Սամվել Հունանյանի հոդվածները
Հնարավոր է գալող ձմեռն ավելի մեծ անակնկալներ է պատրաստել
16 Մայիս, 2013 17:05
Արտակարգ իրավիճակների մասնագետները՝ չեն բացառում
Նախօրեին Շիրակի մարզի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում անցկացվեց շտաբային ուսումնավարժության իրավիճակի զարգացման թեմային առնչվող «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ձնաբքերի դեպքերում» տեսական միջոցառումը։ Ներկա էին ոստիկանության, ճանապարհաշինարական կազմակերպությունների եւ այլ պաշտոնատար ու համայնքային կազմակերպությունները ներկայացնող անձինք։ [...]
Մարզի շախմատի ֆեդերացիան ունեցավ նոր նախագահ
16 Մայիս, 2013 15:05
Նախկին քաղաքապետին այլեւս շախմատային կրքերն անհետաքրքիր էին
Երեկ Շիրակի մարզի շախմատի ֆեդերացիայի հաշվետու-ընտրական նիստը կայացավ Գյումրու քաղաքապետարանի շախմատի մարզադպրոցում։ Նիստի օրակարգում ներկայացված էին 2009 թվականից մինչ այժմ ընդգրկող հաշվետու ժամանակահատվածում կողմից կատարված աշխատանքները, ֆեդերացիայի ղեկավար կազմի ընտրությունները, ինչպես նաեւ ընթացիկ հարցեր։ ՀՀ Շիրակի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը։ Նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ [...]
«Մեր կառավարություն կոչվածը կարծես «ֆան-կլուբ» է, որ մենակ «բալետ կենե»
14 Մայիս, 2013 17:05
Հարցազրույց «Սպորտ սիթի» ծրագրի հեղինակ, սպորտի վաստակավոր մարզիչ Հրանտ Պետրոսյանի հետ
-Դուք Նովոսիբիրսկում հաջող գործարար եք եւ ձեր հայրենի Գյումրի քաղաքում նախաձեռնել եք իրագործել «Սպորտ սիթի» ծրագիրը: Հայտնի է, որ ծրագրի համար, ըստ նախնական հաշվակների, կպահանջվի 300-400 միլիոն դոլար, բայց դուք լի եք վճռականությամբ, որ ծրագիրն հնարավոր է կյանքի կոչել:
-Մարդկանցից շատերի համար հովանավության արժանանալը գերնպատակ է: Շատերին թվում է, թե ես երկու «Կամազ» փող եմ բերել Գյումրի ու ձեռքն ընկել եմ կրակը՝ նայում եմ շուրջս, որ տեսնեմ, թե էդ փողի հետ ինչպես կարելի է վարվել: Հաճախ ինձ հարցեր են տալիս՝ լավ փող, լավ հովանավոր ունե՞մ: Ռուսը մի լավ խոսք ունի՝ «Իր փողերով հիմարն էլ կկառուցի»: Ամենակարեւորն այն, որ անընդհատ բոլորին բացատրում եմ, թե ընդհանրապես բանկերին, ներդրողներին փող բերում է ծրագիրը: Պետք է պարզապես բացատրել, որ քո առաջարկածը շահավետ ծրագիր է: [...]
Վրաերթ Գյումրու կենտրոնում
13 Մայիս, 2013 18:05
Մայրը տեղում մահացել է, որդու վիճակը բժիշկները գնահատում են ծանր կայուն
Մայիսի 12-ին, մահացու եքով վրաերթ է տեղի ունեցել Գյումրի քաղաքում: Ժամը 22:20-ի սահմաններում, Արմեն Նահապետյանը, վարելով «Գազել-322132» մակնիշի 34 ՕՏ 055 համարանիշի թիվ 25 երթուղին սպասարկող ավտոմեքենան, Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 9 շենքի դիմաց գտնվող «Տաշիր» պիցայարանի մոտակայքում վրաերթի է ենթարկել մի կնոջ ու երիտասարդի: Վրաերթի ենթարկվածները Ֆուրմանովի չորրորդ նրբանցքի 9-ը տան բնակիչներ` մայր եւ որդի Ռիմա ու Գագիկ Մկրտչյաններն են: 76-ամյա կինը մահացել է տեղում, իսկ 1974 թվականին ծնված Գագիկ Մկրչյանը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: [...]
