… sed magis amica veritas
… ճշմարտությունն ավելի թանկ է

Մահացել է դժբախտ պատահարից

աա
17 Օգոստոս, 2012 18:08    |    Հեղինակ` Անահիտ Սիմոնյան


Օգոստոսի 16-ին, ժամը 09:00-ի սահմաններում Գյումրու Մենդելեեւ փողոցի 16 տան բնակիչ, 79-ամյա Սարգիս Նազարյանը տան մոտ կայանված ամբարձիչ տրակտորը գործարկելիս, մարմնական ծանր վնասվածքներ էր ստացել:

Վերջինս մնացել է տրակտորի անիվի տակ, երբ այն հետ է շարժվել: Հիվանդը նույն օրը, ժամը 09:45-ին տեղափոխվել է Գյումրու Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց: Ինչպես «Գյումրի-Ասպարեզը» տեղեկացավ Գյումրու հիվանդանոցի վերակենդանացման բաժնի բուժող բժշկից, հիվանդը օգոստոսի 17-ին մահացել է, քանի որ ստացել էր կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ՝ սալջարդեր մարմնի տարբեր մասերում, ոսկրերի կոտրվածքներ, տրավմատիկ շոկ:

Անահիտ Սիմոնյան

________________________________

Բաժանորդագրություն.

 

Հարգելի ընթերցող, առաջարկում ենք բաժանորդագրվել «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի թղթե տարբերակը: Այս կայքում հրապարակվում է թերթում լույս տեսած հոդվածների մի մասը միայն: Բաժանորդագրվելիս դուք կտնտեսեք էական գումար: Այսպես. թերթն ամեն օր գնելիս տարեկան ծախսելու եք 25.700 դրամ, իսկ տարեկան բաժանորդագրման դեպքում` ընդամենը 16.000 դրամ: Բաժանորդագրությունն իրականացվում է նաեւ 6 ամսով, 3 եւ 1 ամսով: Բաժանորդագրությունն իրականացվում է առայժմ միայն Գյումրիում:

Բաժանորդագրության առավելությունն այն է, որ անկախ տարվա եղանակից եւ ձեր զբաղվածությունից, դուք ամեն օր ժամը 9-12-ի միջակայքում, պայմանագրում ձեր նշած հասցեում կստանաք թերթը: 8 ամսվա ընթացքում մեր բաժանորդագիրներից որեւէ մեկին թերթը ոչ մի անգամ ուշ չի հասցվել:

Եթե կկամենաք բաժանորդագրվել, պարզապես զանգահարեք (0312) 50622, ձեզ կայցելի գործակալը:

Դիտումներ՝ 79