Մայիսի 6-ից օրեր անց էլ Գյումրիում հետընտրական կրքերը չեն հանդարտվում: Պաշտոնափոխությունների եւ քաղաքական վերադասավորումների մասին խոսակցությունները, շատերի կարծիքով, չէին լինի, եթե Գյումրիում ընտրությունների արդյունքների պատկերը այլ լիներ: Այս ամենի մասին զրուցեցինք քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ:
-Պարոն Համբարյան, այսօր արդեն ընտրությունների եւ դրանց արդյունքների մասին վերլուծություններն են անում, քննարկում, մեղավորներ ու պատասխանատուներ են փնտրվում ստացվածի կամ չստացվածի համար: Գյումրիում այս համատեքստում բուռն քննարկումների առիթ տվեց թեկանծուների պայքարը մեծամասնական ընտրակարգով: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ չանցավ Արման Սահակյանը:
-Արման Սահակյանի չընտրվելը, իրոք, հետաքրքիր պահ էր ԱԺ ընտրություններում. բավականին լավ կրթություն ստացած, դաստիրարակված, ինտելեկտ ունեցող այդ երիտասարդը ուղղակիորեն դարձավ քաղաքականության «զո»՚` բոլորիս հայտնի անհատների եւ քաղաքական ուժերի կողմից օգտագործվելով որպես քաղաքական ախոյաններին վնաս հասցնելու կամ հակահարված տալու միջոց: Դա շատ սխալ դիրքորշում էր: Ես դեռ ընտրություններից առաջ իմ հարցազրույցներից մեկում ասել էի, որ Արման Սահակյանը չի անցնի, որովհեեւ Արման Սահակյան-Մարտուն Գրիգորյան պայքար ժողովուրդը բացարձակ չտեսավ, տեսավ կոպիտ, սեւ փիառով շրջապատված նախընտրական քարոզարշավ, որը վարում էր գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը` ԱԺ գործող պատգամավոր Մարտուն Գրիգորյանի դեմ: Այս դիրքորոշումը բացարձակ գեղեցիկ չէր եւ չընդունվեց ժողովրդի կողմից:
-Քաղաքապետի վերջին հարցրազրույցը դեր ուենցա՞վ ընտրությունների նման ելքի մեջ:
-Գոնե մինչեւ մայիսի 4-ի քաղաքապետի հարցազրույցը, ժողովուրդը հակված էր ընդունել Արման Սահակյանին: Բայց որ նա ընդհանրապես ամբողջ քարտ-բլանշը տրամադրեր քաղաքապետին, ժողովուրդը դրան պատրաստ չէր: Քաղաքապետը բացեիբաց արտահայտվեց, որ ՙԱրման Սահակյանը իր պրոեկտն է Մարտուն Գրիգորյանի դեմ՚, կամ, որ ՙՄարտուն Գրիգորյանը ընդուներ, որ ինձնով է պատգամավոր դարձել, ես դեմերը չէի դնի՚. այս արտահայտություններից հասկանալի էր, որ Արման Սահակյանին մեծ վնաս կհասցվի:
-Ի՞նչ եք կարծում, Արման Սահակյանը գիտե՞ր, որ հայտնվելու է այդ դերում, այսինքն` դառնալու է, ձեր բնութագրմամբ, ՙպրոեկտ՚ քաղաքապետի համար:
-Արման Սահակյանը պետք է ի սկզբանե հասկանար եւ չմտներ այս պայքարի մեջ: ՀՀԿ-ն հզոր կուսակցություն է, եւ կարող էր Արման Սահակյանին Տավուշի կամ էլ այլ մարզից անցկացնել, որտեղ պայքարն անհամեմատ ավելի դյուրին կլիներ:
-Շիրակի մարզում էլ ՀՀԿ-ի ցուցանիշնեը գոհացուցիչ չէին: Այստեղ ո՞վ էր մեղավոր:
-ՀՀԿ ձախողումը մեր տարածաշրջանում կապված է այստեղ գործող ՀՀԿ լիդերի ուղղակիորեն սխալ եւ շատ կոպիտ քաղաքանության հետ: Նույն հարցարզույցում քաղաքապետը նաեւ վարկաբեկեց իր կուսակից, մեծամասնական ընտրակարգով առաջադրված մեկ այլ պատգամավորի: Սա էլ շատ սխալ էր, որովհետեւ ժողովուրդը տեսավ, որ եթե իր համակուսակցին դեմ է, էլ ինչի մասին է խոսքը: ՀՀԿ ձայների թիվը Շիրակում պարադոքսալ էր, որովհետեւ մարզի քաղաքապետները հանրապետական են, մարզպետը Հանրապետականի համար էր աշխատում, փոխմարզպետները հանրապետական են, ամբողջ ադմինիստրատիվ ռեսուրսները իրենց ձեռքում է գտնվել, իրենց համար է աշխատել ոստիկանական համակարգը եւ վերջապես ՀՀԿ-ն ուներ գործող պատգամավորներ: Այստեղ հարկ է հարցական դնել, թե ինչո՞ւ հանրապետական կուսակցությունը Շիրակի մարզում այս ցուցանիշը ունեցավ: Ես գտնում եմ, որ Շիրակի մարզում ՀՀԿ-ն պարտվել է, որովհետեւ, եթե չլինեին բանակային ստորաբաժանումներն ու զինվորների քվերակությունը, ՀՀԿ-ն Շիրակում կլիներ երկրորդ տեղում, այդ մի քանի հազար զինվորները փրկեցին ՀՀԿ-ին, որ թեկուզ փոքր առավելությամբ, առաջին տեղում լինի:
-Այսօր արդեն խոսվում է մարզպետի, քաղաքապետի հնարավոր փոփոխությունների մասին, այդ լուրերը մեկ ժխտվում են, մեկ ներկայացվում վերադասավորումների տեսքով: Ի՞նչ փոփոխություններ կարելի է սպասել:
-Ես գտնում եմ, որ Շիրակի մարզպետը պետք է լինի ԲՀԿ-ի ներկայացուցիչ, որպեսզի ժողովուրդը չհիասթափվի այդ կուսակցությունից: Պետք է, որ ԲՀԿ-ական մարզպետը գա եւ այստեղ իրականացնի ԲՀԿ-ի ծրագրային դրույթները: Որովհետեւ, չի կարելի ժողովրդին դնել փաստի առաջ, ասելով, որ քո ընտրությունը ոչ մի նշանակություն չունի: Իսկ Շիրակի մարզում 3 մեծամասնական պատգամավոր ունի արդեն ԲՀԿ-ն, ընդ որում՝ հաղթել է մեկ գործող հանրապետական պատգամավորի եւ մեկ` շատ մեծ հնարավորություններ ունեցող թեկնածուի: Վերադասավորումները չգիտեմ, բայց ճիշտ կլինի մարզը զիջել ԲՀԿ-ին եւ թույլ տալ իրականացնել իր ծրագրերը: Սա կլինի Հանրապետականի կողմից ճիշտ քայլ:
Զրուցեց Լիլիթ Թովմասյանը




