Դատապարտում ենք հաց բերող Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառվող պետական մակարդակի բռնությունները և պահանջում նրա անհապաղ ազատությունը

Հարգելի´ սփյուռքահայեր,

«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը` «Հաց բերողը», կարճ ժամանակում նվաճեց ազնիվ մարդկանց սրտերը և արագ դարձավ հայ մարդու արժանապատիվ կեցվածքի խորհրդանիշ:

Բայց նա իր  ազգասիրության և մարդասիրական խառնվածքի համար չէր կարող հանդուրժվել Հայաստանի Հանրապետության ներկա քրեաօլիգարխիկ իշխանությունների կողմից, որն էլ հանգեցրեց ս.թ. փետրվարի 9-ին նրա երկրորդ կալանավորմանը:

Ավելի քան երկու տասնյակ օրեր Արթուր Սարգսյանը կալանավայրում հացադուլի մեջ է: Նրա առողջական վիճակը հասել է կրիտիկական վտանգավոր աստիճանին և սպառնում է նրա կյանքին:

Մենք կոչ ենք անում գիտակից և հայրենասեր  սփյուռքահայերին չլռել այս աննախադեպ չարագործության հարցում և հորդորում ենք բոլոր համայնքներում անհապաղ բողոքի ձայն բարձրացնել և դատապարտել ՀՀ ռեժիմի անմարդկային վերաբերմունքը մարդկայինի խորհրդանիշի նկատմամբ:

Պահանջում ենք անհապաղ ազատել հաց բերող Արթուր Սարգսյանին:

Ազատություն  Հայաստանի Հանրապետության բոլոր քաղբանտարկյալներին:

Հարգանքներով`

Եվրոպայի Հայերի Համագումար, Գերմանիայի մասնաճյուղ

Հայ Ակադեմիականների Միություն – 1860

Հայկական վերածնունդ սփյուռքյան շարժում, Գերմանիայի մասնաճյուղ

Գերմանիա, 4 մարտի 2017թ.

Դիտումներ՝ 48

Մեկնաբանել

comments