Համացանցը վերջին շրջանում բավականին արագ մուտք գործեց հայ իրականություն ու նույնքան արագ էլ ընդլայնեց իր գործունեության շրջանակները: Դրան մի կողմից նպաստեցին համակարգչի ու ինտերնետի մատչելիությունը, մյուս կողմից՝ համացանցի տարբեր հարթակներով հաղորդակցում ապահովելու, արագ ու համակարգված տեղեկատվություն ստանալու հասարակական պահանջը: Այսօր սոցիալական կայքերը, բլոգն ու բլոգոսֆերան մեզանում այլեւս անժխտելի իրողություններ են:
-Ֆեյսբուքը՝ որպես առանձին մեդիա միավոր, ունի մոտավորապես 300.000 օգտատեր: Դա Հայաստանի լրատվամիջոցներից ցանկացածի մակարդակով վերցրած, ամենախոշոր լսարանն է: Համենայնդեպս գրանցված այդքան մարդ կա, չնայած այդ թվերը լիակատար չեն: Ու եթե այսօր կա նման մեդիա ճյուղ, այն չօգտագործելը պարզապես սխալ է,-ասում է «Բազմակողմ տեղեկատվության ինստիտուտի»-ի նախագահ Արթուր Պապյանը :
Սոցիալական ամենախոշոր ցանցում՝ Ֆեյսբուքում, գրանցվում են հասարակական տարբեր ակտիվություն ու նախասիրություն ունցող անձինք՝ օգտատերերից մի մասի համար այն հասարակական հաղորդակցում ու ժամանացի կազմակերպում է ապահովում, մյուս դեպքերում՝ քաղաքացիկան տարբեր նախաձեռնությունների ստեղծման հիմք դառնում:
-Այսօր ինֆորմացիայի ստացման առաջին աղբյուրը սոցիալական կայքերն են: Լրատվական կայքրում լրատվությունը միատեսակ է ու միանման, մինչդեռ ֆեյսբուքում տարբեր մարդիկ են, ու կարծիքներն էլ շատ են, ինչը ինչ-որ խնդրի շուրջ հեշտ կողմնորոշվելու մեծ հնարավորույթուն է տալիս,-բացատրում է իրականությունում ու վիրտուալ կյանքում ակտիվ հասարակական գործունեություն ծավալող, Սկաուտական կազմակերպության Շիրակի մարզի պատասխանատու 21-ամյա Վազգեն Մարտիրոսյանը, ով խոստովոնոււմ է, որ քաղաքացիական գրեթե բոլոր նախաձեռնությունների ու շարժումների մասին՝ Թռչկանի պաշտպանություն, Մաշտոցի պուրակի խնդիրներ, ադրբեջանական ֆիլմերի ցուցադրություն, ինքն իմացել ու մասնակցել է հենց ֆեյսբուքի շնորհիվ:
-Սակայն Ֆեյսբուքյան հանրությանը չպետք է շփոթել հայաստանյան հանրության հետ: Դա հասարակության մի շերտն է միայն, որ չի արտացոլում ամբողջ հանրությունը: Շատ մարդիկ չեն կարող օգտվել ֆեյսբուքից, այսինքն՝ չի կարելի միայն ֆեյսբուքով ինչ-որ բան անել եւ մտածել, թե հասանելի կլինի բոլորին,-բացատրում է Արթուր Պապյանը:
Ֆեյսբուքի արդյունավետության ու ազդեցության մասին խոսելիս մյուս զրուցակիցս՝ «Նոր սերունդ» ՀԿ-ի սոցիալական աշխատող Արա Մելիքջանյանը, նշում է.
