Շաքարային դիաբետ. հիվանդների սննդակարգը

Հնարավո՞ր է խուսափել շաքարախտից: Ի՞նչ է նախադիաբետը: Ի՞նչ է իրենից ներկայացնում շաքարային դիաբետը եւ ինչպիսի՞ փուլերով է այն ընթանում:
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք էնդոկրինոլոգ Մարիա Ստեփանյանի հետ:
-Գոյություն ունի գլյուկոզայի հանդեպ տոլերանտության խանգարում. օրգանիզմը չի կարողանում լիարժեք յուրացնել ածխաջրերը: Տվյալ իրավիճակն ախտորոշվում է՝ գլիկեմիայի մակարդակը քաղցած վիճակում եւ գլյուկոզայով ծանրաբեռնվածությունից երկու ժամ անց: Անհրաժեշտ միջոցառումներն են՝ ճիշտ սննդակարգ, ֆիզիկական ակտիվություն եւ մարմնի զանգվածի իջեցում՝ դրա ավելցուկի պարագայում:
Շաքարային դիաբետը քրոնիկական հիպերգլիկեմիայով, գլյուկոզայի մակարդակի քրոնիկական բարձրացումով ուղեկցվող հիվանդություն է՝ պայմանավորված ինսուլինի բացարձակ կամ հարաբերական անբավարարությամբ:

-Առավելապես տարիքային ո՞ր խմբերի մոտ է առաջանում այդ հիվանդությունը եւ ինչպե՞ս է այն բուժվում: Ինչպե՞ս տարբերակել առաջին եւ երկրորդ տիպի շաքարային դիաբետը: Որո՞նք են հիմնական համախտանիշները: Ինչպիսի՞ն պետք է լինի շաքարախտով հիվանդների սննդակարգը: Ինչպիսի՞ն են այդ հիվանդության հետեւանքները:

-Շաքարային դիաբետը լինում է առաջին եւ երկրորդ տիպի: Առաջին տիպի շաքարային դիաբետը բնորոշվում է ինսուլինի բացարձակ անբավարարությամբ եւ հիմնականում հանդիպում է փոքր երեխաների մոտ՝ մանկական տարիքում: Երկրորդ տիպի շաքարային դիաբետի դեպքում ինսուլինի քանակը քիչ է, սակայն որակական առումով ինսւլինը թերի է եւ հանդիպում է հիմնականում մեծահասակների շրջանում: Առաջին տիպի շաքարային դիաբետի դեպքում միակ բուժումն ինսուլինի ներարկումներն են, երկրորդի դեպքում բուժման մեջ օգտագործվում են դեղահաբեր եւ ինսուլինաթերապիա: Առաջին տիպի շաքարային դիաբետը բնորոշվում է կտրուկ սկզբով, շաքարային դիաբետի երկրորդ տիպը երկար ժամանակ կարող է թաքնված մնալ եւ ախտորոշվել պատահական հետազոտության ժամանակ:
Շաքարային դիաբետ ունեցող հիվանդների սննդակարգում պետք է սահմանափակվեն հյութերը, մուրաբաները, ջեմերը, կոնֆետները, շաքարավազը, օգտագործվեն անյուղ կաթնամթերք եւ մսամթերք, բանջարեղեն: Քրոնիկական հիպերգլիկեմիան վնասում է օրգանիզմի մեծ եւ փոքր նյարդաթելերը, զարգանում է աչքերի, երիկամների, սրտի ախտահարումներ, վերջույթների պոլինեյրոպատիա:

Զրույցը՝ Անահիտ Սիմոնյանի

Լուսանկարը՝ Մ.Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Դիտումներ՝ 82

Մեկնաբանել

comments