

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը Բաց հասարակության հիմնադրամի օժանդակությամբ իրականացնում է «Ակումբի ինստիտուցիանալ զարգացում եւ տեղեկատվության ազատության ներդրում Հայաստանում» ծրագիրը:
Այս եռամյա ծրագրի շրջանակներում նախատեսված է.
1. 2010-2013 թթ. զարգացնել ակումբի կարողությունները, աշխատակազմը, աշխատակիցների որոշակի վերապատրաստում իրականացնել, հասնել հասարակական կազմակերպության կայուն զարգացման ռեժիմի, միջոցների հայթայթման որոշակի կայուն կարողության:
2. Հայաստանի մարզերում, դպրոցներում եւ համայնքներում ներդնել տեղեկատվության ազատության գաղափարախոսությունը: Իրականացնել հետեւյալ միջոցառումներն ու գոևրծողությունները.
ա. ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի ուսուցումներ ՀՀ պետական դպրոցների, համայնքյերի ղեկավարների եւ/կամ նրանց ներկայացուցիչների համար:
բ. Տեղեկատվական հարցումների հղումներ ՀՀ բոլոր մարզպետներին, բոլոր պետական դպրոցների եւ բոլոր համայնքների ղեկավարներին, ակնկալելով նրացից բյուջեների, դպրոցների խորհուրդների որոշումների, մանկավարժական խորհուրդների որոշումների, ավագանիների որոշումների եւ այլ փաստաթղթերի պատճեններ ու տեղեկություններ:
գ. Մարզպետարաններից, դպրոցներից եւ համայնքյերից, ինչպես նաեւ տեղեկություններ տնօրինող այլ պաշտոնյաներից ստացված տեղեկությունների համակարգում եւ հրապարակում ակումբի www.publicdata.am կայքում` հանրային մատչելիության համար:
դ. Ստացված հանրային նշանակության տեղեկությունների վերլուծությունները օրենքին եւ հանրային շահին համապատասխանության տեսանկյունից:
ե. ՀՀ Տեղեկատվությանա զատության մասին օրենսդրությունը հետեւողական կերպով խախտողների դեմ դատական հայցերի պատրաստում եւ համապատասխան դատական գործերի նախաձեռնում, տեղեկությունները ստանալու նպատակով:
զ. Հանրային իրազեկումներ. ՏԱ օրենք, իկրավակիրառ պրակտիկա. բոկլետների, հեռուստահոլովակների եւ հեռուստահաղորդումների պատրաստումներ եւ հեռարձակումներ:
Շարունակելի
Բաց հասարակության հիմնադրամ-Հունգարիա
բաժինը լրացման փուլում է
բաժինը լրացման փուլում է
բաժինը լրացման փուլում է
բաժինը լրացման փուլում է
բաժինը լրացման փուլում է
բաժինը լրացման փուլում է