Գյումրու քաղաքապետարանը ծերացած ծառերի ջարդ է սկսել (լուսանկարներ)

Նոր ծառատունկ են խոստանում

Գյումրու կենտրոնում՝ Հաղթանակի պողոտայի այգում ծառերի ջարդ է սկսվել: Գյումրու քաղաքապետարանը պնդում ու փոխանցում է, որ հատվում են ծերացած, հիվանդ ծառերը, փայտը կտրատում են, լցնում տոպրակներն ու բաժանում անապահով ընտանիքներին: 7 ծառ արդեն հատվել է, եւս 2-ը կհատվեն այս օրերին:

Քաղաքապետարանի աշխատակազմի բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը հաստատում է, որ հատված եւ հատվող ծառերն անառողջ են, մոտ 70 տարեկան: «Ծառերը նախապես ուսումնասիրվել է մասնագիտական խմբի կողմից, եզրակացություն ունենք, դրանք 70 տարվա ծառեր են, փայտը կտրել, բաժանել են մարդկանց, այդ մարդկանց փայտ բաժանելու հարցերով մենք չենք զբաղվում, բայց ունենք նրանց անուն-ազգանունները, հեռախոսահամարները»,-ասաց Կ.Մանասյանն ու ավելացրեց.

-Միակ խնդիրն այն է, որ ծառերի արմատներն ամբողջությամբ չենք կարող հանել, էդպես պետք է մնան, շարունակեն փտել: Գարնանը մենք այդ ծառերի կողքը նորերն ենք տնկելու, ծառատունկ ենք սկսելու,-եզրափակեց Կ.Մանասյանը:

Հաղթանակի պողոտայի այս այգին, ըստ քաղաքապետարանի հավաստումների, չունի սեփականատեր, համայնքը այն վարձակալությամբ է տրամադրել որոշ մարդկանց, սակայն պայմանագրով նախատեսված չէ, որ վարձակալը իրավունք ունի ծառահատում կազմակերպելու, հետեւաբար այս գործը կատարում է համայնքը՝ համաձայն մասնագիտական եզրակացության:

ծառերի ջարդ ծառերի ջարդ

 

ծառերի ջարդ

 

ծառերի ջարդ

Հատված ծառերի մասերից, արմատներից էլ նկատվում է, որ դրանք փտած են եղել, ծառերի՝ ծերացած լինելու մասին հաստատում են նաեւ քաղաքի տարեցները:

Իսկ քաղաքապետարանի խոստացած ծառատունկը, հավանաբար, կկազմակերպվի ապրիլին:

Անի Մկրտչյան

Դիտումներ՝ 58

Մեկնաբանել

comments