… sed magis amica veritas
… ճշմարտությունն ավելի թանկ է

City of Gyumri

minas
16 Փետրվար, 2012 14:02    |    Հեղինակ` Անահիտ Սիմոնյան


Ֆեյսբուքյան «Լեննագանցիք» խմբում քննարկում էր ծավալվել «Զվարթնոց» օդանավակայանում տեղադրված Մինասի որմնանկարի մոտ գտնվող գովազդային վահանակի շուրջ:

-Իսկ եթե տեսնեիք, թե ինչ գովազդային հոլովակ էին տեղադրել նկարի մասին, երեւի կատաղությունից կկրծեիք մի քանի կոկորդ:-Բայց գովազդի մեջ կատաղելու ինչ կա: Էլ ուրիշ որտեղ Լեննականին City of Gyumri  կկոչեն:

-Շատ գեղեցիկ է, ու շատ էլ ճիշտ է իմ կարծիքով, որ մնար փչանար, կամ ասենք մեր քաղաքում մի ինչ-որ տեղ դնեին քաղաքապետարանի մեջ, հաստատ ավելի քիչ մարդ կտեսներ: Այսպես գոնե գալիս, գնում ենք ու ոչ միայն լեննագանցիներս:

-Էդքան ամենակարող էին, թող էդ սաղ փոխեին, իրար գլխի հավաքեին ու դրա կեսով Գյումրիում ստեղծեին պահպանման պայմաններ:

-Գյումրիում նկարը վտանգված էր…կործանման եզրին էր գտնվում: Իրանք եկան, փրկեցին:

-Չեք ջոկե, որ սաղ Հայաստանի ղեկավարությունն է տառապում Վարդանիկի սինդրոմով…սաղ գլխներիս փրկիչ են:-Հա, համաձայն եմ, Գյումրիում սարքեին, պահպանելու տեղ լավ կլիներ:

-Բայց ինչի՞ վտանգված չէր:

-Ախր մենք էլ ուրիշ սինդրոմ ունինք, որ մերն է, ուրեմն բդի պահենք մենակ մեզի, հո արտերկիր չգնաց կամ որ օդանավակայանում է, հո չեն ասում, որ  էդ նկարը երեւանցի ինչ-որ մեկն է նկարել:

-Ես ուզում եմ տուրիստներին ցույց տալ իմ քաղաքը, բայց ոչ մի արժեք չի մնացել, որ ստիպեմ տուրիստին գալ Գյումրի ու էստեղ փող ծախսել:

-Բա հո չէին ասի Հայաստանի կառավարությունն էսքան տարի թքած ուներ վրեն, մենք էլ էշի տեղ դրինք ու օգտվանք առիթից:

-Վարդանը կերթա տուն-թանգարան կառնի, մե նկարմ չկրնացավ պահեր իրա քաղքի մեջ:

-Համամիտ եմ, բայց ստեղ հարցն արդեն ավելի գլոբալ  կդառնա: Էն, որ ամեն ինչ մենակ Երեւանում է կենտրոնացած:

-Վարդանին ըսել են, բդի էդ տունն առնիս, առել է: Ըսել են, բդի չխանգարես նկար տանինք, չի խանգարել:

-Երեւանում ամեն ինչ է կենտրոնացած, նաեւ մարդիկ, բայց մի՞թե Մինասի նկարներից բացի, ուրիշ նկարների մասին չի կարելի խոսել: Տարին բոլոր միայն դա է, հո անմահական նկարներ չեն:

Անահիտ Սիմոնյան

Դիտումներ՝ 86