Սովետական արձանը հեռացվել է Գյումրու այգուց

Անհետ կորած արձանի հետքերով

Ջուր ծախող երեխայի արձանը շատ վաղուց տեղադրված է եղել Գյումրու Տեքստիլագործների նախկին ակումբի դիմացի այգում` Իսահակյան փողոցի միջնամասում: Սովետական արձանն իր առանձնահատկությամբ հետաքրքրում էր շատ գյումրեցիներին եւ այգու անցորդներին, սակայն վերջին շրջանում այգուց անհայտ ուղղությամբ այն տեղահանվել է, փոխարենը տեղադրվել են մի քանի քանդակ:

Ջուր ծախող երեխայի արձանի անհետացման մասին բարձրաձայնում են Գյումրու բնակիչները եւ հետաքրքրվում արձանի ապագայով:

Գյումրու քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանը, «ԱսպարեզԻ» հարցմանն ի պատասխան, փոխանցել է. «Արձանը տեղահանվել է Իսահակյան փողոցի միջնամասում գտնվող այգու բարեկարգման աշխատանքների ժամանակ: Արձանը նախատեսվում է վերականգնել եւ տեղադրել նոր կազմակերպվող քանդակի թանգարանի տարածքում»:

Այս այգում 50-100 մետր հեռավորությամբ տեղադրվել են տարբեր քանդակներ, այգին` քանդակների պուրակի է նմանվել: Այս, նաեւ Հաղթանակի պուրակում տեղադրված նոր քանդակների, խաչքարերի տեղադրման համար համայնքի բյուջեից 5 մլն դրամ է հատկացվել:

Անի Մկրտչյան

Դիտումներ՝ 3

Մեկնաբանել

comments