… sed magis amica veritas
… ճշմարտությունն ավելի թանկ է

Մարինե Պետրոսյան

Մարինե Պետրոսյան

294385_182378058509377_1722369330_n

Ինքնակենսագրություն

Մարինե Պետրոսյանը ծնվել է 1987 թվականի դեկտեմբերի 19-ին Գյումրիում: 1995-2005 թ. սովորել է Գյումրու «Օյունջյան» դպրոց-վարժարանում: 2005-2009 թթ. ուսումը շարունակել է Գյումրու Մ.նալբադյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետի բանասիրական բաժնում: 2009-2011թ. ուսանել է նույն բուհի   գրականության մագիստրատուրայում: Այժմ աշխատում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում` որպես լրագրող:

Մարինե Պետրոսյանի հոդվածները

«Մերօրյա արվեստագետներից շատերը վախկոտ են, երբեւէ ըմբոստանալու ցանկություն չունեն»
22 Մայիս, 2013 19:05

Հարցազրույց բանաստեղծ Ղեւոնդի (Համլետ Մանուկյան) հետ

-Պարոն Մանուկյան, այսօր ի՞նչպես են «ցնծում ջրերը» (բանաստեղծի վերջին գրքի վերնագիրն է):

-Այսօր ջրերի ցնծությունը երկու մեկնակետ ունի. նախ, որ մի կողմից հոգին կարող է երեւալ ցնծության մեջ՝ բուն իմաստով, մյուս կողմից՝ ցնությունը կարծես թե ջրհեղեղի պահն է: Այսինքն՝ ջրերը ցնծության մեջ են, իսկ մարդկային տեսակը գնում է ողբերգականի ոլորտ: Եւ կա այն իմաստը, որ մարդն է կարողանում այդ ողբերգության տակից դուրս գալ, եւ այդ հույսի ճանապարհին համակվել լավատեսությամբ: [...]

Թանգարանային տոն՝ տարաբնույթ միջոցառումներով
20 Մայիս, 2013 17:05

Տարաբնույթ միջոցառումներ, այցելուների աննախադեպ մեծ թվաքանակ ու բաց թանգարաններ մինչեւ կեսգիշեր: Ավանդույթ դարձած սկզբունքով՝ արդեն 8-րդ տարին Հայաստաննում մայիսյան տոները համալրվել են եւս մեկով՝ թանգարանային գիշերներով: Մայիսի 18-ի մշակութային տոնը նաեւ հանրապետության երկրորդ քաղաքում էր՝ «Թանգարանային գիշերներ» միջոցառման ու թանգարանների միջազգային օրվա համընկնումով: [...]

«Սա ժողովրդի դեմհայտարարված պատերազմ է, եւ այդ պատերազմում մենք արդեն կորցրել ենք բնակչության կեսը»
17 Մայիս, 2013 16:05

Հարցազրույց «Նախախորհրդարան» շարժման անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի հետ

-Պարոն Խզմալյան, հերթական անգամ ժողովուրդը նոր փորձության է ենթարկվում՝ այս անգամ գազի սակագնի թանկացման տեսքով: Ինչպե՞ս կգահատեք ստեղծված վիճակը:

-25 տարի առաջ Հայաստանը ամենագազաֆիկացված երկներից մեկն էր, հետո պատերազմի, շրջափակման ընթացքում Ադրբեջանի տարածքով եկող գազամուղն ուղղակի փակվել էր, իսկ Ռուսաստանից Վրաստանի տարածքով եկող գազամուղը պարբերաբարպայթեցվում էր: Մեր կառավարությունը մի կողմից սկսեց երկարամյա բանակցություներ Իրանի հետ ու վերջիվերջո գազամուղը կառուցվեց: [...]

«Գազը թանկացնեք, հարկերը չենք մուծելու»
16 Մայիս, 2013 17:05

Այսօր, ընդդեմ գազի սակագնի թանկացման, մի շարք քաղաքացիներ Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց էին դուրս եկել՝ իրենց պահանջը ներկայացնելու ու բողոքն արտահայտելով «Ապահով Հայաստանում գազը թանկացնում եք, որ ի՞նչ անեք», «ՀայՌուսգազարդ + ՀՀԿ=գենոցիդ», «Ինչքան ուզենք, էնքան կվճարենք», «Գազի գնի բարձրացումը կդառնա վարչախմբի տապալման սկիզբը», «Գազը թանկացնեք, հարկերը չենք մուծելու» եւ նմանատիպ այլ գրառումներով ցուցապաստառներով։ [...]

