Շիրակի մարզի 12 առաջատարից 4-ը կմտնի խորհրդարան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տեղեկությունների համաձայն՝ թիվ 11 ընտրատարածքից՝ Շիրակի մարզից առաջատար ձայն է հավաքել 4 քաղաքական ուժի 12 թեկնածու՝ Ելք  եւ Ծառուկյան դաշինքների, Հայաստանի հանրապետական կուսակցության ու հայ հեղափոխական դաշնակցության:

Ելք՝

Լիլիթ Եղիազարյան-963,

Համբարձումյան Արթուր-759

Հովսեփյան Սոֆիա-629

Հայաստանի հանրապետական կուսակցություն

Սահակյան Արման-14 510

Ցոլակյան Ֆելիքս-11 հազար 796

Գրիգորյան Մարտուն-10 հազար 700

Ծառուկյան դաշինք՝

Գրիգորյան Վարդեւան-13 հազար 990

Ղուկասյան Վարդան-12 հազար 452

Վահրադյան Լեւոն-3901

Հայ հեղափոխական դաշնակցություն

Մանուկյան Ռոմիկ-3123

Մաթիլյան Հակոբ-2652

Մանուկյան Մովսես-2008

Շիրակի մարզում անցողիկ շեմը հաղթարահարել են  Ծառուկյան դաշինքը՝ 32,24, ՀՀԿ-ն՝40,56 տոկոս, ՀՅԴ-ն՝9,31 տոկոս եւ ՀՎԿ-ն՝ 10,40 տոկոս, սակայն վերջինիս, նախնական արդյունքների համաձայն, չի հաջողվել անցնել խորհրդարան:

Հրապարակվել են նաեւ ՀՀ բոլոր ընտրատեղամասերի ամբողջական նախնական արդյունքները, նրանցից եւ ոչ մեկը չի հավաքել 50 տոկոսից ավել ձայն:

Նախնական տեղեկություններով՝ 4 ուժ է մտնելու խորհրդարան. ՀՀԿ 49.12%, Ծառուկյան 27.32%, Ելք 7.7%, ՀՅԴ 6.59%:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանել է,  թե որ դեպքում է հնարավոր ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը:

«Ըստ նրա` երկորդ փուլ անցկացվում է  այն դեպքում, երբ մանդատների բաշխմանը մասնակցող կուսակցություններից որևէ մեկը չի ստացել 50 տոկոսից ավելի մանդատներ, և արդյունքում` կոալիցիա չի ձևավորվում: Այդ դեպքում Ընտրական օրենսգիրքը նախատեսնում է ընտրությունների երկրորդ փուլի անցկացում: «Մենք տեղամասերից էլեկտրոնային եղանակով ենք ստացել արդյունքները, երբ թղթային տարբերակով ստանանք ու արձանագրություն կազմենք, այդ օրն էլ պարզ կլինի ամեն ինչ»,-yerkir.am-ի փոխանցմամբ՝ ասել է Մուկուչյանը:

Նախնական արդյունքներին թեպետ տիրապետում են պատգամավորի թեկնածուները, սակայն ներկուսակցական թեժ քննարկումներ են: Մանդատների հարցը մտահոգող է:

Կուսակցությունների մանդատների թիվը հայտնի կլինի 6 օրից:

-Ինչ վերաբերում է ռեյտինգային թեկնածուների միջև պատգամավորական տեղերի բաշխմանը, ապա, ըստ Հ.Թովմասյանի, թիվ 1 և թիվ 2 ընտրատարածքներից ՀՀԿ-ն կունենա երկու պատգամավոր, թիվ 3 ընտրատարածքից ՀՀԿ-ն կունենա 3 պատգամավոր, 2 ընտրատարածքից կունենան մեկական պատգամավոր, երեք ընտրատարածքից՝ 3 պատգամավոր, իսկ մյուսներից՝ երկուական պատգամավոր,- Aysor.am-ին տեղեկացրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար, սահմանադրագետ Հրայր Թովմասյանը:

Ենթադրվում է, որ Շիրակի մարզից ՀՀԿ-ի տարածքային վարկանիշային ցուցակով առավելագույն ձայն ստացած 2 թեկնածուները կմտնեն խորհրդարան:

Շիրակի մարզում, սակայն, ՀՀԿ-ի նպատակը ապագա խորհրդարան 3 թեկնածու ուղարկելն էր: Այս մասին մեկ ամիս առաջ լրագրողների հետ զրույցում ասել էր Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը:

Անի Մկրտչյան

Դիտումներ՝ 1284

Մեկնաբանել

comments