«Նկարչի ստեղծագործությունը չպետք է մնա արվեստանոցում»
10 Մայիս, 2013 12:05
Հարցազրույց գեղանկարիչ, Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Համբարձում Ղուկասյանի հետ
-Եթե բնութագրելու լինեք ձեր ղեկավարած մասնաճյուղի նշանակությունը, ապա հակիրճ ինչպե՞ս կասեիք այդ մասին:
-Մասնաճյուղը ստեղծողներից ենք եղել՝ 1997 թվականից:Մեզ համար կարեւորն այն է եղել, որ կրթենք մշակութասեր, հայասեր, իր երկիրը սիրող ու երկիրը գնահատող քաղաքացի: Կարեւորում եմ ակադեմիայի գոյությունը Շիրակի մարզում: Այսօր մասնաճյուղն հայտնի է արդեն իր որակով, կազմակերպվածությամբ եւ այլ առումներով:Բնականաբար, այսպիսի կրթական հաստատությունն անհրաժեշտ էր մեր մարզին: [...]
Հայրենիքը սիրելու չափանիշները՝ հաղթողի եւ պաշտոնավարողի «խրամատներից»
08 Մայիս, 2013 18:05
Իսկ Շուշին գրավվեց առճակատ մարտում
Գյումրեցի ազատամարտիկները, ովքեր Շուշվա ազատագրման օրը հիշում են իրենց զինված մարտական ընկերներին եւ հպարտորեն հաղթանակի բերկրանքը վերապրում թաց աչքերով, նաեւ ասելիք ունեն, թե պատմագիրներին, թե պետական այրերին։ Անձամբ Գեւորգ Ալիխանյանն իր միտքն այսպես ձեւակերպեց. «Ինչու պիտի պետության ներկայացուցիչը չսիրեր իր Հայրենիքն այնքան, որքան ազատամարտիկը»։ Սերիկ Տոնոյանը այս խոսքին հավելում է իր կարծիքը՝ «Մարդը մեկ սիրտ ունի, ուրեմն ինչու պետք է այդ սրտի վրա տզրուկ հայտվի ու արյունը խմի։ Հայաստանի հանրապետության մայրքաղաքն էլ այս երկրի սիրտն է, ինչ կլինի այդ երկրի վիճակը, երբ նստել ու խմում են այդ սրտի շնորհիվ կարգավորվող «շրջանառու» արյունը»։ [...]
Արձագանք դիմումին
03 Մայիս, 2013 16:05
«Ասպարեզ» օրաթերթի խմբագիր Լ.Բարսեղյանին դիմում է ուղարկվել 34/22 ընտրական տեղամասի նախագահ Արուսյակ Հովհաննիսյանի կողմից, որով վերջինս հանձնաժողովի անդամների եւ վստահված անձանց խնդրանքով, ներկայացրել է 18.02.2013թ.-ի նախագահական ընտրությունների ժամանակ թերթի լրագրող Անահիտ Սիմոնյանի վարքագծի վերաբերյալ նույն տեղամասում կազմված արձանագրության երկրորդ օրինակը: Արձանագրությունում, մասնավորապես ասված է. «Ասպարեզ» ակումբի անկախ լրագրող Անահիտ Սիմոնյանը անընդհատ միջամտելով հանձնաժողովի աշխատանքներին, խոչընդոտում էր աշխատանքներն ամենապատասխանատու պահին՝ քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ՝ ուշացնելով ամփոփումը երկու ժամով»: [...]









