… sed magis amica veritas
… ճշմարտությունն ավելի թանկ է

Պաշտպանենք զինվորների իրավունքները

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը 2011 թվի հոկտեմբերից մինչեւ 2012 թվի սեպտեմբերն իրականացնում է «Պաշտպանենք զինվորների իրավունքները» ծրագիրը: Ծրագրի տեւողությունը` 1 տարի է:

Էջը թարմացվել է 2012 թվի հոկտեմբերի 17-ին: Տվյալների բազայում առկա է 90 դեպքի նկարագիր: 

Ծրագիրն իրականացվում է ամերիկյան Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (National Endowment for Democracy) օժանդակությամբ:

Այս ծրագրի նպատակն է բացահայտել եւ համակարգել տեղեկություններ Շիրակի մարզից բանակ զորակոչված եւ այնտեղ մահացած զինվորների եւ զինվորակաների մահացությունների պատմությունները, վերլուծել եւ համակարգել պատճառները, հրապարակայնություն ապահովել այդ ծավալուն ուսումնասիրության եւ բանակում տեղի ունեցած սպանություների եւ ինքնասպանություների մասին, ինչպես նաեւ այդ ուսումնասիրության եւ վերլուծությունների հիման վրա կազմել բանակում զինծառայողների ծառայության պայմանների բարելավման առաջարկություններ` ուղղված ՀՀ իշխանություններին: Այսօրինակ հետազոտությունների փորձը կիրառել նաեւ այլ մարզերում համանման հետազոտությունների իրականացման համար:

Ծրագրի երկարաժամկետ ազդեցության ակնկալիքն այն է, որ բանակում ոչ մարտական իրավիճակներում զինվորականների եւ զինվորների սպանությունների եւ ինքնասպանությունների թիվը կնվազի:

Կարիքի հիմնավորումը

Չնայած Հայաստանը արդեն 20 տարի է ինչ ժողովրդավարացում է հայտարարել, երկիրը ժողովրդավարությունից մնում է բավականաչափ հեռու. բազմիցս  խախտվում են մարդկանց խոսքի ազատության, տեղաշարժման, հանրահավաքների, կյանքի, աշխատանքի, արդար դատավարության եւ այլ իրավունքները: Ի տարբերություն հայաստանյան հասարակական կյանքի եւ իշխանությունների գործողությունների բազմաթիվ ոլորտների, որոնք հնարավոր է հասարակական մոնիտորինգի ենթարկել, Հայաստանի բանակը մնում է քաղաքացիական հասարակության կառուցների համար համեմատաբար նվազ մատչելի կառույց: Իշխանությունները բանակի ներսում տեղի ունեցող անօրինական փոխհարաբերությունները, զինվորների եւ սպաների սպանություններն ու ինքնասպանությունների դեպքերի դրդապատճառբները ջանում են հնարավորինս փակ պահել հասարակությունից, հասարակական կազմակերպություների մուտքը բանակ հնարավորինս սահմանափակել, իսկ ավելի շատ` արգելել, հաճախ այս արգելքները մեկնաբանելով այնպես, որ Հայաստանը շրջապատված է մի քանի թշնամի պետություններով, գտնվում է սառեցված կոնֆլիկտի գոտում ու բանակի ներսում տիրող կացության ուսումնասիրությունները եւ մանավանդ դրանց մասին հրապարակումներն ու քննադատությունները զինվորականների եւ իշխանությունների հասցեին, իբր, վտանգում են Հայաստանի ազգային անվտանգությունը:

Ժուռնալիստների «Ասպարեզ» Ակումբի նախնական դիտարկումների արդյունքում, որոնք արվել են ավելի քան 10 տարի շարունակ` ակումբի ստեղծման ժամանակներից, պարզվել է, որ ղարաբաղյան պատերազմի 1994 թվի մայիսի 12-ի հրադադարից հետո բանակում մահացել, սպանվել կամ ինքնասպանություն է գործել ավելի քան հազար զինվորական, հիմնականում ժամկետային զինծառայող զինվորներ, որոնք զորակոչվում են բանակ երկու տարով, ինչպես նաեւ` սպաներ, որոնք պայմանագրային ծառայողներ են եղել: Միայն 2010 թվին Հայաստանի բանակում զոհվել է 44 զինծառայող, որոնցից 10-ը` ըստ պաշտոնական հաղորդագրությունների, զոհվել են ղարաբաղյան ռազմաճակատում` Ադրբեջանական զինված ուժերի հետ տեղային բախումերի արդյունքում եւ նշանառուների եւ դիվերսանտների կրակոցներից: Մյուս 34 զինվորականները սպանվել են կամ ինքնասպանություն են գործել բանակում առկա փոխհարաբերությունների, ապօրինությունների եւ հանցագործությունների ու բարոյահոգեբանական իրավիճակի պատճառով:

