Հայաստան. Ամենաթանկ Էլեկտրաէներգիան ԱՊՀ-ում (Աղյուսակ)

Ինչպես հայտնի է, օրերս ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է կայացրել Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը 1,2 դրամով նվազեցնելու մասին: Արդյունքում իրավաբանական անձանց համար 1 կՎտ/ժ կարժենա 29,48-ից 41,98 դրամ (կախված ժամից և լարումից), իսկ բնակիչ-սպառողների համար՝ 34,98 դրամ գիշերը և 44,98 դրամ ցերեկը:

Այդ կապակցությամբ «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» մեկտեղել և հանրության դատին է ներկայացնում հետխորհրդային 15 հանրապետություններում գործող էլեկտրաէներգիայի սակագների համեմատական աղյուսակը:

Ըստ այդմ, ստացվում է, որ Հայաստանում ամենաթանկ էլեկտրաէներգիան է ոչ միայն Եվրասիական տնտեսական միությունում, այլև ողջ ԱՊՀ-ում: Եվ դա՝ բազմաթիվ հիդրոէլեկտրակայաններ ու ատոմակայան ունենալու, ինչպես նաև Իրանի հետ գազ-էլեկտրաէներգիայի դիմաց պայմանագրի գործելու պարագայում:

Այսպիսով, նախկին ԽՍՀՄ երկրներից էլեկտրաէներգիայի սակագինը հայաստանյանից բարձր է միայն Մոլդովայում, Լիտվայում և Լատվիայում:   Իսկ ահա Ուզբեկստանում, Տաջիկստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Թուրքմենստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Ռուսաստանում, Էստոնիայում, Վրաստանում և Ադրբեջանում էլեկտրաէներգիայի սակագինը հայաստանյան սակագնից ցածր է:


Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը սահմանվածից շեշտակիորեն ցածր լինելու հիմքերի մասին կարող եք կարդալ այստեղ:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Հոդվածը ռուսերեն` Energy 2016 rus

Հոդվածը անգլերեն` Energy 2016 eng

Դիտումներ՝ 7

Մեկնաբանել

comments