Երկու երանի՝ մեկտեղ
16 Մայիս, 2013 17:05

Աղբը թափելուց առաջ գյումրեցիներն այսուհետ մի պահ պիտի մտածեն՝ ինչը ուր նետել կամ մինչ մտածելը՝ հատուկ աղբազատման ու «լավը վատից» տարանջատելու  գործառույթ կատարեն…պատճառը մեկն է՝ ՄԱԿ-ի գրասենյակը մոտ 200 նոր ու «եվրո» աղբամաններ, ավելի ճիշտ՝ շշահավաք վանդակներ է նվիրել՝ նպատակ ունենալով տարանջատել պլաստմասե շշերը կենցաղային աղբից, որոնք տեղադրվելու են քաղաքի տարբեր հատվածներում գտնվող աղբամանների կողքին: [...]

Թիվ 20 դպրոցը չի փակվի
14 Մայիս, 2013 18:05

Գյումրու Ջ.Բայրոնի անվան թիվ 20 դպրոցը ջեռուցման համակարգը փոխելու անհրաժեշտություն ունի: 1996 թ.-ից դպրոցը՝ հիմնականում դասարանները, ջեռուցվել են էլեկտրական սալիկներով, որն ապահովում է ընդամենը՝  15-16 աստիճան ջերմություն, ինչը նորմայից ցածր է: Արդյունքում էլէկտրաէներգիայի ծախսը զգալի մեծ է եղել, արդյունավետությունը՝ քիչ:

Օրերս տարբեր խոսակցություններ են հնչում, այդ թվում՝ սոցցանցերում, որ դպրոցը կանգնած է փակվելու վտանգի առաջ, քանի որ ջեռուցման վիճակը վատ է, եւ բնականաբար, ծնողները չեն ցանկանա, որ իրենց երեխաները հաճախեն ցուրտ դպրոց: [...]

Մի կյանք՝ քաղաքի պատմության զուգահեռականներում
14 Մայիս, 2013 15:05

Կիսամութ շքամուտքի ոլորաձեւ աստիճանները տանում են վերեւ …օդի հաճելի սառնությունն ու հեռվից նկատելի ներկաբույրը դեռ չեն բացահայտում արվեստանոցի պատկանելությունը: Բացվում է կողպված դուռը, եւ պատից կախված ու իրար կողքի խնամքով դասավորված կտավների ամբողջությունը՝ հայկական վանքերի, գյումրեցիների ու առօրեական  ամենատարբեր պատկերներով, տպավորություն է ստեղծում, թե նկարչական արվեստանոցում ես…ապա կավե կճուճները՝ ուրարտական ժամանկներից պեղված, եւ տարիներ շարունակ չբոցկլտացող բուխարին ամբողջացնում են հին միջավայրի ու վաղեմի պատմություն ունեցող արվեստանոցի առեղծվածը: [...]

ՈԿԿ

Կրոնական կազմակերպություններ (0)
Հասարակական կազմակերպություններ (0)
Հիմնադրամներ (0)
Քաղաքական կուսակցություններ (0)

Սոցիալական հաստատություններ

Առողջապահություն (0)
Հիվանդանոցներ (0)
Կրթություն (2)
Համատիրության (0)

Տեղական Կառավարության

Գյուղեր (1)
Քաղաքներ (7)

Տարածաշրջանային Կառավարություն

Շիրակի մարզպետարանը ձեւավորվել է 1996թ.` <<Վարչատարածքայինբաժանման մասին>> ՀՀ օրենքի համաձայն: Ինչպես բոլոր մարզերում,այնպես էլ Շիրակի մարզում, ՀՀ Սահմանադրության համաձայն,իրականացվում է պետական կառավարում: […]

Շիրակի Լուսանկարչական ալբոմ

Բոլոր լուսանկարները

[...]