Նշումների արխիվ` Ակնարկ

Իմացեք, որ տղա երեխաներ այլեւս չեն ուզում ունենալ, որ Դուք նրանց բանակում չսպանեք

Հեղինակ` |
Zinvor_9

Իշխանությունները այլեւս անկարող են վերահսկել երկրում ահագնացող ներքաղաքական  իրավիճակը: Ֆիլմերի, սերիալների եւ  երգերի միջոցով իշխանությունը քարոզում է երիտասարդներին ծառայել բանակում: Այսօր յուրաքանչյուր ծնող տանջանքով ու չարչարանքով է  մեծացնում  իր  երեխային, ուղարկում  ծառայության եւ երկու տարի շարունակ ապրում վախը  սրտում, որ ամեն բացվող առավոտ կարող է վատ լուր լսել իր զինվոր տղայի մասին: Թերեւս ՊՆ-ը  ամեն բան անում է, որ բանակում կատարվող իրադարձությունները հասարակությանը հասու  չդառնան, որ քաղաքացիները ունենան այն «լավ» կարծիքը բանակի մասին, ինչը քարոզում են  իրենք: Բայց յուրաքանչյուր ծառայած երիտասարդ, յուրաքանչյուր հին ու նոր զինվորի ծնող քաջ  գիտակցում  է, թե իրականում ինչ է կատարվում զորամասերի պատերից այն կողմ, ինչպես են  վերաբերվում զինվորներին: [...]

Մայրաքաղաքային խճանկար կամ «Մուլեն Ռուժը» Երեւանում

Հեղինակ` |
xchankar-1

Երեւանն օրեցօր փոփոխվում է: Ու դա չընդմիջվող ընթացք է, ինչն առավել նկատելի է հյուրի հայացքի ներքո: Փոփոխվում են անգամ քաղաքի բնութագրական, յուրահատուկ մանրամասները: Սա խոստովանում են ինչպես քաղաքի հնաբնակները, այնպես էլ նորաբնակները: Դիցուք՝ այսօր երեւանաբնակների կողմից հաճախ է քննադատվում այն փաստը, որ աղավաղվել է Երեւանի կենտրոնին հարազատ դիմագծերը՝ քաղաքի արտաքին տեսքը:

Ճարտարապետական փոփոխամտության վառ ապացույց չէ՞ այն, որ մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկն հանդիսացող Ազատության հրապարակի նախկին տեսքից միայն օպերայի շենքն է մնացել: [...]

Մայիսի 18-ի գիշերը Գյումրիում եւս թանգարանային կլինի

Հեղինակ` |
citoconc

2005 թվականից՝ արդեն 8 տարի, Հայաստանում եւս մայսիսյան շաբաթներից մեկը թանգարանային է.  թանգարանների միջազգային օրվան հաջորդող շաբաթ օրը անցկացվող «Թանգարանների գիշեր» ակցիային առաջին տարում Հայաստանը մասնակցեց 9 թանգարանով, այս տարի` մայիսի 18-ի շաբաթ երեկոյան, իրենց դռները ամենատարբեր մշակութային միջոցառումներով հագեցած ծրագրով այցելուների առաջ կբացեն հայաստանյան 88 թանգարններ: Այս տարի օրը կրկնակի է տոնական. «Թանգարանների գիշեր» ակցիայի անցկացումը համընկնում է թանգարանների միջազգային օրվա հետ: [...]

Մի կյանք՝ քաղաքի պատմության զուգահեռականներում

Հեղինակ` |
SAM_5227

Կիսամութ շքամուտքի ոլորաձեւ աստիճանները տանում են վերեւ …օդի հաճելի սառնությունն ու հեռվից նկատելի ներկաբույրը դեռ չեն բացահայտում արվեստանոցի պատկանելությունը: Բացվում է կողպված դուռը, եւ պատից կախված ու իրար կողքի խնամքով դասավորված կտավների ամբողջությունը՝ հայկական վանքերի, գյումրեցիների ու առօրեական  ամենատարբեր պատկերներով, տպավորություն է ստեղծում, թե նկարչական արվեստանոցում ես…ապա կավե կճուճները՝ ուրարտական ժամանկներից պեղված, եւ տարիներ շարունակ չբոցկլտացող բուխարին ամբողջացնում են հին միջավայրի ու վաղեմի պատմություն ունեցող արվեստանոցի առեղծվածը: [...]