Զինադադարից հետո Շիրակի մարզից բանակ զորակոչված եւ մահացած զինվորների եւ սպաների թիվը զանազան տվյալներով գերազանցում է 100 հոգին: Ղարաբաղյան պատերազմի տարիներին Շիրակի մարզից զոհվել է տարբեր տվյալներով 118-150 հոգի: Խաղաղ պայմաններում` անցած 17 տարիներին բանակում մահացածների ընդհանուր թվի մասին չկա որեւէ պաշտոնական տեղեկություն: Պաշտոնական հարցումների բոլոր փորձերն ապարդյուն են անցնում, պատասխանում են, թե դրանք ծառայողական գաղտնիքներ են: Մեզ եւ իրավապաշտպան մի շարք կազմակերպություններին հայտնի են բազմաթիվ գործեր, երբ բանակում սպանվածների հարազատները դատարաններում վիճարկել են սպանության կամ մահվան պատճառները, կամ չեն ընդունել այդ գործերով մեղադրված դատված եւ դատապարտված անձանց մեղավորությունը եւ այլն: Պաշտոնական եզրակացությամբ` ինքնասպանություններ գործած զինվորականների ծնողները կամ հարազատները հիմնակնում չեն ընդունում այդ պատճառը, որպես զինվորականի մահվան իրական պատճառ:

Այս ոլորտի տեղեկատվության, դեպքերի դասակարգման, պատճառների ուսումնասիրման, վերլուծությունների, հանրային իրազեկման եւ իշխանություններին այսօրինակ ուսումնասիրությունների հիման վրա արված համակարգային փոփոխությունների առաջարկ Հայաստանյան քաղաքացիական հասարակության պրակտիկայում դեռ չի եղել: Խնդիրը մտահոգում է շատ շատերին եւ մանրամասն ուսումնասիրման, վերլուծման ու լուծման կոնկրետ առաջարկությունների կարիք ունի: Միայն այս դեպքերի համակողմանի ուսումնասիրությունն ու դրանցից քաղված դասերը կարող են դառնալ հրապարակայնության հիման վրա ամրապնվող ազգային անվտանգության բաղադրիչ:

Ծրագրի հեռահար նպատակը.

Հետազոտական, հանրային իրազեկման, եւ շահերի պաշտպանության հնարավոր գործիքների միջոցով հասնել նրան, որ բանակում զինվորականների սպանությունների, ինքնասպանությունների եւ մահվան դեպքերը նվազեն:

Ծրագրային գործողությունները.

1. Հավաքել Շիրակի մարզից բանակում 1994 թվի մայիսի 12-ից մինչեւ ծրագրի իրականացման պահը սպանված, մահացած կամ ինքնասպանություն գործած բոլոր զինվորների եւ զիվորականների մասին բոլոր հնարավոր տեղեկությունները. բերանացի վկայություններ, մահվան մասին տեղեկություններ, դատական եւ այլ փաստթղթեր, լուսանկարներ, գծագրեր, նկարագրեր: Յուրաքանչյուր մահացածի կամ սպանվածի մասին կազմվելու է առանձին գործ` թղթապանակ, իսկ համակարգչում լինելու է դրա էլեկտրոնային տարբերակը:

Տեղեկատվության հավաքման համար հարկավոր  օգտագործել հետեւյալ գործիքները.

