Ադրբեջանական դիվանագիտության բլեֆն ու սնանկությունը Ղարաբաղում

Մաս երկրորդ

Մինչ Բաքուն շտապում էր հայտարարել, թե չկան ստորագրություններ, հետեւաբար նաեւ չկան պարտավորություններ, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը արդեն իր գերմանացի այն ժամանակվա գործընկեր եւ այն ժամանակվա ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ ասուլիսի ժամանակ միակողմանի կերպով շտապում է հայտարարել, որ Սանկտ Պետերբուրգում մեկնարկել են սուբստանտիվ բանակցություններ եւ որ ներկայում աշխատանքներ են գնում հակամարտության կարգավորման փաստաթղթի վրա: Այդպես փորձ արվեց փոփոխության ենթարկել Վիեննայի եւ Պետերբուրգի բանակցային օրակարգը:

Սրան հետեւում է Բաքվի համանման եւս մեկ քայլը ի դեմս ԵԱՀԿ-ում իր մշտական ներկայացուցչի հայտարարության, որը կրկին խուսափում էր նշանակում ձեռք բերված պայմանավորվածություններից:  Բաքուն ի վերջո հայտարարեց, որ եթե ընդունի պայմանավորվածությունները, դեմ կգնա Մինսկի գործընթացի ոգուն, սակայն այն դեպքում, երբ երկու հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների հիմքում էլ դրված են Մադրիդյան սկզբունքները:

Այսպես քայլ առ քայլ պարզ դարձավ, որ Բաքուն իրականում ցանկանում է փոխել բանակցային օրակարգը, որն էլ բերեց այն բանին, որ չեղյալ հայտարարվեց անցյալ տարվա օգոստոսի կեսերին Ռուսաստանում ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների նախատեսված հանդիպումը` միջնորդությամբ Ռուսաստանի նախագահի: Այսքանից հետո պարզ է, որ Բաքուն ամեն կերպ փորձում էր ժամանակ շահել ինչ-որ բանի սպասելիս, որը գուցե եւ պայմանավորված էր այն հանգամանքով, որ ամերիկյան նոր վարչակազմը դեռեւս չի հստակեցրել իր կեցվածքը արտաքին քաղաքականության եւ հակամարտությունների մասով: Սակայն հանրապետական Թրամփի իշխանության գալով մեծ բան չփոխվեց եւ ամերկացի համանախագահը նախկինի նման խոսում է Վիեննական եւ Պետերբուրգյան պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության մասին:

Հաշվի առնելով նաեւ վերջերս Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները՝ կարելի է ամփոփել, որ Բաքվի դիվանագիտությունը սպառել է բոլոր տեսակի միջոցները եւ անցել է բլեֆի` սեփական սնանկությունը ծածկելու համար:

Ստանիսլավ Տարասով

«Ռեգնում» լրատվական գործակալություն

Թարգմանությունը` Արման Գրիգորյանի

Դիտումներ՝ 38

Մեկնաբանել

comments