Կոնֆետների պիտանելիության ժամկետն ու արտադրողն արդեն հայտնի են

«Մակնշման խախտում չկա». սննդամթերքի ծառայություն
Ինչպես արդեն հրապարակել էինք, Գյումրիում ՀՀԿ-ի կարգախոսով կոնֆետների արտադրող ընկերության, արտադրման ժամկետների մասին տեղեկություններն անհայտ էին: Օրեր առաջ ծնողներն էին հետաքրքվում էին այս հարցերով եւ պարբերաբար հետաքրքրվում մեզնից:
Կոնկետ պիտանելիության ժամկետի բացակայության մասին ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղյակ էր եւ «Ասպարեզի» հետ զրույցում ծառայության պետի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը տեղեկացրել էր, որ այս հարցով էլի են իրենց դիմել, պարզապես ժամանակ է անհրաժեշտ այն ուսումնասիրելու նպատակով:
Քիչ առաջ Նվարդ Առաքելյանը մեզ փոխանցեց ՀՀԿ-ի կարգախոսով շոկոլոադե սալիկների սառնաշաքարային կարամելի մեծ տուփերի լուսանկարներ, որտեղ հրապարակված են տեղեկություններ ինչպես արտադրող ընկերության, կոնֆետների բաղադրության, քաշի, այնպես էլ պիտանելիության ժամկետների մասին:
Կոնֆետներն արտադրել է Գրանդ Քենդի ՍՊԸ-ն: Սառնաշաքարային կարամելն արտադրվել է 2017 թվականի մարտի 7-ին, պիտանելիության ժամկետը՝ 4 ամիս է, շոկոլոադե սալիկների արտադրության օրը նշված է 2017 թվականի մարտի 6-ը, պիտանելիության ժամկետը՝ 9 ամիս է:
«Մակնշման խախտում չկա. Կարող է տուփի կամ առավել խոշոր փաթեթվածքի վրա լինել մակնշումը, դա բավարար է»,-փոխանցեց Նվարդ Առաքելյանը:

Անի Մկրտչյան

Դիտումներ՝ 556

Մեկնաբանել

comments