  • Հայտարարություններ տեղական հեռուստաընկերություների եւ ռադիոկայանների միջոցով, որոնցով կիրազեկվի, որ բանակում սպանվածների ընտանիքների անդամները կարող են դիմել Ակումբ` ակումբի մասնագետների այցելությունները կազմակերպելու համար:
  • Իրավապաշտպան ՀԿ-ներից, իրավաբաններից եւ փաստաբաններից  ունեցած տեղեկությունների ստացում տուժածների ընտանիքների եւ դեպքերի մասին:
  • Պետական եւ պաշտոնական ատյաններին տեղեկության հարցումներ` տուժածների թիվը եւ հասցեները իմանալու համար:
  • Այցելություններ Շիրակի մարզի բոլոր 119 համայքներ, համայնքի ակտիվ բնակիչների հետ հանդիպումների եւ նրանցից նախնական տեղեկություններ ստանալու համար:
  • Հիմնական այցելություններ` բանակում սպանվածների ընտանիքներ: Որոշ դեպքերում նրանց ցանկության դեպքում ծրագրի մասնագետները նրանց կընդունեն ակումբում: Այս հանդիպումների ընթացքում հավաքվելու են ծրագրի հիմնական տեղեկւթյունները, որոնք են.
    • Բանակում սպանության, մահվան կամ ինքնասպանության դեպքերի ժամկետները, հանգուցյալի անուն-ազգանունը, հասցե,
    • Մահվան ժամանակի, վայրի, պատճառի պաշտոնական նկարագիրը, որ հաղորդվել է ազգականին:
    • Մահվան ժամանակի, վայրի, պատճառի ոչ պաշտոնական նկարագիրը, որ ունի ազգականը, եթե համաձայն չէ պաշտոնական վարկածի հետ:
    • Զինվորականի մահվանն առնչվող բոլոր առկա փաստաթղթերի, նկարների, լուսանկարների պատճենները:
    • Կոնկրետ դեպքի հետ հնարավոր առնչություն ունեցած պաշտոնական հետաքննության, դատական գործի նյութերի պատճենները, եթե այդպիսիք կան:
    • ԶԼՄ հրապարակումները կոնկրետ դեպքի մասին, եթե դրանք կան ազգակաների մոտ կամ համացանցում:
    • Համակարգել եւ դասակարգել ստացված տեղեկությունները` ըստ մահվան տեսակների, ձեւերի, պաշտոնական եւ ոչպաշտոնական վարկածների, ժամանակագրության, աշխարհագրության, տուժածների զինվորական, սոցիալական կարգավիճակների եւ այլն: Կազմվելու են հատուկ աղյուսակներ մատյաններ, որոնցում արվելու է դեպքերի դասակարգումը վերոհիշյալ չափանիշներով:

2. Իրավիճակի փոփոխմանն ուղղված երկարաժամկետ ազդեցության մշակման գործողություններ:

  • Կատարել դեպքերի պատճառների եւ տեղի ունեցած հետաքննությունների վերլուծություն:
  • Այս վերլուծությունների հիման վրա կազմել համանման դեպքերի կանխարգելման, իրավիճակի փոփոխություններին ուղղված առաջարկությունների փաթեթ, ուղղված ՀՀ օրենսդիր եւ գործադիր իշխանություններին` օրենքներում եւ կառավարության որոշումներում համապատասխան փոփոխությունների կատարման առաջարկներ:

3. Տեղական հեռուստատեսությամբ եւ լույս ընծայվելիք գրքի միջոցով հանրային իրազեկում իրականացնել կատարվող աշխատանքների, ստացված արդյունքների, փորձագետների կատարած վերլուծությունների եւ առաջարկների մասին:

