Սննդամթերքի ծառայությունը ժամանակ է ուզում

Գյումրիում ՀՀԿ-ի կարգախոսով կոնֆետներն արդեն հասել են անչափահասներին: Ծնողներն ահազանգում են եւ հետաքրքվում արտադրող ընկերությամբ, արտադրման ժամկետներով:
Բաժանված կոնֆետների վրա տեղեկություններ չկան ոչ միայն արտադրության, պիտանելիության ժամկետների, այլեւ արտադրող ընկերության հասցեի եւ այլնի մասին:
Կոնկետ պիտանելիության ժամկետի բացակայության մասին արդեն ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղյակ է:
Քիչ առաջ ծառայության պետի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը «Ասպարեզի» հետ զրույցում տեղեկացրեց, որ այս հարցով էլի են իրենց դիմել, պարզապես ժամանակ է անհրաժեշտ այն ուսումնասիրելու նպատակով:
Իսկ թե քանի օր է անհրաժեշտ այս հարցի ուսումնասիրման համար, Ն.Առաքելյանը առաջարկեց զանգել վաղը:
Այս հարցը ոչ միայն պետք է հետաքրքրի սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը, այլեւ պետական եկամուտների կոմիտեին, մասնավորապես, թե ինչու կոնֆետների տուփերի վրա չկան արտադրող ընկերության հասցեն ու այլ տեղեկություններ, կամ արդյոք արտադրող ընկերությունն ունի համապատասխան թույլտվություն՝ լիցենզիա:
Անի Մկրտչյան

Դիտումներ՝ 103

Մեկնաբանել

comments