-Հիշենք Եգիպտոսի հեղափոխությունը: Այն ձեւավորվեց ու կայացավ հենց ֆեյսբուքի միջոցով: Եթե Էրնեստո Չե Գեվարայի ժամանակներում լիներ ֆեյսբուքը, նա կուբայական հեղափոխությունը շատ արագ եւ տանը նստած կկազմակերպեր:
Արա Մելիքջանյանի կարծիքով՝ համացանցը հնարավորություն է ընձեռում երիտասարդներին ինֆորմացիային ավելի օբյեկտիվորեն տիրապետել եւ նպաստել քաղաքացիական ակտիվության բարձրացմանը:
Ի տարբերություն սոցիալական ցանցերի՝ բլոգն համեմատաբար ավելի փոքր դաշտ է, չնայած տեխնոլոգիապես այն ավելի ազատ է ու զերծ ֆեյսբուքյան բոլոր սահմանափակումներից: Այն ղեկավարում է միայն անհատը, տվյալ դեպքում՝ բլոգերը:
Արսեն Վարդանյանը քաղաքացիական լրագրությամբ սկսել է զբաղվել 2 ամիս առաջ, երբ ստեղծեց իր բլոգը ու սկսեց հետեւել քաղաքական ու հասարակական զարգացումներին: Բլոգում հիմնականում իր հեղինակած նյութերն են, որոնք տարածում է նաեւ Ֆեյսբուք սոցցանցում: Այցելուների վիճակագրույթունը օրական 70-80-ի սահմանը չի անցնում, սակայն նրա համոզմամբ՝ հոդվածներով հետաքրքրվածների թիվը համեմատաբար ավելի փոքր է՝ մոտ 30-40 ընթերցողի սահմանններում:
- Իմ բլոգը լրատվական բնույթ ունի: Երբ տարբեր լրատվամիջոցներ ինֆորմացիան հաղորդում են այնպես, ինչպես իրենց է ձեռնտու ու տարբեր նկատառումներով չեն հրապարակում իրադարձության հետ կապված մանրամասները, փորձում եմ այդ բացը լրացնել ես՝ իմ բլոգի միցոցով ներկայացնել իրադարձությունների այն մանրամասները, որոնք դուրս են մնացել լրատվամիջոցների հրապարակումներից ու գրում եմ իրադարձության չերեւացող ու ինձ համար կարեւոր հատվածի մասին:
Մեդիա ոլորտի ամենաթարմ նորությունը՝ կապված խորհրդարանական ընտրությունների հետ, Ուշահիդի համակարգի կիրառումն է Հայաստանում: Ծրագիրը հնարավորություն է տալիս ատիվ ու ընտրախախտումների խնդրով մտահոգ քաղաքացիներին հեռախոսային հատուկ ծրագրերի միջոցով տեղում արձանագրել ու միանգամից ահազանգել տեսանելի հնարավոր բոլոր ընտրախախտումների մասին: Այնուհետ արձանագրած յուրաքանչյուր ընտրախախտում միանգամից հայտնվում է iDitord.org քարտեզային համակարգում: Առցանց նոր հարթակը գործարկվել է ընտրապայքարի պաշտոնական մեկնարկից մեկ շաբաթ առաջ՝ քաղաքացիական գիտակցության բարձրացման ու հասարակությանն ակտիվացնելու նպատակով:
-Այս ծրագիրը Հայաստան եկել է շատ ճիշտ ժամանակին: Երիտասարդությունն այսօր բավականին հետաքրքրված է սոցիալական ցանցերով, նոր տեխնոլոգիաներով: Սա կլինի փորձաշրջան հաջորդ ընտրություններին վերահսկողություն իրականացնելու համար եւ հուսով ենք, որ մի օր Հայասատում կհասնենք նրան, որ արդար ու թափանցիկ ընտրությունները տեղ գտնեն մեր իրականության մեջ,- ասում է ծրագրի համակարգող, Transparency International կազմակերպության ներկայացուցիչ Մարինե Մանուչարյանը:
Ծրագրի համակարգողը վստահեցնում է, որ ծրագիրը կնպաստի քաղաքացիակն ակտիվության բարձրացմանն եւ հասարակությամ մի մասի մոտ պահանջատեր լինելու գիտակցում կարթնացնի:
Մարինե Պետրոսյան




