… sed magis amica veritas
… ճշմարտությունն ավելի թանկ է

Իրավաբանի անկյուն

Gayane gevorgyan 2
15 Օգոստոս, 2012 14:08    |    Հեղինակ` Անահիտ Սիմոնյան


Կյանքում շատ խնդիրներ կան, որոնց լուծման համար մարդիկ իրավաբանի խորհրդատվության կարիք ունեն: Դրանք կարող են ծագել այս կամ այն պետական  հաստատության աշխատակցի հետ շփվելիս, դատական հարցերին առնչվելիս եւ այլ իրավիճակներում: Քաղաքացիներն իրենց իրավունքների խախտման, այլ հարցեր ունենալու դեպքում կարող են դրանք հղել  simonyana@rambler.ru հասցեով, որպեսզի դրանց պատասխանները ստանալու համար մենք կարողանանք հարցերը փոխանցել իրավաբանին:

Հարցերին պատասխանում է  ՇՊԱԿ համակարգող, իրավախորհրդատու Գայանե Գեւորգյանը

-Ամուսինների ամուսնալուծության դեպքում ինչ հիմունքներով է բաժանվում գույքը:

-Ամենակարեւոր հարցը, որին անդրադառնում է դատարանը, այն է, թե գույքն ինչ ձեւով է ձեռք բերվել, համատեղ սեփականությու՞ն է, թե ամուսիններից մեկի ժառանգությունը: Համատեղ սեփականություն հանդիսացող գույքը քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի համաձայն, բաժանվում է հավասար բաժիններով: Եթե կինը կամ ամուսինը մինչեւ ամուսնանալը ունեցել են որեւէ գույք, դա իրենց սեփականությունն է հանդիսանում: Չգրանցված ամուսնության դեպքում, ապացուցել, որ գույքը համատեղ սեփականություն  է, բավականին դժվար է եւ մեծ խնդիրներ է առաջացնում:

Անահիտ Սիմոնյան

___________________________________________________________________________________________________

Բաժանորդագրություն.

Հարգելի ընթերցող, առաջարկում ենք բաժանորդագրվել «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի թղթե տարբերակը: Այս կայքում հրապարակվում է թերթում լույս տեսած հոդվածների մի մասը միայն: Բաժանորդագրվելիս դուք կտնտեսեք էական գումար: Այսպես. թերթն ամեն օր գնելիս տարեկան ծախսելու եք 25.700 դրամ, իսկ տարեկան բաժանորդագրման դեպքում` ընդամենը 16.000 դրամ: Բաժանորդագրությունն իրականացվում է նաեւ 6 ամսով, 3 եւ 1 ամսով: Բաժանորդագրությունն իրականացվում է առայժմ միայն Գյումրիում:

Բաժանորդագրության առավելությունն այն է, որ անկախ տարվա եղանակից եւ ձեր զբաղվածությունից, դուք ամեն օր ժամը 9-12-ի միջակայքում, պայմանագրում ձեր նշած հասցեում կստանաք թերթը: 8 ամսվա ընթացքում մեր բաժանորդագիրներից որեւէ մեկին թերթը ոչ մի անգամ ուշ չի հասցվել:

Եթե կկամենաք բաժանորդագրվել, պարզապես զանգահարեք (0312) 50622, ձեզ կայցելի գործակալը:

 


Դիտումներ՝ 66