… sed magis amica veritas
… ճշմարտությունն ավելի թանկ է

Սոնա Առաքելյան

Սոնա Առաքելյան

318709_152098064871333_100002134207787_306495_417058401_a

Ինքնակենսագրական

Սոնա Առաքելյանը ծնվել է 1985թ. օգոստոսի 30-ին Գյումրիում: 2002-ին ավարտել է Գյումրու «Ֆոտոն» վարժարանը: 2005-2009 թթ. սովորել է Գյումրու Մ.Նալբանդյանի անվան մանակավարժական ինստիտուտի հայոց լեզու եւ գրականություն բաժինը: Այժմ աշխատում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում`որպես լրագրող:

Սոնա Առաքելյանի հոդվածները

Ազատամարտիկների մի մասը զրկվել է դրամական աջակցությունից
17 Մայիս, 2013 18:05

«Ինչ-որ տեղ մարդուց բդի նեղանաս, որ դեմներս մարդ չկա՝ ումի՞ց նեղանանք»

Ապրիլի 30-ին Գյումրու ավագանու արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը վերաբերում էր մայիսյան տոների կապակցությամբ Արցախյան պատերազմում (1991-1994թթ.) զոհված ազատամարտիկների ընտանիքներին, զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին, Արցախյան պատերազմի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ազատամարտիկներին, Գյումրի քաղաքից Հայրենական Մեծ պատերազմի մասնակից վետերաններին, 1956թ. հոկտեմբերին Հունգարիայի հեղաշրջման ճնշմանը մասնակից վետերաններին դրամական օգնություն տրամադրելուն: [...]

Շվեդիայի դեսպանը Գյումրիում
16 Մայիս, 2013 18:05

ՀՀ-ում Շվեդիայի թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Դիանա Ջենսեն իր իսկ նախաձեռնությամբ երեկ հանդիպում ունեցավ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ: Դիանա Ջենսենին, ում նստավայրը գտնվում է Թբիլիսիում, նշեց, որ չնայած ինքն առաջին անգամ չէ Հայաստանում, բայց այցը Գյումրի առաջին անգամն է, ուր եկել է ծանոթանալու քաղաքում տիրող իրավիճակին: Հանդիպման սկզբում դեսպանը հետաքրքրվեց, թե ի՞նչ հարաբերություններ են զարգանում Թուրքիայի հետ, քանի որ Հայաստանը, այդ թվում նաեւ Գյումրին, շատ մոտ են գտնվում Թուրքիային: Քաղաքապետը նախ ողջունեց հյուրերին, ապա նշեց, որ եթե Հայաստան են գալիս եւ Գյումրին չգիտեն, դա նշանակում է, որ ինչ-որ բան պակաս է մնացել: Ս.Բալասանյանը նախ մատնանշեց Գյումրու 3.000-5.000 տարվա պատմություն ունենալու հանգամանքը ու նշեց, որ դրա ապացույցները  պեղումներն են ու Գյումրիում գոյություն ունեցող հնագիտական թանգարանը: Քաղաքապետը խոսեց նաեւ 1988թ.-ի երկրաշարժի թողած հետեւանքներից: [...]

«Գյումրու դպրոցների սպորտդահլիճները ավելի շատ կոնցլագերի բարաք են հիշեցնում»
15 Մայիս, 2013 18:05

ՀՀ վաստակավոր մարզիչ, Գյումրիում մականախաղի, «Սպորտ սիթի» ծրագրի հիմնադիր Հրանտ Պետրոսյանը այսօր ասուլիս էր հրավիրել: Ասուլիսի հիմնական նպատակը, ինչպես նշեց նա, Գյումրիում աղջիկների ֆուտբոլի թիմի ստեղծման մասին խոսելն էր: Նրա տեղեկացմամբ` դպրոցներում արդեն ծնողական ժողովներ անցկացվել են, երեխաներն արդեն ցուցակագրվել են, շատերին ուրախացրել է այն փաստը, որ ի վերջո կանանց ֆուտբոլի թիմ է բացվելու Գյումրիում:

-Շատ աղջիկներ կան, որոնց տանը փակցված են Ռոնալդոյի, Մեսսիի նկարները, նույնիսկ մի ծնող ասաց, թե իրենց տանը էլ բան չի մնացել, աղջիկը գնդակով ամբողջը ջարդել է` տունը ֆուտբոլ խաղալու պատճառով: Ամենակարեւորը, որ մեր երեխաներն ունենան ընտրության հնարավորություն, ով ուզում է նվագի` նվագի, ով ուզում է երգի` երգի, իսկ ով ուզում է խաղալ` խաղա: Ես համոզված եմ, որ Գյումրու աղջիկները 5 տարվա ընթացքում հաջողության կհասնեն: [...]

Քաղաքապետարանում աշխատելու տարածք չկա՞
14 Մայիս, 2013 18:05

Կամ շենքի վերանորոգումը՝ մրցույթ չհայտարարելու պատճառ

Ամիսներ առաջ Գյումրու քաղաքապետարանը հայտարարել էր, թե տարբեր բաժիններում աշխատելու համար կառույցն ունի մասնագետների կարիք։ Եղան աշխատետեղերի համար հետաքրքրվողներ, դիմումներ ներկայացնողներ, բայց դրանք համալրելու համար մինչ օրս մրցույթ չի հայտարարվել։  Մոտ երկու տասնյակի հասնող բաժիններից երկուսում՝ արտաքին կապերի, տուրիզմի եւ արարողակարգի ու անձնակազմի կառավարման բաժիններում այսօր անգամ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարներ չկան։ [...]