  • Լույս ընծայել 1994 թվի մայիսի 12-ից մինչեւ լույս ընծայման պահը բանակում մահացած, սպանված կամ ինքնասպանություն գործած զինվորների տվյալներով կատալոգ` գիրք, որտեղ զետեղվեն հավաքված տեղեկությունները: Գիրքը տարածել տուժածների ընտւանիքներին, պետական եւ համայնքային իշխանություններին, ոլորտային հասարակական կազմակերպություններին, «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության եւ այլ ակտիվիստներին:
  • Լույս ընծայել դեպքերի ուսումնասիրությունների մասին փորձագիտական վերլուծություններով եւ առաջարկություններով գրքույկ եւ անվճար տարածել դրանք:
  • Ծրագրի մեկնարկին ունենալ 1 հեռուստահաղորդում եւ մեկ ռադիո հաղորդում, որոնցով կբացատրի հանրությանը, թե ինչ ծրագիր է մեկնարկում, ինչ նպատակներ ունի այն եւ, ի՞նչ են ակնկալում ծրագիրն իրականացնողները հանրությունից:
  • Ծրագրի եզրափակիչ փուլում տեղական հեռուստատեսություններից մեկի հետ կազմեկերպել 2 հեռուստահաղորդում, որոնցում կներկայացվեն ուսումնասիրությունների, հավաքված տեղեկությունների, դրանց վերլուծւթյունների արդյունքները եւ բարեփոխումների առաջարկություններն` ուղղված իշխանություններին:
  • Ծրագրի եզրափակիչ փուլում, մինչեւ վերլուծությունների ու առաջարկությունների փաթեթի վերջնական բովանդակության կազմումը  Գյումրիում, Վանաձորում եւ Երեւանում կազմակերպել 3 կլոր սեղան-քննարկումներ:
    • Մասնակիցները. ծրագրի փորձագետներ, շահագրգիռ հասարակական կազմակերպություններ, պետական եւ տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, ՀՀ ՊՆ ներկայացուցիչներ, դատախազության ներկայացուցիչներ, մահացած զինվորականների ազգականներ, լրագրողներ:
    • Քննարկումների թեման լինելու է. Կատարված ուսումնասիրության ներկայացում, Վերլուծությունների եւ առաջարկությունների նախագծի ներկայացում: Կարծիքներ, հարցուպատասխան: Քննարկումները հեռարձակվելու են onlain ինտերնետային հեռուստաալիքով: Իսկ տեսագրությունը պահվելու է ինտերնետային արխիվում: Քննարկումների ժամանակ հնչած կարծիքների, դիտողությունների, հնարավոր քննադատությունների ու առաջարկների հիման վրա վերջնամշակվելու է գործողությունների այս պլանի 2-րդ կետում նշված վերլուծությունը եւ առաջարկությունների փաթեթը` ուղղված ՀՀ իշխանություններին:
  • Ծրագրի վերջին շաբաթում կազմակերպել ծրագրի եզրափակիչ շնորհանդես Գյումրիում: Ներկայացնել ծրագրի արդյունքում ստեղծված գրքերը, որոնց մեջ զետեղված են Շիրակի մարզից հրադադարի պայմաններում սպանված զիվորականների պատմությունները եւ կատարված վերլուծությունների եւ առաջարկությունների փաթեթը:

Ստորեւ

Մշակված փաստաթղթեր

1. Շիրակի մարզի տարածքից 1994 թվի մայիսի 12-ից հետո մինչ օրս բանակ զորակոչված կամ պայմանագրային ծառայության անցած եւ սպանված կամ ինքնասպանություն գործած կամ անհետ կորած զինվորականների

ՑՈՒՑԱԿԸ (pdf) 2012 թվականի հոկտեմբերի 17-ի դրությամբ` ըստ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հետազոտությունների:

Հետազոտությունը շարունակվում է, այլ դեպքերի մասին տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք հաղորդել ակումբի իրավաբաններին +374 312 50622 հեռախոսահամարով, կամ lena.khachatryan@asparez.am հասցեով:

2. Հավաքված գործերը ըստ վերոհիշյալ ցուցակի

001. Արմեն Միշայի Իգիթյան, (pdf)

002. Սերգեյ Հայկի Ղազարյան, (pdf)

003. Արթուր Բաբկենի Կոշտոյան, (pdf)

004. Արթուր Հայկի Բարսեղյան, (pdf)

005. Համլետ Էլբակի Ադլյան, (pdf)

006. Մամիկոն Մենթոնի Ավետիսյան, (pdf)

007. Մարտին Կարապետի Վարդերեսյան, (pdf)

008. Կարեն Հենրիկի Մալխասյան, (pdf)

009. Միհրան Արմենի Մարգարյան, (pdf)

010. Սամվել Սահակի Թադեւոսյան, (pdf)

011. Սամվել Ժորայի Խաչատրյան, (pdf)

012. Խաչատուր Վարդանի Մելիքյան, (pdf)

013. Ալեքսան Վոլոդիայի Մկրտչյան, (pdf)

014. Արտյոմ Մարտիկի Առաքելյան, (pdf)

015. Ալբերտ Թորոսի Թորոսյան, (pdf)

016. Վարուժան Սուլեյմանի Դավթյան, (pdf)