Մայիսը վայի՞ս է բերում, թե՞ օրհնությունը ամիս չունի

Հեղինակ` |
majisy vajis

«Օրհնությունը օրհնություն է մնում, երբեք մայիս ամսվա օրհնությունը ուրիշ չէ, ապրիլինը՝ ուրիշ, հունիսինը՝ ուրիշ, օրհնությունը տրվում է բոլորին» – նշում է Տեր Վահանը: Մայիս-վայիս, ըստ ժողովրդական ավանդույթների մայիսը ամուսնական կապի ամենանահաջող ամիսն է:

Երիտասարդ զույգերը, ովքեր հասկացել են, որ այսուհետ պատրաստ են իրենց կյանքը կապել միմյանց հետ, խուսափում են ամուսնության  արարողությունը կատարել մայիս ամսին: Ըստ Տեր Վահան քահանան, մարդիկ պետք է նախ եւ առաջ քրիստոնեապես պատրաստ լինեն այդ ամուսնությանը, հասկանան ամուսնության ամբողջ խորությունը եւ այնուհետեւ լինեն ազատ, խուսափեն կախում ունեցող օրերից եւ ամսաթվերից: [...]

Ապրեն եւ ընտրողները եւ չընտրողները, կարեւորը մասնակցությունն էր

Հեղինակ` |
Apren ev yntroxnery, ev chntroxnery (1)

Ընտրակեղծիքներ կա՞ն, թե դրանք էլ ֆիզիկայի օրենքների նման փոխակերպվում են մի վիճակից մեկ այլ վիճակի:

Դեռեւս մի քանի տարի առաջ կեղծվում էին քվաթերթիկը, կնիքը, այնուհետեւ՝ կեղծողները հասկացան, որ «բռնվեցին»: Նյուտոնյան խնձորի նման ինչ-որ մի միրգ է ընկնում ամեն անգամ, եւ նոր ու էլի նոր մտքերը բազմանում են: Հալալ է իրականում այս մարդկանց:

Հետո հաշվարկների ժամանակ լույսերն էին անջատվում, կամ գողանում էին քվեատուփերը, եւ ամենակարեւորը՝ հանձնաժողովների նախագահները «շատ խառն էին»: Այժմ արդեն նրանք շատ հանգիստ են, մեկ-մեկ էլ օգնողի դեր են իրենց ստանձնում, իբր թե հատուկ եկել են այդտեղ, որ միասին ապացուցեն, թե ընտրություններն անցնում են արդար ու հանդարտ: [...]

Հայրենիքը սիրելու չափանիշները՝ հաղթողի եւ պաշտոնավարողի «խրամատներից»

Հեղինակ` |
shushi (1)

Իսկ Շուշին գրավվեց առճակատ մարտում

Գյումրեցի ազատամարտիկները, ովքեր Շուշվա ազատագրման օրը հիշում են իրենց զինված մարտական ընկերներին եւ հպարտորեն հաղթանակի բերկրանքը վերապրում թաց աչքերով, նաեւ ասելիք ունեն, թե պատմագիրներին, թե պետական այրերին։ Անձամբ Գեւորգ Ալիխանյանն իր միտքն այսպես ձեւակերպեց. «Ինչու պիտի պետության ներկայացուցիչը չսիրեր իր Հայրենիքն այնքան, որքան ազատամարտիկը»։ Սերիկ Տոնոյանը այս խոսքին հավելում է իր կարծիքը՝ «Մարդը մեկ սիրտ ունի, ուրեմն ինչու պետք է այդ սրտի վրա տզրուկ հայտվի ու արյունը խմի։ Հայաստանի հանրապետության մայրքաղաքն էլ այս երկրի սիրտն է, ինչ կլինի այդ երկրի վիճակը, երբ նստել ու խմում են այդ սրտի շնորհիվ կարգավորվող «շրջանառու» արյունը»։ [...]

