Ինքնակենսագրական
Ծնվել է 1990 թ. մարտի 4-ին Թալինում:
1997-2007-ին սովորել է Ողջիի միջնակարգ դպրոցում:
2007 թ. ընդունվել է Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետի լրագրության բաժինը: 2011թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է ուսումը:
2011-ից սովորում է Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետի պատմության բաժնի մագիստրատուրայում:
Թղթակցում է «www.asparez.am» էլեկտրոնային պարբերականին եւ «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթին:
Ալիսա Հակոբյանի հոդվածները
Ամեն ինչ հանուն լավ բիզնեսի
23 Մայիս, 2013 14:05
Նախկին խաղ-ատրակցիոնը, որ նախատեսված էր երեխաների կամ գոնե այն մեծահասակների համար, ովքեր դեռ սիրում են փափուկ խաղալիքներ՝ հիմա նախատեսված է ծխախոտի սիրահարների համար: Երկու կախվածություն՝ խաղ եւ ծխախոտ, ավելի են մեծացնում մեկ անգամ եւս հաջողությունը փորձելու ձգտումը: [...]
Ապրել սթրեսի մեջ, բայց առանց սթրեսի
23 Մայիս, 2013 14:05
Պատասխանում է հոգեբան Վարդան Պապիկյանը
Հարցը՝ «Ասպարեզե» օրաթերթի ընթերցողից:
-Քննաշրջանը շատ ծանր եմ տանում, ահավոր լարվում եմ, անգամ ֆիզիկական թուլություն եմ զգում: Հասկանում եմ, որ դա ոչ թե պարապմունքից հոգնելուց է, այլ անհանգստանալուց: Հարգելի հոգեբան, ի՞նչ խորհուրդ կտաք:
-Պետք է ասել, որ բոլոր մարդիկ պատասխանատու պահերին լարվածություն ունենում են: Ի՞նչ անել սթրեսից խուսափելու կամ այն թեթեւ տանելու համար. հոգեբաններն ասում են՝ ապրել սթրեսի մեջ, բայց առանց սթրեսի: Ասել, որ եթե Դուք շատ լավ պարապեք, այդ սթրեսն էլ չի լինի՝ այդպես չէ: [...]
Սերտ ընտանեկան կապերը նվազեցնում են ինքնասպանության հավանականությունը
21 Մայիս, 2013 14:05
Պատասխանում է հոգեբան Վարդան Պապիկյանը
Հարցը՝ «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի ընթերցողից:
-Հարգելի հոգեբան, ի՞նչ կարող եք ասել ինքնասպանության կանխարգելման մասին:
-Հոգեկանի խանգարման վաղաժամ հայտնաբերումը եւ համապատասխան շտկումը կանխարգելման հիմնական մասն են կազմում: Ինքնասպանության հոգեշտկման եւ կանխարգելման հիմնական չափանիշներն են անձի հակասուիցիդալ գործոնների ձեւավորումը, որոնք հետագայում կխոչընդոտեն սուիցիդալ վարքի դրսեւորումները: [...]
Ոչ թե կյանքից զրկելու փորձ, այլ՝ «օգնության կոչ»
17 Մայիս, 2013 14:05
Պատասխանում է հոգեբան Վարդան Պապիկյանը
Հարցը՝ «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի ընթերցողից:
-Երբեմն խոսում են կեղծ ինքնասպանության փորձի մասին: Կա արդյո՞ք նման երեւույթ:
- Ինքնասպանությունը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` իրական եւ ցուցադրական (կեղծ սուիցիդ): Որպես կանոն, կեղծ սուիցիդն իրագործվում է աֆեկտի վիճակում եւ ավելի շատ հանդիսանում է ոչ թե կյանքից զրկելու փորձ, այլ «օգնության կոչ»: Անձն այսպես փորձում է իր խնդիրների վրա շրջապատի ուշադրությունը գրավել: [...]
Վերթերի համախտանիշ՝ ԶԼՄ-ներ զգույշ գործեք
15 Մայիս, 2013 16:05
Պատասխանում է հոգեբան Վարդան Պապիկյանը
Հարցը՝ «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի ընթերցողից:
-Անընդհատ խոսում ենք ինքնասպանությունների վիճակագրության մասին եւ նշում, որ այդ թիվը բավական մեծ է: Որպես հոգեբան՝ ի՞նչ կարող էիք ասել այս մասին:
-Համաշխարհային վիճակագրական համեմատականներ կան. երիտասարդներն ու անչափահասներն ինքնասպանություն են գործում ավելի հաճախ, քան մեծահասակները, տղամարդիկ ավելի հաճախ, քան կանայք: [...]
Ինքնասպանության բուն պատճառը միշտ անհայտ է մնում
13 Մայիս, 2013 14:05
Հոգեբանի անկյուն
Պատասխանում է հոգեբան Վարդան Պապիկյանը
Հարցը՝ «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի ընթերցողից:
-Որո՞նք են ինքնասպանության դրդապատճառները, ինչու՞ են մարդիկ դիմում այդ քայլին:
-Ասում են, որքան մարդ, այնքան էլ ճակատագիր: Այսինքն` պատճառներն այնքան շատ են, որքան դեպքերը: [...]
Փախուստ իրականությունից, երբ բախվում ես մահվան գաղափարին
07 Մայիս, 2013 14:05
Հոգեբանի անկյուն
Պատասխանում է հոգեբան Աշոտ Հակոբյանը
Հարցը՝ «Ասպարեզ» օրաթերթի ընթերցողից:
-Հարգելի հոգեբան, անդրադառնալով ծերության ճգնաժամին՝ Դուք խոսել էիք «տառապողի բարդույթի» մասին: Որո՞նք են դրա առաջացման պատճառները:
-Տարեց հասակը չափազանց պատասխանատու, հոգեսոցիոլոգիական տեսանկյունից խիստ հագեցած եւ բավական բուռն, հաճախ քողարկված զարգացումներով տարիքային շրջան է: [...]









