, Մեսսիի նկարները, նույնիսկ մի ծնող ասաց, թե իրենց տանը էլ բան չի մնացել, աղջիկը գնդակով ամբողջը ջարդել է` տունը ֆուտբոլ խաղալու պատճառով: Ամենակարեւորը, որ մեր երեխաներն ունենան ընտրության հնարավորություն, ով ուզում է նվագի` նվագի, ով ուզում է երգի` երգի, իսկ ով ուզում է խաղալ` խաղա: Ես համոզված եմ, որ Գյումրու աղջիկները 5 տարվա ընթացքում հաջողության կհասնեն: [...]



