«Ռուսաստանը եւ Թուրքիան Ղարաբաղում թույլ չեն տա պատերազմ»

Իսրայելական «Նատիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար Յակով Քադմին կարծում է, որ լայնամասշտաբ բախումներ ԼՂ հակամարտության գոտում չեն կարող լինել: Այս մասին վերջինս հայտարարել է haqqin.az-ի հետ զրույցում:

«Մեծ պատերազմ, եթե այսպես փորձենք սահմանել, չի լինի: Ռուսաստանն ու Թուրքիան ամեն բան կանեն բախումները հանգստացնելու համար: Ես վճռականորեն չեմ կիսում այն քաղաքագետների կարծիքները, թե ղարաբաղյան ճակատում հնարավոր է սրացում եւ այն կարող է դառնալ Դոնբասի նման: Որեւէ նմանություն չկա Դոնբասի հետ: Կարծում եմ միջնորդները շուտով նոր առաջարկներով հանդես կգան, որը կթուլացնի լարվածությունը հակամարտության գոտում»,- ասել է Քադմին:

Арсенал Отечества պարբերականի գլխավոր խմբագիր Վիկտոր Մուրախովսկին էլ կարծում է, որ մյուս ռազմական բախումների համեմատությամբ, ինչպես օրինակ` Սիրիայի, Իրաքի եւ Ուկրաինայի, ներկայիս սրացումները, որոնք տեղի են ունենում Ղարաբաղում, չեն վկայում այն մասին, թե կողմերը մեծ պատերազմ են ուզում:

«Իհարկե, լոկալ բախումները հնարավոր են եւ կլինեն դեռ, սակայն այն, որ դրանք կաճեն լայնամասշտաբ պատերազմի, չեմ հավատում: Բացի այս, Ռուսաստանը, որ նաեւ միջնորդներից է, խաղաղության իր բոլոր հնարավորությունները կօգտագործի դրանից խուսափելու համար»,- ասել է Մուրախովսկին:

Լուսանկարում Յակով Քադմին է

Թարգմանությունը` Արման Գրիգորյանի

Դիտումներ՝ 88

Մեկնաբանել

comments