… sed magis amica veritas
… ճշմարտությունն ավելի թանկ է

Ասֆալտե փախստականներ

SAM_0724
04 Հունիս , 2012 22:06    |   


ՖՈՏՈԱՉՔ 1

Ասֆալտե փախստականներ

Անձնագրերի եւ վիզաների վարչության հետ խնդիրներ ունենալու պատճառով մի խումբ ասֆալտի կույտեր տեղահանումից հետո գիշերն անցկացրել են բաց երկրի տակ: Պաշտոնական աղբյուրները ոչ միայն լռում են, այլեւ ցամաքել են: Միջազգային եւ ոչ մի կառույց այս փախստականներին չի ընդունել իր հովանու տակ: Կազմակերպչական մասն իր վրա է վերցրել Հզբոլլահ ահաբեկչական խմբավորումը:

Գյումրի, Վազգեն Սարգսյան փողոց, 2012թ. հունիսի 2, առավոտ կանուխ

ՖՈՏՈԱՉՔ 2

Նոր համաճարակ

Գիտնականները հայտնաբերել են գետնանցումների գրիպ հիվանդությունը: Վիրուսն ունի ՏԻՄ-666 ֆորմուլան: Համաճարակի օջախը Գյումրի քաղաքն է: Հարազատները մոտենան հրաժեշտ տալու: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն` թաղման արարողության ծախսերը հոգում է «Խոպան ինթերնեյշնլը»:

Գյումրի, Շիրակ հյուրանոց, 2012թ.


 

Արսեն Վարդանյան

Դիտումներ՝ 36