… sed magis amica veritas
… ճշմարտությունն ավելի թանկ է

Ալիսա Հակոբյան

Ալիսա Հակոբյան

sds

Ինքնակենսագրական

Ծնվել է 1990 թ. մարտի 4-ին Թալինում:

1997-2007-ին սովորել է Ողջիի միջնակարգ դպրոցում:

2007 թ. ընդունվել է Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետի լրագրության բաժինը: 2011թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է ուսումը:

2011-ից  սովորում է Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետի պատմության բաժնի մագիստրատուրայում:

Թղթակցում է «www.asparez.am» էլեկտրոնային պարբերականին եւ «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթին:

Ալիսա Հակոբյանի հոդվածները

Խնդիրը ոչ թե ուշադրությունն է, այլ գերկենտրոնացվածությունը
25 Հունվար , 2013 15:01

Հոգեբանի անկյուն

Խնդիրներ, դժվարություններ, անլուծելի ու անպատասխան թվացող հարցեր: Մինչդեռ, շատ հաճախ, իրավիճակը, որում գտնվում եք, ունի պարզ եւ արագ լուծում, որի մասին անգամ չէիք կռահում: Պարզապես անհրաժեշտ է մեկը, ով կլսի եւ կտա մասնագիտական` հոգեբանական, խորհուրդ: Հարցեր ունենալու դեպքում` դրանք կարող եք ուղղել մեր հոգեբանին հետեւյալ էլեկտրոնային հասցեով` alisahakobyan@gmail.com: Եթե անգամ խնդրի լուծումն ամբողջությամբ չստանաք, ապա ճիշտ որոշում ընդունելու ուղին, ամեն դեպքում, կմատնանշվի:

Պատասխանում է հոգեբան Աշոտ Հակոբյանը:

Հարցը՝ «Գյումրի-Ասպարեզի» ընթերցողից:

-Չեմ կարողանում կենտրոնանալ, մտքերով մեկ այստեղ եմ, մեկ այնտեղ, չեմ կարողանում կենտրոնացնել ուշադրությունս: Արդյո՞ք ինչ-որ որակներ են անհրաժեշտ կենտրոնանալու համար: [...]

«Նա քաղաքապետի աթոռը ստանձնելու իր պարտքն է վերադարձնում»
24 Հունվար , 2013 17:01

Հարցազրույց ՀՅԴ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու  Գեւորգ Ալեքյանի հետ:

-Պարոն Ալեքյան, ինչու՞ ընդդիմադիր դաշտն այդպես էլ չկարողացավ նախագահական ընտրություններում հանդես գալ միասնական թեկնածուով:

-Դաշնակցության կողմից եղել է առաջարկ, որպեսզի ԱԺ  ընդդիմադիր քաղաքական ուժերը միասնական թեկնածուով հանդես գան: Ճիշտ է, «Ժառանգությունն» այսօր հայտարարում է, որ իրենք են արել այդ առաջարկը, բայց դա այդպես չէ: Առաջարկը եղել է, այսինքն` ներկայացվել է պլատֆորմ, որի քննարկմանը մասնակցել են բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Բոլորը ողջունեցին այդ առաջարկը, նույնիսկ «Ժառանգության» առաջնորդը ողջունեց, բայց մի քանի օր անց տեսանք, որ հանդես եկան հայտարարությամբ, որ առաջադրելու են նախագահի թեկնածու: [...]

Սառը ձմերուկ
24 Հունվար , 2013 16:01

Ֆոտոաչք

Սառը ձմերուկ. այս երկու բառն արդիական են մեր եղանակին ու տարածքին` հենց հիմա: Դրսում պլյուս 20-30 է ջերմաստիճանը, ձմերուկն էլ տարին 12 ամիս պտուղ է տալիս: Այնպես որ, էժան, թարմ, ՍԱՌԸ ՁՄԵՐՈՒԿ, եկեք, գնեք, չեք փոշմանի: [...]

