«Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքում նոր սակագներ են սահմանվելու

«Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքում նոր տարիֆներ են սահմանվելու երկաթուղային փոխադրումների համար:

Ինչպես հայտնում է Iran.ru լրատվական կայքը, նախագծի հիմնական նախաձեռնողներ Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը որոշում են կայացրել երկաթուղային փոխադրումների սակագները նվազեցնել հիսուն տոկոսով: Լրատվական կայքը նշում է, որ այս հարցի շուրջ պայմանավորվելու համար արդեն իսկ հանդիպումներ են տեղի ունեցել երեք երկրների պատկան կառույցների ներկայացուցիչների միջեւ:

Ընդհանուր մտայնությունը «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքով փոխադրումների ակտիվացումն է եւ ունեցած պոտենցիալի լիարժեք օգտագործումը:

Նոր սակագնային քաղաքականությունը կվերաբերի Ռուսաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Լատվիայից, Էստոնիայից եւ Ֆինլանդիայից փոխադրումներ դեպի Պարծից ծոցի ավազանի երկրներ, Հնդկաստան, ինչպես նաեւ հակառակ ուղղությամբ:

Իհարկե, այս նախագիծը տնտեսական-տրանսպորտային առումով կարեւոր է, սակայն մյուս կողմից նաեւ շրջափակումն է խորացնում Հայաստանի, քանի որ երկաթուղային այս փոխադրումներով Հայաստանը, որն առանց այն էլ շրջափակման մեջ է գտնվում, դուրս է մնում որպես ռեգիոնալ խաղացող: Սա հասկանալի է, որ Երեւանի վրա ճնշում գործադրելու նոր միջոց է, որը հնարավոր է, որ որպես խաղաքարտ օգտագործվի  ԼՂ կարգավորման բանակցային գործընթացում: Ուշագրավ է այն, որ առաջին անգամ Իրանը, Ռուսաստանը եւ Հնդկաստանը պայմանավորվել են տրանսպորտային միջանցքի գործարկման մասին, որը կանցնի Մումբայի-Բանդար Աբաս-Աստարա-Մոսկվա երթուղով:

Haqqin.az

Թարգմանությունը՝ Արման Գրիգորյանի

Դիտումներ՝ 69

Մեկնաբանել

comments