Ապրիլի 27-ին Գյումրու թատերական հրապարակում հանրահավաք էր կազմակերպել ՀՅԴ-ն, որի ընթացքում ելույթ ունեցան Արծվիկ Մինասյանը, Վահան Հովհաննիսյանը, Արտյուշա Շահբազյանը:
Ա.Շահբազյանն իր անվստահությունն հայտնեց «Գելափի» սոցոլոգիական հարցումների վերաբերյալ, ըստ որոնց, ՀՅԴ-ն հայտնվել է վերջին տեղում, իսկ ՀՀԿ-ն՝ առաջի «Ի՞նչ է, դուք գիտեք, թե մեր ժողովուրդը այնքան է վստահում այս իշխանությանը, որ պատրաստ է մոմ վառե՞լ նրա համար»:
Արծվիկ Մինասյանի խոսքերով, «եթե ՀՅԴ-ն գա իշխանության, իր ընդդիմախոսներին է վստահելու իշխանությունը վերահսկելու գործը, ոչ մի ուրիշ քաղաքական ուժ նման հայտարարություն չի արել: Ըստ դաշնակցական գործչի, նրանք, որ ի սկզբանե կանգնած էին թուրքերի հետ ախպերություն անելու դիրքերում, սխալվում են, չկա այդպիսի բան, թուրքերը մեր թշնամիներն են. տարբերություն այլ քաղաքական ուժերի, մենք միշտ դեմ ենք եղել հայ-թուրքական չարաբաստիկ արձանագրություններին եւ կողմ մեր ստորագրությունը հետ կանչելուն»:
Իսկ ԼՂՀ հիմնախնդրի լուծման համար ՀՅԴ-ն կարեւորում է վերաբնակեցման քաղաքականությանիրականցումը:

-Պետական ծառայողական համակարգում պետք է լուրջ փոփոխություններ իրականցնել. մարզպետների նշանակովի ինստիտուտը լիովին վերացնել: Մարզպետների եւ տեղական ինքնակառավարման մարմինների առջեւ աշխատատեղերի ստեղծման պահանջ պետք է դնել: Յուրաքանչյուր պաշտոնտար անձ պետք է հասարակությանը հաշվետվություն ներկայացնի իր գործունեության վերաբերյալ, հակառակ դեպքում, եթե ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները չեն լուծելու, ազատվեն աշխատատեղերից: ՀՅԴ-ն փոխելու է ընտրական համակագը,- նշեց Ա.Մինասյանը:
Վահան Հովհաննիսյանի խոսքերով էլ, պետք է երկիրն ազատել «աստվածապաշտ» քաղաքապետերից. Այսօր իշխանությունը ոչ թե ժողովրդի, այլ փողի ծառան է, ծառայում է փողին:
Իշխանությունը պետությունը դարձրել է հարուստ շրջանակի կցորդ, պետք է ազատվել նման իշխանությունից»:
Անահիտ Սիմոնյան




