Նոր փոթորիկ Սպիտակ տանը

Այն բանից հետո, երբ մարտի մեկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ ունեցավ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների առաջ, հարաբերական հանդարտություն հաստատվեց ամերիկյան հասարակության մեջ:

Նախագահ Թրամփը բավականին զուսպ էր, հավասարակշռված իր գնահատականներում, որոնք հնչեցրեց եւ ընդհանուր առմամբ ելույթ էր ունենում՝ որպես իսկական պետական գործիչ եւ նախագահ: Սակայն այդ հանգստությունը տեւեց ընդամենը մի քանի ժամ, քանի որ հենց նույն օրը ամերիկյան «The Washiington Post»-ը հրապարակեց սկանդալային հայտնի հոդվածը Ջեֆֆ Սեշնսի դեմ այն մասին, որ վերջինս երկու հանդիպում է ունեցել ԱՄՆ-ում ռուսական դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ, ինչի մասին լռել է: Դրանից հետո արդեն տեղի ունեցան հայտնի իրադարձությունները Թրամփի վարչակազմում՝ կապված Սեշնսի հրաժարականի եւ այլնի հետ: Այս իրադարձություններն այնքան էին հուզել ու անհանգստացրել, որ Սպիտակ տան ղեկավարը այդ հանգստյան օրերին չգնաց Ֆլորիդա: Արդեն մարտի չորսին Թրամփը պատասխան հարվածն հասցրեց եւ թվիթերյան իր էջում մեղադրեց Օբամային:

ԱՄՆ«Սարսափելի է: Հենց նոր իմացա, որ Օբաման գաղտնալսել է իմ հեռախոսային խոսակցությունները, երբ ես եղել եմ Trump Tower-ում՝ ընտրություններում իմ հաղթանակից ժամեր առաջ: Ոչ մի բան չեն գտել: Գրազ կգամ, որ լավ փաստաբանն այս ամենից լավ աղմկոտ գործ կարող է ստեղծել: Միայն փաստը, որ Օբաման գաղտնալսել է իմ հեռախոսային խոսակցությունները հոկտեմբեր ամսին: Որքան ցածր կարող է նա իջնել: Դա Ուոթերգեյթյան սկանդալ է: Վատ տղա է Օբաման»:

Այս գրառումը նոր փոթորիկ բարձրացրեց հասարակության մեջ: Օբամայի ներկայացուցիչները, բնականաբար, հերքեցին եւ հայտարարեցին, որ նույնիսկ հնարավորություն չկա նվազագույն կերպով դա անելու, սակայն Սպիտակ տունը խնդրեց, որպեսզի պարզվի, թե որքանով է նախկին վարչակազմը խախտել իր լիազորությունները: Թե ով է նման բան հուշել Թրամփին անելու, դժվար է ասել: Մյուս կողմից անհայտ է, թե որքան հիմնավոր են Թրամփի հայտարարությունները, քանի որ իր մեղադրանքներին նա դեռ հիմնավորումներ չի կցել: Սակայն արդեն երկու-երեք օր անցել է ու սկանդալը չի հանդարտվում:

Հետաքննությունների Դաշնային բյուրոն խնդրել է արդեն, որպեսզի արդարադատության նախարարությունն հանդես գա պաշտոնական հերքմամբ, սակայն այստեղ, կարծես թե, դեռ չեն շտապում քայլեր ձեռնարկել: Կամ կգտնվեն մեղավորներ գաղտնալսման գործով, կամ էլ Թրամփը ստիպված է լինելու ներողություն խնդրել: Սակայն մի նրբություն էլ կա: Ըստ ամերիկյան օրենսդրության՝ եթե նման բան պարզվի, նախ պետք է ուսումնասիրվի եւ բացահայտվի, թե որ օտարերկրյա պետության համար կամ կողմից է դա արվում, ապա նոր մեղադրանքներ հնչեն սեփական գործակալների հասցեին, իսկ սա Թրամփին երկարատեւ աղմուկ է խոստանում:

Haqqin.az

Լեոնիդ Շվեց

Թարգմանությունը` Արման Գրիգորյանի

Դիտումներ՝ 36

Մեկնաբանել

comments