… sed magis amica veritas
… ճշմարտությունն ավելի թանկ է

Անի Մկրտչյան

Անի Մկրտչյան

1

Ինքնակենսագրական

Ծնվել է Գյումրիում

1990-2000-ին սովորել Գյումրու Ստ.Շահումյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցում

2000-ին ընդունվել ու 2005-ին ավարտել Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի լրագրության բաժինը

2006-2011-ն աշխատել է Ռուս-հայկական ժամանակակից հումանիտար ինստիտուտի Գյումրու ներկայացուցչությունում` որպես ուսումնական մասի կազմակերպիչ, դասավանդել հայերեն ու անգլերեն

2008-ից մինչ օրս սովորում է Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրայի բաժնում` որպես հայցորդ մանկավարժության ամբիոնում

Անի Մկրտչյանի հոդվածները

Գյումրու քաղաքապետարանի անհասկանալի պատճառաբանություններից
17 Մայիս, 2013 13:05

7 ամիս առաջ Գյումրու քաղաքապետարանում դիմումներ էին ընդունվում սպասվելիք թափուր տեղերն համալրելու նպատակով: 2012 թ. նոյեմբերին Գյումրու գործազուրկ ու նոր քաղաքապետի հետ մեծ հույսեր կապող հարյուրավոր երիտասարդներ մեր աչքի առաջ «ափալ-թափալ» ինքնակենսագրություններով, բարձրագույն կրթությունն հաստատող փաստաթղթերով ու դիմումներով մտնում էին քաղաքապետարան: Մեծ սպասումներ ունեցող քաղաքացիներն համոզված էին՝ ամեն ինչ լավ է լինելու եւ Ամանորից հետո հայտարարվելու են համայնքային ծառայողների մրցույթներ: [...]

«Այդ հույսի արդարացո՞ւմը շուտ կգա, թե՞ այս քաղաքից հեռանալու որոշումը շուտ կկայացվի»
16 Մայիս, 2013 16:05

Հարցազրույց դասախոս, ավագանու անդամության նախկին թեկնածու Արտակ Հովհաննիսյանի հետ

-Պարոն Հովհաննիսյան, ամիսներ առաջ Դուք Գյումրու ավագանու թեկնածու էիք, սակայն չհաջողվեց հավաքել պահանջված ձայների քանակը: Որպես նախկին թեկնածու ինչպես ե՞ք գնահատում ավագանու ձեւավորված այսօրվա կազմը եւ գործունեությունը:

-Նախ ուրախ եմ, ինչպես նշեցիք, որ չեմ հաղթահարել այդ շեմը կամ չեմ ունեցել պահանջվող ձայների քանակը, որովհետեւ, անկեղծ ասած, հետագա գործողությունները ցույց տվեցին, որ թերեւս ճիշտ էր չհայտնվելը այդ ավագանու կազմում: [...]

«Դեղին տան ղեկավարը, մինչեւ ընտրվելը, մեզ հույսեր է տվել»
15 Մայիս, 2013 16:05

Ինչպե՞ս են աշխատում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու ավագանու անդամները, եւ ի՞նչ անելիք ունի Գյումրու քաղաքացիական հասարակությունը. այս հարցերի շուրջ զրուցեցինք «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակից Համլետ Մոսինյանի հետ:

-Պարոն Մոսինյան, արդեն 6-7 ամիս է Գյումրին ունի ավագանու նոր կազմ` նախորդի համեմատ էլ թվով մի փոքր ավելի: Դուք ինչպե՞ս եք գնահատում ավագանու անդամների ներկայիս աշխատանքային գործունեությունը:

-Եթե ասեմ, որ ես մեծ հույսեր էի կապում, իհարկե, սուտ կլինի: Ուրախալի էր, որ ավագանու անդամների թիվը ավելացրին: Ճիշտ է՝ մինչեւ ընտրություն մի քիչ հույս ունեի, որ ժողովուրդը իսկապես քաղաքի մասին կմտածի եւ ձայն կտա քաղաքի համար չարչարված մարդկանց: [...]