Շիրակի մարզային ոստիկանապետը անհեթեթություն է որակում
09 Մայիս, 2013 16:05

Մինչդեռ ՀՀ ոստիկանապետը ներողություն էր խնդրել

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Թամարա Յայլոյանը օրեր առաջ հայտարարությամբ հանդես եկավ, որ ապրիլի 23-ին ոստիկանության Գյումրու բաժնում Շիրակի մարզային ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի եւ նրա տեղակալ Վահրամ Ենգոյանի կողմից իր նկատմամբ կոպիտ վերաբերմունք է եղել եւ սպառնալիքներ հնչել: Տեղի ունեցածի կապակցությամբ ոստիկանության Գյումրու բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանի եւ Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանի հետ հանդիպում ունեցան նաեւ մի խումբ փաստաբաններ: Թամարա Յայլոյանից տեղեկացանք, որ ոստիկանության ներքին անվտանգության բաժինը զբաղվում է տվյալ գործով, Շիրակի մարզի քննչական բաժնում նախապատրաստված նյութերն ուղարկվել են հատուկ քննչական բաժին: [...]

«Էնպիսի հարց եք տալիս, որ գցում եք անհարմար վիճակի մեջ»
09 Մայիս, 2013 11:05

Մայիսի 7-ի երեկոյան «Ասպարեզ» օրաթերթի խմբագրությունը տեղեկություն էր ստացել, որ ժամը 20:30-ին ոստիկանական հատուկ ջոկատայինները Գյումրու Իտալական պոլիկլինիկայի մոտ կանգնեցրել են 22 համարի երթուղային տաքսին ու բերման ենթարկել 20-ամյա վարորդին, ասելով, թե վերջինս իրավունք չունի այդ մեքենան վարել: Այդ միջոցին տեղատարափ անձրեւի տակ մնալու փաստից վրդոհված ուղեւորները ոստիկաններին խնդրել են ուղեկցել մեքենան մինչեւ վերջին կանգառը ու նոր միայն բերման ենթարկել վարորդին: Ոստիկանները սկզբում ուղեւորներին ասել են, թե ոչ ոք փողոցում չի մնա, բոլորին մեքենաներով կճանապարհեն, այնուհետ ուղեւորներին իջեցրել երթուղայինից եւ, հակառակ իրենց խոստմանը, թողել անձրեւի տակ: Վերջին ուղեւորը կարողացել է մեքենա գտնել 25 րոպեից: Ուղեւորներից մեկի տպավորությամբ, ոստիկանների մեջ կամ գյումրեցի չի եղել կամ եղածները լռել են: [...]

«Արա, էս ո՞վ ա, էս խի՞ ա նկարում»
07 Մայիս, 2013 18:05

Մայիսի 5-ի Երեւանի ավագանու ընտրությունները հերթական անգամ եկան ապացուցելու, որ Հայաստանում հնարավոր չէ դրանք կազմակերպել առանց ընտրախախտումների, մարդկանց ուղղորդելու, ընտրատեղամասեր տանել-բերելու, մի քանի հոգով քվեացիկ մտնելու եւ վաղուց արդեն քարացած դարձած այլ սովորությունների: Իրավիճակն այսպիսին էր Երեւանի գրեթե բոլոր ընտրատեղամասերում: Մալաթիա-Սեբաստիա թաղամասում գտնվող թիվ 91 դպրոցի երկու մասնաշենքերում տեղակայված էր 3 ընտրատեղամասեր՝ 8/27, 8/28, 8/29, որտեղ ընտրախախտումների պակաս չէր զգացվում, տիրող իրավիճակն ու պատկերը նույնն էր: Չգիտես ինչու՝ անընդհատ տեղամասեր ելումուտ էին անում նույն մարդիկ՝ 4-5 հոգանոց խմբով, ովքեր չունեին տեղամասում գտնվելու իրավունք: [...]

ՈԿԿ

Կրոնական կազմակերպություններ (0)
Հասարակական կազմակերպություններ (0)
Հիմնադրամներ (0)
Քաղաքական կուսակցություններ (0)

Սոցիալական հաստատություններ

Առողջապահություն (0)
Հիվանդանոցներ (0)
Կրթություն (2)
Համատիրության (0)

Տեղական Կառավարության

Գյուղեր (1)
Քաղաքներ (7)

Տարածաշրջանային Կառավարություն

Շիրակի մարզպետարանը ձեւավորվել է 1996թ.` <<Վարչատարածքայինբաժանման մասին>> ՀՀ օրենքի համաձայն: Ինչպես բոլոր մարզերում,այնպես էլ Շիրակի մարզում, ՀՀ Սահմանադրության համաձայն,իրականացվում է պետական կառավարում: […]

Շիրակի Լուսանկարչական ալբոմ

Բոլոր լուսանկարները

[...]