017. Կարեն Սամսոնի Թորոսյան, (pdf)

018. Թորգոմ Մուշեղի Սարուխանյան, (pdf)

019. Արմեն Լյովայի Վարդանյան, (pdf)

020. Սեդրակ Սեմյոնի Չեչենով, (pdf)

021. Մնացական Վռամի Ղազարյան, (pdf)

022. Արմեն Վանիկի Պետրոսյան, (pdf)

023. Սայաթ Սենիկի Վարդանյան, (pdf)

024. Արտյոմ Դերենիկի Վարդանյան, (pdf)

025. Տիգրան Մերուժանի Հովսեփյան, (pdf)

026. Սենիկ Հովհաննեսի Վարդերեսյան, (pdf)

027. Գալուստ Մանվելի Սերոբյան, (pdf)

028. Արմենակ Իշխանի Հովսեփյան, (pdf)

029. Կարեն Ռուբիկի Առաքելյան, (pdf)

030. Սերգեյ Զավիկի Մանուկյան, (pdf)

031. Սամվել Վաղինակի Ջնդոյան, (pdf)

032. Սոս Նիկոլի Սարգսյան, (pdf)

033. Արամ Սերոբի Մարգարյան, (pdf)

034. Վազգեն Խաչատուրի Հունանյան, (pdf)

035. Վահան Յուրիկի Հակոբյան, (pdf)

036. Սերյոժա Յուրիկի Արեւիկյան, (pdf)

037. Գեւորգ Կարապետի Խնկոյան, (pdf)

038. Գրիշա Ավետիքի Փիլոսյան, (pdf)

039. Յուրիկ Վոլկովի Գեւորգյան, (pdf)

040. Արտակ Մամիկոնի Պողոսյան, (pdf)

041. Վարոս Ռուդիկի Ալեքյան, (pdf)

042. Հակոբ Սաշայի Փիլոսյան, (pdf)

043. Օլեյան Կարեն Դանիելի, (pdf)

044. Մեսրոպ Արտավազդի Էլամիրյան, (pdf)

045. Համլետ Հովհաննեսի Գալստյան, (pdf)

046. Գրիգոր Արզունի Մխիթարյան, (pdf)

047. Արթուր Սամվելի Մեթոյան, (pdf)

048. Կարեն Կորյունի Ավետիսյան, (pdf)

049. Հակոբ Մամբրեի Սարգսյան, (pdf)

050. Հրաչ Սամվելի Սարգսյան, (pdf)

051. Ավետիք Կոլյայի Ավետիսյան, (pdf)

052. Սարո Արմենի Սամվելյան, (pdf)

053. Հրաչյա Խաչատուրի Սուքիասյան, (pdf)

054. Արթուր Վարդանի Կարապետյան, (pdf)

055. Սուրեն Հովհաննեսի Վարդերեսյան, (pdf)

056. Վաղարշակ Ֆերդինանտի Նիկոլյան, (pdf)

057. Հայկ Մովսեսի Խաչատրյան, (pdf)

058. Ռազմիկ Լուկաշի Թորոսյան, (pdf)

059. Գագիկ Ալմադունու Սարգսյան, (pdf)

060. Վահագն Ալեքսանի Սահակյան, (pdf)

061. Ներսես Վալերիկի Գալոյան, (pdf)

062. Վարազդատ Աշոտի Հակոբյան, (pdf)

063. Հովհաննես Սամվելի Դանիելյան, (pdf)

064. Ռոլանդ Ռուբենի Կյուրեղյան, (pdf)

065. Նուրինբեկ Հովհաննեսի Սերոբյան, (pdf)

066. Դերենիկ Ալեքսանի Քալաշյան, (pdf)

067. Հովիկ Մկրտչի Սուքիասյան, (pdf)

068. Մուրադ Արքիմեդի Հարությունյան, (pdf)

069. Արման Սեյրանի Սարգսյան, (pdf)

070. Ռաֆայել Հարությունի Հարությունյան, (pdf)

071. Վահան Հովհաննեսի Ավետիսյան, (pdf)

072. Հակոբ Սամվելի Փիլոսյան, (pdf)

073. Արամայիս Սուրենի Ավետիսյան, (pdf)

074. Արսեն Մանվելի Մաթեւոսյան, (pdf)