«Ֆրոնտավիկ» Հրաչ պապի պատերազմական հուշերից

Հեղինակ` |
Hrach pap

Մարտական ընկերների մահվան տեսարանները՝ 70 տարի

Ավագյանների ավագ որդի Հրաչյա Ավագյանը Երեւանի համամիութենական անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտի առաջին կուրսի ուսանող է լինում, երբ լենինականցի 5 ընկերներով դիմում-խնդրանք են ներկայացնում հանրապետական զինկոմին` որպես կոմերիտականներ իրենց ուղարկել Կովկասյան ռազմաճակատ:  Խնդրանքը բավարարվում է եւ 1942-ի հունիսին  լենինականցի ընկերները դառնում են Թիֆլիսի հրետանային դպրոցի սան-ուսանողներ: Այն դեռ չավարտած՝ նրանց ուղարկում են նոր կազմվող 34-րդ առանձին հատուկ կուրսանտական բրիգադ, ապա Օրջոնիկիձե` քաղաքի մատույցները հասած գերմանական ֆաշիստների առաջխաղացումը կասեցնելու: Պատերազմի դաշտւմ նրան են հանդիպում եւս լենինականցի մոտ 5 տասնյակ ընկերներ: Սակայն այսօր նա մարտական եւ մանկության ընկերներին, պատերազմը հիշում ու մեծ հաղթանակը  նշում է միայնակ: [...]

Շուշիի ազատարգրում, հաղթանակ ու «Հարսանիք լեռներում»

Հեղինակ` |
shushi

Շուշիի ազատագրումը Արցախյան ազատամարտում հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակն էր, որ տեղի ունեցավ 1992թ. մայիսի 8-ին Շուշի լեռնաքաղաքում՝ նախապես ու ճշգրիտ մշակված ռազմական պլանով: Շուշիի ազատագրմամբ Արցախյան շարժումը թեւակոխեց որակական նոր փուլ՝ վճռական բեկում մտցնելով պատերազմում, եւ ԼՂՀ անկախությունը դարձնելով առավել իրական:

Մարտ-ապրիլ ամիսներին՝ հետախուզական խմբերի ջանքերով հակառակորդի ուժերի տեղակայումը, դիրքերն ու քանակական տվյալները ճշգրտելուց հետո՝ գաղտնիության պայմաններում մշակվում է Շուշիի ազատագրման օպերատիվ պլանը՝ Արկադի Տեր-Թադեւոսյանի գլխավորությամբ, որ պայմանականորեն կոչվում է «Հարսանիք Լեռներում» ( Վազգեն Սարգսյանը ծրագրի իրագործումը անհավանական էր համարել, եւ հաջողություն ունենալու դեպքում՝ խոստացել էր ամուսնանալ: [...]

Շնորհավոր` Ռադիոազգ

Հեղինակ` |
_IGP1233

Հայաստանի հանրային ռադիոն մեր ռադիոկայանների պապն է:)

Մարդը, որ չիմանա, որ այս ԶԼՄ-ն ու հանրային հեռուստատեսությունը մի մորից են, վայթե չհավատա` հսկայական տարբերություն կա Հանրային ռադիոյի ու պետական հեռուստատեսության բովանդակային քաղաքականության մեջ: Մասնավոր զրույցներում միշտ ասել եմ, խուսափել եմ գրել` ձենը տակը, քարը` վրեն…: Բայց դե ինչքան սուս մնանք:) Լավն է պապը, կուզեինք ավելի լավը լիներ, բայց դե Հայաստանը` գիտեք ինչ սեյսմավտանգ գոտում է գտնվում. հենց ցնցում է լինում, առաջինն ռադիոն է զգում:

Ազատություն ռադիոկայանը մեր խիղճն է, համարյա, երբեմն տանջում էլ է, բայց դե ով է սեփական խղճից նեղանում, դժվարանում եմ հիշել այնտեղ որեւէ մեկին, ում չեմ ճանաչում, լավն է, գիտե, որ լավն է ու քիչ է, երեւի այդ պատճառով սկսեց հեռուստատեսությունների հացը տանել բերաններից:) [...]