|
Բուլտերիերի հմայքը դնչկալում է
Իմ Տիգրան ընկերը շների մեծ սիրահար է ու ամեն անգամ
մի պատմություն է պատմում շների մասին: Հանդգնում եմ հայտարարել, որ նա
ամեն ինչ գիտե շների մասին, ամեն նրբություն շներից յուրաքանչյուրի
ցեղատեսակի մասին: Շատերը գիտեն Տիգրանին, ու, ասել, թե նա շների սիրահար
է, նշանակում է` ոչինչ չասել. նա շների մեծ մասնագետ է: »»»
Նարիմանով
Լեւոն Բարսեղյան
պատմվածք
Կատվիս անունը Սերժ է: Մտերիմների համար`
Սերժիկ: Երբ ինձ բերեցին այս կատուն, դեռ չէր խոսում: Նվիրողն էլ գիտեր, թե
կատվի ձագ է` նվիրում է, ու, մանավանդ` իրավունքն ունի այս կատվին նվիրել,
չգիտեր կատվի անունը: Մտքով էլ չէր անցնում, թե կատվի նորածին ձագը կարող
էր անուն ունենալ: Արդեն ավելի ուշ, երբ կատուն 2 ամսական էր ու մի տրտում
ժամի, կարծելով, թե ինձ կարող է սփոփել, սկսեց խոսել ինձ հետ: Դե, ես
Բուլգակովի հերոսին հիշեցի, բայց սա այդ դեպքը չէր: Սա արտաքնապես հասարակ,
գորշ, սեւ վագրավայել բծերով, մի խոսքով սովորական կատու է, տեսնողների
մտքով չի էլ անցնում, թե խոսող կատու է, բոլորովին: Շենքում մուկ չկա:
Անդարդ կատու: Չնայած որոշ դարդեր ծնվեցին, հենց սկսեց տղամարդավարի
հասունանալ, պարբերաբար արյունլվիկ, չանկռոտած ու պլոկված էր
»»»
-
AVE IQIBIR ! ! !
Լեւոն Բարսեղյան
(հատված վիպակից)
Գլուխ Դ
....
Պատմում են, որ դրախտային մի երկրում Իքիբիռ անունով
մի թագավոր կար: Որոշ աղբյուրներ հիշատակում են Իքիբիր անունը, այլք ասում
են` Իքիբիռ: Թարախ ռոժով, մետաղե կայուն հորիզոնական խողովակներ սիրող,
գիր-գրականություն մոգոնողին շարունակ անիծող մի անիծյալ, որին օրնիբուն
անիծում էին բոլորն այդ թա•ավորությունում, ամենուր, բայց դեմերեսին ժպտում
էին միայն, քչերն էին դեմը ելնում, ովքեր էլ որ ելնում էին` ժպտում էին,
մեկ-երկու հետաքռքիռ, ներողություն, հետաքրքիր դեպք էլ եղավ, երբ որոշեցին
դեմը ելնել ու դեմերեսին ասել այն, ինչ մտածում էին իրենք եւ հանրությունը,
ներողություն` ազգաբնակչությունը նրա մասին, բայց ստացվում էր այնպես, որ
մինչեւ հասնում էին Իքիբիռ թագավորի դուռը, հանդիպում էին հետը, իրենք էլ
ակամա դառնում էին հեզաճկուն, սկսում էին ժպտալ, ու չասել այն ամենը, ինչ
»»»
|
|
|