Փակ խորհրդակցություն. բնակիչների մուտքը՝ արգելված (լուսանկարներ)

Ոստիկանությունն հսկում է Գյումրու կենտրոնական փողոցները, դեռեւս փակ են Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի մուտքն ու ելքը: Ներսում փակ խորհրդակցություն է, ներկա են պատգմավորի որոշ թեկնածուներ, Գյումրու քաղաքապետը, Սերժ Սարգսյանն ու այլք:

Կենտրոնի տարածքը փակ է ավտոմեքենաների եւ բնակիչների համար: Գյումրու բնակիչներից շատերին այդպես էլ չհաջողվեց անմիջապես նամակ հանձնել Սերժ Սարգսյանին: Ներկաներից մեկը, ով, հավանաբար Ս.Սարգսյանի աշխատակազմից էր, տեսնելով Գյումրու տարեց բնակչի տրցակներով նամակը, ասաց, թե նամակների թիվն այնքան շատ է, որ չգիտեն ինչ անեն:

Կենտրոնական այգու մոտից փորձում էր տեխնոլոգիական կենտրոն հասնել տարեց մի կին եւս, սակայն տարածքը փակող քաղաքացիները մուտքն արգելեցին, կնոջն համոզեցին հեռանալ:

Անի Մկրտչյան


 

Դիտումներ՝ 1778

Մեկնաբանել

comments