Ֆոտոաչք
22 Հունվար , 2013 15:01

Նախկինում այս խաղը նախատեսված էր երեխաների կամ գոնե այն մեծահասակների համար, ովքեր դեռ սիրում են խաղալիքներ: Հիմա այն նախատեսված է ծխողների եւ, թերեւս, ծխել սովորող սկսնակների համար: Եթե առաջ Ձեր բախտը բերեր եւ շահեիք՝ Դուք «գեղեցիկ ու փամփլիկ բարեկամ» էիք ձեռք բերում, ի դեմս փափուկ խաղալիքի: Իսկ այսօր անգամ շահելու դեպքում մեծ հարցական է՝ Դուք ի վերջո շահու՞մ եք ինչ-որ բան, թե՞ ոչ: Վերջին հաշվով, կարող է արդյո՞ք օգտակար լինել մի բան, ինչի վրա գրված է «վնասկար է առողջությանը»: Այս դեպքում ծխողները ծխելու եւս մեկ արդարացում կունենան՝ շահել էի, հո՞ չէի թափելու:

Ալիսա Հակոբյան

 

Ի նշան բողոքի` կալանավորը կարել է բերանը
22 Հունվար , 2013 15:01

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում արդեն 8 ամիս գտնվող Շալիկո Մանուչարյանը հունվարի 14-ից հայտարարել է անժամկետ հացադուլ եւ կարել է բերանը: Կատարվածի առնչությամբ տեղեկություններ ճշտեցինք Շ.Մանուչարյանի շահերի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբան Ռուբեն Հակոբյանից:

-Քրեական գործը հարուցվել է 2010 թվականի նոյեմբերի 2-ին՝ նույն օրը Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի վրա Արսեն Թերիխանյանին մարմնական վնասվածք հասցնելու դեպքի առթիվ, քրեական օրենսգրքի  112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով: [...]

Եթե ներդրումներ չեք արել, ապա հրաշքի մի սպասեք
22 Հունվար , 2013 13:01

Հոգեբանի անկյուն

Խնդիրներ, դժվարություններ, անլուծելի ու անպատասխան թվացող հարցեր: Մինչդեռ, շատ հաճախ, իրավիճակը, որում գտնվում եք, ունի պարզ եւ արագ լուծում, որի մասին անգամ չէիք կռահում: Պարզապես անհրաժեշտ է մեկը, ով կլսի եւ կտա մասնագիտական` հոգեբանական, խորհուրդ: Հարցեր ունենալու դեպքում` դրանք կարող եք ուղղել մեր հոգեբանին հետեւյալ էլեկտրոնային հասցեով` alisahakobyan@gmail.com: Եթե անգամ խնդրի լուծումն ամբողջությամբ չստանաք, ապա ճիշտ որոշում ընդունելու ուղին, ամեն դեպքում, կմատնանշվի:

Պատասխանում է հոգեբան Աշոտ Հակոբյանը:

Հարցը՝ «Գյումրի-Ասպարեզի» ընթերցողից:

-Սպասում էի ամանորյա հրաշքի, բայց այն չկատարվեց: Հիմա ինձ ահավոր եմ զգում, ուրեմն հրաշքներ չեն լինում: Հարգելի հոգեբան, ի՞նչ անել: [...]

100 օրվա «ոդիսականը»
21 Հունվար , 2013 20:01

«Կուզենայի այս «բայց»-երը չլինեին»

Հունվարի 19-ին լրացավ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի պաշտոնավարման 100 օրը` հաշված հոկտեմբերի 11-ից:  Առաջին 100 օրն արդեն անցյալ է: Ի՞նչ է փոխվել քաղաքում, նախընտրական խոստումների ո՞ր մասն է կատարվել, ո՞րն է իրականացվում` այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ մեր համաքաղաքացիներից: Հիմնական կարծիքն այն է, որ որոշ փոփոխություններ կան, բայց դրանք դեռ անհամեմատելի են նախընտրական քարոզարշավի ծրագրերի ու խոստումների հետ: [...]

ՈԿԿ

Կրոնական կազմակերպություններ (0)
Հասարակական կազմակերպություններ (0)
Հիմնադրամներ (0)
Քաղաքական կուսակցություններ (0)

Սոցիալական հաստատություններ

Առողջապահություն (0)
Հիվանդանոցներ (0)
Կրթություն (2)
Համատիրության (0)

Տեղական Կառավարության

Գյուղեր (1)
Քաղաքներ (7)

Տարածաշրջանային Կառավարություն

Շիրակի մարզպետարանը ձեւավորվել է 1996թ.` <<Վարչատարածքայինբաժանման մասին>> ՀՀ օրենքի համաձայն: Ինչպես բոլոր մարզերում,այնպես էլ Շիրակի մարզում, ՀՀ Սահմանադրության համաձայն,իրականացվում է պետական կառավարում: […]

Շիրակի Լուսանկարչական ալբոմ

Բոլոր լուսանկարները

[...]