ՀՀ նախագահի հրամանագրով, մեկնարկել է գարնանային զորակոչը: Ըստ Գյումրու զինկոմիսարիատի զորակոչային բաժնի պետ Արամ Գրիգորյանի, Գյումրիում զորակոչն անցկացվելու է երկու փուլով: Այն սկսվելու է 2012 թվականի մայիսի 22-ից եւ տեւելու է մինչեւ հունիսի 1-ը, հուլիսին սկսվելու է երկրորդ փուլը:
-Այն հիվանդությունների դեպքում, որոնք զինակոչիկին թույլ չեն տա ծառայել բանակում, նա կստանա համապատասխան բուժում կամ տարեկետում՝ բուժվելու նպատակով: Զորակոչիկների բուժզննումը մեծամասամբ անցկացվելու է Երեւանում, քանի որ բազաների մեծ մասը մայրաքաղաքում են գտնվում, դրա համար զինակոչիկներին ուղարկում ենք այնտեղ՝ ամբողջական հետազոտության համար,-մեզ հետ զրույցում ասաց Ա.Գրիգորյանը:
Վերջինիս խոսքերով, զորակոչման ենթակա են նաեւ այն ՀՀ քաղաքացիները, ովքեր մինչ այդ ձեռք են բերել նաեւ այլ պետության քաղաքացիություն:
Նշենք, որ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 3.1 հոդվածով սահմանված է, որ Հայաuտանի Հանրապետության քաղաքացիություն ընդունած այլ պետության քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, եթե մինչեւ Հայաuտանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը ոչ պակաu, քան 12 ամիu, ծառայել է այլ պետության զինված ուժերում, կամ այլ պետությունում ոչ պակաu, քան 18 ամիu անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն, բացառությամբ Հայաuտանի Հանրապետության կառավարության uահմանած պետությունների: Այլ պետության քաղաքացիություն ընդունած Հայաuտանի Հանրապետության քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից, անկախ այն հանգամանքից` ծառայել է նա այլ պետությունում, թե ոչ:
Անահիտ Սիմոնյան




