Երեկ ժամը 14:30-ի դրությամբ այսպիսի տեսք ուներ Գյումրու գլխավոր մայրուղի տանող ճանապարհը:
Վարորդն էր անփորձ, թե՞ չէր նկատել, որ կամրջի տակ սառույցի շերտն այնքան է հաստացել, որ դժվար իր մեքենան կարողանար անցնել:
Օգնեք հրենք…
Թաղային նշանակության փողոցներում ձյան շերտի հաստությունը հասնում էր 0.5 մետրի. պարզ է՝ գլխավոր փողոցները չեն մաքրվում, ուր մնաց թե…:
Մարդիկ ձյունառատ մայթերով մի կերպ իրենց առաջ տանելով, հավանաբար, մտածում էին. օ՜ֆ, ինչ կրակ էր էս ձյունը, էն էլ էս ՙանտեր՚ քաղաքում:
Ձյան շերտն այնքան է հաստացել, որ փողոցի թեքությունը հազիվ է նկատվում:
Մեր՝ քաղաքում շրջելու ժամանակ, միայն Սայաթ-Նովա փողոցի մայթը մաքրող մարդիկ տեսանք:
Սոնա Առաքելյանը
Դիտումներ՝ 94