Ինչո՞ւ Գորիսն ունենա՝ Գյումրին չունենա
14 Մայիս, 2013 14:05

Ուսումնասիրություններ՝ Գյումրու եւ Գորիսի քաղաքապետարանների կայքերում

Վերջին տարիներին տեխնիկայի զարգացմանն ու համացանցի արագ տարածմանը զուգընթաց ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, ՏԻՄ կառույցների, կառավարության պաշտոնական կայքերը քաղաքացիներին հնարավորություն տվեցին էլեկտրոնային տարբերակով դիմումներ ու նամակներ ուղարկել: Պաշտոնական  կայքերում «Կապ» բաժինը եկավ փոխարինելու ավանդական նամակներ ուղարկելու տարբերակին: Հաշվված վայրկյանների ընթացքում հարցն ու խնդրանքը հասցեատիրոջն էլեկտրոնային եղանակով հասցնելը նպատակահարմար է ոչ միայն ժամանակի առումով, այլեւ ֆինանսական. նամակ, գրություն ուղարկելու համար փոստային բաժանմունքներում վճարելու անհրաժեշտություն այլեւս չկա: [...]

«Էկեք՝ տարեք սատկած շանը». բնակիչները՝ քաղաքապետարանին
13 Մայիս, 2013 14:05

Եթե ամիսներ առաջ Գյումրու Բաղրամյան փողոցի բնակիչների՝ խմբագրության ուղղած ահազանգերը վերաբերում էին միայն «զիբիլը տարածքից ժամանակին տանելուն», ապա այսօրվա բողոքն այլ է: [...]

«Չեմ տեսնի Սամվել Բալասանյանին, օր հարցնեմ»
09 Մայիս, 2013 14:05

Մի կյանքի պատմություն

«Պահեստապետի ազգանունը Բալասանյան էր, չեմ տեսնի մեր Սամվել Բալասանյանին, օր ըսեմ, հարցնեմ…կամ պապն է, կամ հերը, գիտեմ, որ իրանց բարեկամը պտի էղնի, պահեստապետի անուն-ազգանունը, կարծեմ, Խաչիկ Բալասանյան էր, թղթերը ընձի կղրկեր, ես կկազմեի, հաշվետվություն կուտայի իրան…»,-92 ամյա կնոջ հիշողություններում Հայրենական Մեծ պատերազմի տարիների թարմ դրվագներից է: Ինչպես պատմում է Մանյա Գրիգորյանը, պատերազմի տարիներին աշխատել է Ամասիայի ՄՏՍ-ում: «Այն գրասենյակի նման մի բան էր, պատերազմի տարիներին հաց կթխեինք, ես էլ հաշվապահն էի, հետո աշխատանքիս համար մեդալների արժանացա, էն ժամանակ կըսեին՝ թիկունքի մասնակից, ես պատերազմի դաշտում չեմ եղել, բայց թիկունքից եմ մասնակցել»,-շարունակում է նա ու դանդաղ բացում է տոպրակը, մի քանի վայրկյանից նեղլիկ սենյակի փոքր սեղանին մեդալներ են՝ պատերազմի տարիների աշխատանքային արիության, 1941-45 թթ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 50-ամյա հոբելյանական պարգեւատրումներ: [...]

Գյումրու ցեխոտ ու անանցանելի փողոցները
09 Մայիս, 2013 13:05

Ֆոտոշարք՝ Գյումրու Ավտոկայան տնակային թաղամասից: Լուսանկարներն արվել են երեկ՝ անձրեւի ընթացքում [...]

ՈԿԿ

Կրոնական կազմակերպություններ (0)
Հասարակական կազմակերպություններ (0)
Հիմնադրամներ (0)
Քաղաքական կուսակցություններ (0)

Սոցիալական հաստատություններ

Առողջապահություն (0)
Հիվանդանոցներ (0)
Կրթություն (2)
Համատիրության (0)

Տեղական Կառավարության

Գյուղեր (1)
Քաղաքներ (7)

Տարածաշրջանային Կառավարություն

Շիրակի մարզպետարանը ձեւավորվել է 1996թ.` <<Վարչատարածքայինբաժանման մասին>> ՀՀ օրենքի համաձայն: Ինչպես բոլոր մարզերում,այնպես էլ Շիրակի մարզում, ՀՀ Սահմանադրության համաձայն,իրականացվում է պետական կառավարում: […]

Շիրակի Լուսանկարչական ալբոմ

Բոլոր լուսանկարները

[...]