075. Տարոն Սամվելի Ալոյան, (pdf)

076. Տիգրան Ստեփանի Մելքոնյան, (pdf)

077. Համլետ Գուրգենի Նալբանդյան, (pdf)

078. Արտավազդ Միշայի Գալոյան, (pdf)

079. Արմեն Սարգսի Հարությունյան, (pdf)

080. Արմեն Համլետի Մողրովյան, (pdf)

081. Արթուր Մանվելի Սահակյան, (pdf)

082. Արայիկ Գեւորգի Առաքելյան, (pdf)

083. Արմեն Վարդգեսի Բեյբության, (pdf)

084. Արմեն Ռաֆիկի Կարապետյան, (pdf)

085. Արտուշ Սմբատի Իգիթյան, (pdf)

086. Սերյոժա Գերասիմի Հակոբյան, (pdf)

087. Լիպարիտ Մարտիրոսի Խաժակյան, (pdf)

088. Հովսեփ Կարլենի Կարապետյան, (pdf)

089. Մանվել Աշոտի Մայլամյան, (pdf)

090. Նիկոլ Ռոբինզոնի Ստեփանյան, (pdf)

3. Տեղեկությունների հարցաթերթիկը, (pdf), մշակել են Ակումբի իրավաբանները եւ «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները:

Հեռուստահաղորդումներ.

1.  «Ցայգ» ՀԸ, հյուրեր. Արթուր Սաքունց, ՀՔԱՎ; Ժաննա Ալեքսանյան, «Լրագրողները հանուն մարդու իրավունքների» ՀԿ, Ծովինար Նազարյան, լրագրող, Լեւոն Բարսեղյան Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ:


Դոնորներ

Ծրագիրն իրականացվում է ամերիկյան Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (National Endowment for Democracy) օժանդակությամբ: Բացի այդ կամավորական ներուժի, որոշ տեխնիկասարքավորւմների, կահույքի ներդրում ունեցել է ծրագիրն իրականացնող կազմակերպությունը:

Գործընկերներ

Ծրագիրը պաշտոնական գործընկերներ չունի: Ծրագրի իրկանացման ընթացքում ծրագրի ոչ պաշտոնական գործընկերներն են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Լրագրողները հանուն մարդու իրրավունքների», «Հույս» ՀԿ-ները, ինչպես նաեւ` «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության եւ ֆեյսբուք վիրտուալ սոցիալական ցանցում համանուն խմբի տարբեր մասնակիցներ:

Բյուջեի ամփոփում

Բյուջեի համառոտագիրը (ամերիկյան դոլարին համարժեք դրամ` ($)), 12 ամսվա համար:

1. 2650 ($)` տեխնիկասարքավորումներ, համակարգիչներ:

2. 1800 ($)` գրասենյակային ծախսեր;

3. 7600 ($)` աշխատավարձեր. իրավաբան, օգնական, համակարգող, խմբագիր եւ այլն

4. 2204 ($)` եկամտահարկեր աշխատավարձերից եւ սոցվճարներ,

5. 1500 ($)`Կապ, ինտերնետ, փոստ,

6. 4400 ($)`Տրանսպորտային, ուղեւորություններ Շիրակի մարզի բոլոր գյուղերը,

7. 1770 ($)` հեռուստատեսային եւ ռադիո հաղորդումներ,

8. Մոտ 6610 ($)`միջոցառումների կազմակերպում Երեւանում, Վանաձորում, հուշամատյանի տպագրություն:

Ընդամենը 28.574 ամերիկյան դոլարին համարժեք դրամ:

Բյուջեի մանրամասներին ծանոթանալու համար դիմեք levon@asparez.am հասցեով կամ +37491821363 հեռախոսահամարով, առավելագույնը 7 օրում տեղեկությունները կուղարկվեն հետաքրքրվողներին:

Իրադարձություններ

Նախատեսված քննարկումները.

Գյումրի. օգոստոսի 17, 2012

Վանաձոր, օգոստոսի 24, 2012

Երեւան, սեպտեմբերի 18, 2012

Ժամերը եւ անցկացման վայրերը ճշտվում են.

Պատկերասրահ

բաժինը լրացման փուլում է

Մասնագետները

բաժինը լրացման փուլում է

Հրապարակումներ

բաժինը լրացման փուլում է