Փետրվարի 20-ին Մաշտոցի պուրակում շարունակվել է բողոքի ակցիան, որի մասնակիցները պահանջում են դսդարեցնել ապօրինի շինարարությունն ու ապամոնտաժել այնտեղ տեղադրված կոնստրուկցիաները: Օրվա ընթացքում պուրակում աճել է ոստիկանների եւ ակտիվիստների թիվը:
Ակցիան շարունակվել է Երեւանի քաղաքապետարանի դիմաց, որից հետո բնապահպանները վերադարձել են Մաշտոցի պողոտային հարող պուրակ եւ մուտք գործել կառուցվող կրպակների տարածք։ Շինարարական աշխատանքները դադարեցվել են։ Այս թեմայով «Փրկենք Թեղուտը» խմբում քննարկում էր ծավալվել:
-Բանակցություններ ա սկսված, մի խառնվեք իրար, բնապահպանները բանակցում են ոստիկանության հետ:
-Սա 18.02-ին էր, երբ մի քաղաքացի, բարձրաձայն իր կարծիքն էր արտահայտում, իսկ բնապահպաններին դուր չեկավ այն, ինչ նա ասում էր ոստիկանության հասցեին:
-Դե հա, չի կարելի գալ ու ոստիկաններին անպատվել, գնալ…իրավունք ունեն բնապահպանները կասեցնելու նման դեպքերը, որ ավելի չխճճվի էս խճճված պատմությունը:
-Ինձ թվում ա, յուրաքանչյուր ոք ունի ազատ արտահայտվելու իրավունք:
-Եվ ոչ ոք իրավունք չունի սահմանափակելու որեւէ մեկի այդ իրավունքը:
-Ոզում եմ ասել, կողմ եմ, թող ոստիկաններին չանպատվեն, կողմ եմ, թող բանակցեն:
-Համ էլ, ինչ իրավունք ունի քաղաքացին էստեղ պայքարելու, սա բնապահպանների պայքարն է..չեք հասկանում, էլի:
-Երբ բնապահպաններն ու ոստիկանները կանգնում են կողք կողքի` բնապահպանական «հարթակում» արտահայտած քաղաքացու կարծիքից դժգոհ:
-Այ, որ ասում եմ… պայքարը նույնիսկ ՀՀ շրջաններից մտնում է Երեւան` միանգամից թթվածնային քաղցը զգալի է դառնում. ասա հանգիստ մաքուր օդում պայքարում էինք, ուր էկաք, մտաք էս քաղաքականացված անտեր քաղաքը… շառից, փորձանքից հեռու, մարդիկ էլ չէին գալիս խառնվում. մաքուր կանաչ պայքար էր:
-Էլ բարի ոստիկան, էլ չար համաքաղաքացի, էլ բետոն, էլ քաղաքապետարան…նախկին, ներկա, ապառնի քաղաքապետեր…էլ չեմ ասում ագրեսիվ ՀԱԿ, երիտասարդներ, փուհ…հեռու…Քաջարանում ավելի լավ էր:
Անահիտ Սիմոնյան




